Ղևոնդ Հովնանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղևոնդ Հովնանյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1817(1817-10-20)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 26, 1897(1897-01-26) (79 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ, լեզվաբան և բանասեր

Ղևոնդ Հովնանյան (հոկտեմբերի 28, 1817, Կոստանդնուպոլիս - հունվարի 26, 1897, Վիեննա), հայ բանասեր, լեզվաբան, թարգմանիչ։ Պողոս Հովնանյանի եղբայրը։ Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական, 1835 թվականից՝ Վիեննայի Մխիթարյան վարժարաններում։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1838)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է միաբանության տպարանապետ, Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանի ուսուցիչ, 1868-1870 թվականներին՝ թուրքականի ասիստենտ Վիեննայի Արևելյան ակադեմիայում, 1887-1890 թվականներին՝ «Հանդես ամսօրյայի» խմբագրապետ։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, գերմաներենին, ֆրանսերենին, արաբերենին և այլն։ Ա. Գարագաշյանի և Հ. Գաթըրճյանի հետ թարգմանել է Ժ. Բ. Բոսյուեի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատությունը, որտեղ կյանքի է կոչել «ոսկեդարյան» գրաբարը։ «Հետազօտութիւնք նախնեաց ռամկօրէնի վրայ» (մաս 1, տետր 1 և 2, 1897) գրքում Հովնանյանը հավաքել է հայ հին գրականության մեջ հանդիպող ռամկորեն (ժողովրդախոսակցական գրաբար) հատվածները և ավելի ուշ շրջանի հայ հեղինակների (Ներսես Շնորհալի, Մխիթար Հերացի, Սմբատ Գունդստաբլ, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ և այլք) երկերից նմուշներ, ուսումնասիրել դրանք, և ըստ այդմ, առաջին թարգմանիչներից մինչև միջնադարի ստեղծագործողները, հայերենը բաժանել երկու շրջանի, առաջինն անվանելով «ռամկախառն գրաբար», երկրորդը՝ «գրաբարախառն ռամկօրէն»։ Գրքի նախաբանում («Նախաշաւիղ») Հովնանյանը հիմնավոր փաստերով հաստատում է հայկական բարբառների գոյությունը V դարում և դրանից առաջ, ապա եզրակացնում, որ գրաբարը մշակվել է առօրյա խոսակցական լեզվի հիմքի վրա։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 577 CC-BY-SA-icon-80x15.png