Պողոս Հովնանյան
Պողոս Հովնանյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 12, 1802[1] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | հունվարի 9, 1884[1] (81 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լեզվաբան, պատմաբան, աշխարհագրագետ և ուսուցիչ |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պողոս Հովնանյան (սեպտեմբերի 12, 1802[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 9, 1884[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), հայ լեզվաբան, պատմաբան, աշխարհագրագետ, մանկավարժ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1824)։
Ղևոնդ Հովնանյանի եղբայրը։
Աշխատաություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս են տեսել Հովնանյանի «Պատմութիւն տիեզերական ժողովոց եկեղեցւոյ...» (1847), «Աշխարհագրութիւն ուսումնական, բնական, քաղաքական» (1835), «Հրահանգ աստեղագիտական ի վերայ գիսաւոր աստեղաց» (1841), «Առաջնորդ դաստիարակութեան» (1862) ուսումնասիրությունները։ Հովնանյանի «Մարդկային լեզուին սկզբան, հանգամանաց, միութեան ու բաժանման և ազգային լեզուաց վրայ...» (1857) աշխատությունն ունի ընդհանուր լեզվաբանական բնույթ։ Ըստ Հովնանյանի՝ նախապես եղել է մեկ լեզու, իսկ առանձին լեզուների առաջացումը կապված է Բաբելոնյան աշտարակաշինության հետ։ Նա լեզուն դիտել է որպես հասարակական երևույթ և նշել, որ լեզվի պատմությամբ կարելի է ուսումնասիրել մարդկային հասարակության պատմությունը։ Հաստատել է հնդեվրոպական լեզուների ցեղակցությունը՝ դրանց շարքում դասելով հայերենը։ Հովնանյանը հայ իրականության մեջ պատմահամեմատական լեզվաբանության առաջին հետևորդն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 6. — էջ 578.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պողոս Հովնանյան» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 578)։ |