Մագդա Սաբո
Մագդա Սաբո հունգ.՝ Szabó Magda | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Դեբրեցեն, Հունգարիա[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 2007[5][1][2][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[6] կամ Kerepes, Gödöllő District, Պեշտ, Հունգարիա[4] |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց և Q116198707? |
Մասնագիտություն | թարգմանչուհի, սցենարիստ, բանաստեղծուհի, մանկագիր, արձակագիր և գրող |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դեբրեցենի համալսարան (1940) |
Ժանրեր | վեպ, էսսե և պատմվածք |
Անդամակցություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Széchenyi Academy of Literature and Arts? |
Պարգևներ | |
Ամուսին | Տիբոր Սոբոտկա |
![]() |
Մագդա Սաբո (հունգ.՝ Szabó Magda, 5 հոկտեմբերի, 1917, Դեբրեցեն — 19 նոյեմբերի, 2007, Կերեպեշ), հունգարացի գրող[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագդա Սաբոն ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 5-ին Դեբրեցենում։ 1940 թվականին ավարտել է Դեբրեցենի Լայոշ Կոշութի համալսարանը (որ ստեղծվել էր XVI դարի կալվինական քոլեջի հիման վրա)՝ ստանալով լատիներենի ու հունգարերենի դասատուի դիպլոմ։ Որպես ուսուցիչ աշխատել է իգական դպրոցում։ 1945-1949 թվականներին ծառայել է Կրոնի ու կրթության նախարարությունում։
Իր գրական գործունեության սկզբում Մագդա Սաբոն գրել է բանաստեղծություններ («Անմեղ գառ», 1947, «Վերադառնալ մարդու մոտ», 1949)։ Ընդգրկվել է «Նորալուսին» ամսագրի շուրջը համախմբված գրողների խմբում (Յանոշ Պիլինսկի, Գեզա Օտլիկ, Իվան Մանդի, Ագնեշ Նեմեշ Նադ)։ Նրանք հումանիստական տեսանկյունից գրողի գործն ըմբռնում էին որպես անձնական բարոյական պատասխանատվություն ու տոտալիտարիզմին դեմ հոգևոր պայքարի ձև։ Նրանք բոլորը ներկայում ճանաչվել են որպես XX դարի հունգարական գրականության դասականներ։ 1949 թվականին Մագդա Սաբոն արժանացավ Ֆերենց Բաումհարտենի մրցանակի, որ ամենահեղինակավոր գրական մրցանակն է Հունգարիայում, սակայն քաղաքական պատճառներով մրցանակը չեղյալ համարվեց իշխանությունների կողմից, իսկ Մագդա Սաբոն ազատվեց աշխատանքից ու հեռացվեց նախարարությունից։ Մինչ 1958 թվականը նրա ստեղծագործությունները չեն տպագրվել, սակայն նա 1950-1959 թվականներին կարողացել է դասավանդել դպրոցում[9] (նրա ամուսինը զրկվել էր աշխատանքից)։ Այդ ժամանակ նա չափածոյից անցել է արձակի՝ գրելով հիմնականում վեպեր։ Հեղինակել է նաև մի քանի դրամաներ, պատմվածքների գրքեր (այդ թվում նաև երեխաների համար), էսսեներ, թարգմանություններ է կատարել անգլերենից (Վիլյամ Շեքսպիր, Ջոն Գոլսուորսի)։
2003 թվականին «Դուռ» վեպի համար արժանացել է Ֆեմինա մրցանակի։
Մագդա Սաբոն մահացել է 2007 թվականի նոյեմբերի 19-ին[9] Կերեպեշում։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագդա Սաբոն Հունգարիայի ամենաճանաչված, հեղինակավոր ու ամենաշատ թարգմանվող գրողներից է։ Արժանացել է Աթիլլա Յոժեֆի անվան մրցանակի (1959), Կոշութի անվան մրցանակի (1978), Բուդապեշտ քաղաքի Pro Urbe մրցանակի (1983), Տիբոր Դերիի մրցանակի (1996) և Ագնեշ Նեմեշ Նադի մրցանակի (2000)։ «Դուռ» վեպն արժանացել է Բետց միության մրցանակի (ԱՄՆ, 1993) և ֆրանսիական «Ֆեմինա» մրցանակի[10] (2003)՝ ճանաչվելով արտասահմանյան հեղինակի լավագույն վեպ։ «Մեծ գիրք» ազգային վիճակագրության տվյալներով (2005)՝ Սաբոյի՝ պատանիների համար նախատեսված «Աբիգայլ» վեպը զբաղեցրել է վեցերորդ տեղը Հունգարիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող հարյուր վեպերի շարքում (այդ ցանկում ընդգրկվել են նաև «Էլիզային», «Հնաոճ պատմություն» և «Դուռ» վեպերը)։ Եղել է Հունգարիայի արվեստների ակադեմայի, Եվրոպայի արվեստի և գրականության ակադեմիայի[9] անդամ, արժանացել է Դեբրեցենի պատվավոր քաղաքացու կոչման։ Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, կատալոներեն, հոլանդերեն, ֆիններեն, լեհերեն, չեխերեն, սլովեներեն, ճապոներեն և այլ լեզուներով։
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Freskó / Որմնանկար (1958)
- Mondják meg Zsófikának / Ասեք Ժոֆիկին (1958)
- Az őz / Եղնիկ (1959)
- Disznótor / Խոզի մորթում (1960)
- Pilátus / Պիղատոս (1963)
- A Danaida / Դանաիդա (1964)
- Mózes egy, huszonkettő / Կեցություն 1, 22 (1967)
- Katalin utca / Կատալին փողոց (1969)
- Ókút / Հին ջրհորը (1970)
- Régimódi történet / Հնաոճ պատմություն (1971)
- A szemlélők / Հանդիսատես (1973)
- Abigail / Աբիգայլ (1978)
- Az ajtó / Դուռ (1987)
- A pillanat / Ակնթարթ (1990)
- Für Elise / Էլիզային (2002)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ FemBio database (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 2. — S. 1132—1133. — ISBN 978-3-205-78552-1
- ↑ http://www.reuters.com/article/peopleNews/idUSL2015236920071120
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #122066286 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Magda Szabo in the History of Hungarian Literature
- ↑ 9,0 9,1 9,2 Մագդա Սաբոյի կենսագրությունը Archived 2019-05-18 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ «Ֆեմինա մրցանակի դափնեկիրներ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-15-ին։ Վերցված է 2016-03-21
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jastrze̜bska J. Van Sándor Márai tot Magda Szabo: klassieke Hongaarse romans uit de 20e eeuw. — Amsterdam: Van Gennep, 2006.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Magda SZABÓ Archived 2019-05-18 at the Wayback Machine. (անգլ.)
- Հարցազրույց, 2007 Archived 2008-06-12 at the Wayback Machine. (անգլ.)
- Մագդա Սաբո (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 2007 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Հունգարիայում մահացածներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի բանաստեղծներ
- Ֆեմինա մրցանակի դափնեկիրներ
- Հունգարացի մանկագիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Կին մանկագիրներ
- Հունգարացի թարգմանիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով