Ձյունե թագուհին (ֆիլմ, 2002)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ձյունե թագուհին
Snow Queen
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Canada.svg Կանադա
Ժանրֆենթեզի ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՁյունե թագուհին
Թվական2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորDavid Wu?
ԴերակատարներԲրիջիտ Ֆոնդա, Չելսի Հոբս և Jeremy Guilbaut?
Տևողություն180 րոպե

Ձյունե թագուհին (անգլ.՝ Snow Queen), ամերիկյան ընտանեկան ֆանտազիա՝ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա:

Իսկզբանե ֆիլմը նկարահանվել է «Hallmark» հեռուստաալիքով ցուցադրման համար, բայց 2009 թվականին թողարկվեց նաև DVD տարբերակով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդան ծնողների հետ ապրում է փոքրիկ քաղաքում, որտեղ նրա հայրը՝ Վոլֆգանգը, «Ճերմակ արջ» հյուրանոցի սեփականատերն է: Աղջկա մայրը՝ Էմին, գործերով գնում է անտառի միջով և ընկնում ձյունամրրիկի մեջ: Հաջորդ օրը նրա ցրտահարված մարմինը գտնում են անտառում, կողքին ընկած է լինում 3 վարդերի տեսքով մետաղազարդ: Վոլֆգանգն ու Գերդան շարունակում են ապրել հյուրանոցում: 9 տարի անց աշխատանքի է ընդունվում նոր հանձնակատար՝ Կայը: Նա ընկերանում է Գերդայի հետ, մի անգամ սահադաշտում համբուրում է նրան, իսկ հետո սեր է խոստովանում: Բայց այդ պահին ձյունամրրիկ է բարձրանում, նրա աչքի մեջ ինչ-որ բան է ընկնում: Դրանից հետո Կայը դառնում է չար և դաժան:

Մի անգամ գիշերը հյուրանոց է ժամանում մի հարուստ կին՝ թանկագին մուշտակով ու ադամանդներով, և Կային հրավիրում է հետևել իրեն: Հասկանալով, որ իր հետ ինչ-որ բան այն չէ, Կայը Գերդայի համար գնում է երկարաճիտ կոշիկներ, իսկ արկղի մեջ «Օգնիր ինձ» գրառմամբ նամակ է թողնում: Դրանից հետո նա մեկնում է անծանոթուհու հետ:

Գերդան մեկնում է նրան փնտրելու: Սկզբում նա հայտնվում է Կախարդուհի Գարնան տանը: Վերջինս հետևողականորեն խնամում է Գերդային՝ համոզելով նրան մնալ փոքրիկ աղջիկ: Միայն որոշ ժամանակ անց է Գերդան իր մեջ փախչելու ուժ գտնում: Անտառում նա հանդիպում է փոքրիկ չինացի հրաշագործին, ով նրան առաջարկում է գնալ Արքայադուստր Ամռան դղյակ: Վերջինս, ի պատիվ Գերդայի, պարահանդես է կազմակերպում, որի ժամանակ նրան առաջարկում է ծանոթանալ ասպետներից մեկի հետ, այլապես եթե նա ոչ ոքի չսիրահարվի մինչ կեսգիշեր, ամառը կավարտվի: Գերդան պարահանդեսային հագուստով փախչում և ընկնում է ավազակների ձեռքը: Երիտասարդ ավազակուհին նրան փրկում է մահից: Ավազակուհի Աշունը նրան ասում է, որ Ձյունե թագուհու հետ մարտնչելու համար Գերդայի ուժերը չեն բավականացնի, և խոստովանում է՝ թագուհին իր քույրն է: Դրանից հետո նա Գերդային է տալիս մորից խլած մետաղազարդը, որը 3 վարդերի տեսք ուներ: Գերդան իր զնդանի պատի մեջ անցք է բացում և փախչում հյուսիսային եղնիկի հետ:

Այդ ողջ ընթացքում Կայը գտնվում էր Ձյունե թագուհու ապարանքում: Այն զարմանալիորեն նման էր Գերդայի հոր հյուրանոցին, միայն թե ներսն ամբողջությամբ ձյունից էր: Ձյունե թագուհին նրան հրամայել էր մանրագույն փշուրներից հավաքել կոտրված հայելին՝ խոստանալով ազատություն պարգևել: Կային հսկում էր Ճերմակ արջը, որը սիրահարված էր թագուհուն: Կայը փախչելու տարբերակներ էր փնտում, բայց ելք չի գտնում և գործի է անցնում: Հայելին գրեթե հավաքված է, չի բավականացնում մի կտոր: Արջը Կային պատմում է հայելու պատմությունը, և այդ պատմությունը քամին հասցնում է Գերդային. մի անգամ դևը պատրաստել է այդ հայելին և տվել տարվա 4 եղանակներին: Երբ Գարունը, Ամառային արքայադուստրը, Ավազակուհի Աշունը նայեցին դրա մեջ, իրենց տեսան: Իսկ Ձմեռը տեսավ իր տիրակալությունը, ճանկեց հայելին և ցանկացավ դիմել Աստծուն, որպեսզի նա թույլ տա հայելին իր մոտ պահել: Նա ավելի ու ավելի էր բարձրանում, սակայն հայելին հանկարծ երերաց և կոտրվեց: Հայելու բեկորներն ընկան մարդկանց աչքերի մեջ, և Ձմեռը երկար ժամանակ աշխարհով մեկ փնտրում էր այդ բեկորները, որպեսզի նորից հավաքի հայելին: «Իմ անհաջողությունները»՝ Ձյունե թագուհին այդպես անվանեց երիտասարդներին, ում աչքերի մեջ ընկել էին այդ բեկորները, և նրանք դարերով սառած էին մնացել ապարանքի սառույցի մեծաբեկորներում: Կայը հասկանում է, որ հայելու վերջին բեկորն իր աչքի մեջ է: Այդ նույն ժամանակ Գերդան ներխուժում է դղյակ: Կայն սկզբում չի ճանաչում նրան, բայց հետո տեսնում է այն երկարաճիտ կոշիկները, որոնք ինքն էր գնել նրա համար, և ամեն ինչ հիշում է: Գերդան գրկում է նրան, բայց հանկարծակի ձյունամրրիկ է սկսվում, և նա սառչում է՝ ծածկվելով սառույցով: Կայը խնդրում է թագուհուն գթալ աղջկան, թագուհին համաձայնում է՝ փոխարենը համբույր պահանջելով: Թագուհին համբուրում է Կային, արցունքի հետ միասին նրա աչքից ընկնում է բեկորը, և Կայն անգիտակից ընկնում է:

Ձյունե թագուհին հայելու վերջին բեկորը դնում է շրջանակի մեջ, և հայելին նորից ամբողջանում է: Թագուհին հիանում է իր արտացոլանքով: Գերդան սառչում է, նրա գլխում տեսիլքներ են հայտնվում. Գերդայի մայրիկն իրեն ասում է՝ պետք է հավատալ: Գերդան արթնանում է և փորձում է ստիպել Ձյունե թագուհուն, որ իրեն վերադարձնի Կային: Իսկ նա ծիծաղում է. «Արդյոք գիտես, թե ում հետ ես կապ հաստատել»: Գերդան պատասխանում է. «Այո, դու ընդամենը Ձմեռն ես: Իսկ ձմեռն ավարտվում է»: Այս խոսքերն ասելիս նա Ձյունե թագուհու կրծքին է սեղմում մայրիկի մետաղազարդը: Թագուհին, չդիմանալով մարդկային ջերմությանը, ընկնում է, նրա կախարդանքն ավարտվում է: Ճերմակ արջը, դառնալով վայելչակազմ արքայազն, տիրուհուն ձեռքերի վրա տանում է: Իսկ Գերդան ու Կայը տեսնում են՝ ինչպես է հալվում սառույցը, իսկ սառցե ապարանքը վեր է ածվում Գերդայի հոր հյուրանոցի: Նրանք դուրս են գալիս հյուրանոցի դռներից և տեսնում են Միննային՝ հոր օգնականին: Վերջինս ուրախանում է, որ Կայն ու Գերդան վերադարձել են: Ուրախանում է նաև Գերդայի հայրը: Այժմ նրանց կյանքը վերսկսվում է: Ֆիլմի վերջին կադրերում սահադաշտում շատ մարդիկ կան, Կայն ու Գերդան համբուրվում են, Գերդայի հայրը՝ Վոլֆգանգը, այլ երաժիշտների հետ միասին, նվագում է ֆագոտի վրա, իսկ առջևում՝ սառած ծովի մոտ, ձյան տակից երևում են ծաղկող նարգիզները: Ձմեռն ավարտվել է...

Լիցենզավորված DVD-ի վրա ֆիլմը թողարկել է «CP Digital» ընկերությունը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիջիտ Ֆոնդա||Ձյունե թագուհի|}}
  • Չելսի Հոբս||Գերդա|}}
  • Ջերեմի Հիլբաութ||Կայ|}}
  • Ռոբերտ Ուիզդեն||Վոլֆգանգ|}}
  • Վանդա Քենոն||Միննա|}}
  • Մեգան Բլեք||երիտասարդ ավազակուհի|}}
  • Ջենիֆեր Կլեմենտ||Կախարդուհի Գարուն|}}
  • Կայրա Կլեվել||Ամառ արքայադուստր|}}
  • Սյուզի Հոաքիմ||Ավազակուհի Աշուն|}}
  • Դանկան Ֆրեյզեր||Քաղաքապետ|}}
  • Ռեյչել Հոուորդ||Էմի՝ Գերդայի մայրը|}}

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվական - Սատուրն մրցանակ՝ հեռուստատեսային լավագույն ցուցադրություն անվանակարգում
  • 2003 թվական - Կանադական կինեմատոգրաֆների միության մրցանակաբաշխության «Լավագույն դրամա» անվանակարգի հաղթող

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]