Չելսի Հոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չելսի Հոբս
Ծնվել էփետրվարի 18, 1985(1985-02-18) (39 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ԿրթությունIdeal Mini School?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
chelsearaellehobbs.com

Չելսի Հոբս (փետրվարի 18, 1985(1985-02-18), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), կանադացի դերասանուհի։ Առավել հայտնի է 2002 թվականին նկարահանված «Ձյունե թագուհին» ֆիլմում Գերդայի դերով և «ABC Family» ընկերության «Make It or Break It» պատանեկան դրամայում Էմիլի Կմետկոյի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբսը սերում է իռլանդացիներից, շոտլանդացիներից և շվեդներից։ Հաճախել է արվեստի առաջավոր միջնակարգ դպրոց՝ ընդգրկվելով ինտենսիվ գործնական ծրագրերի մեջ։ 3 տարեկանից սկսել է պարել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներին Հոբսը նկարահանվել է ավելի քան 40 գովազդում, ինչպես նաև «No Adults Aloud» մանկական իմպրովիզացիոն հեռուստասերիալում։ «Hallmark» ընկերության «Ձյունե թագուհին» ֆիլմում Գերդայի գլխավոր դերը, այնուհետև «Leo Awards» մրցանակաբաշխությանը ներկայացվելը հանգեցրին «Save the Last Dance» փորձնական դրվագին[2]։ Հոբսը խաղացել է նաև «The L Word» հեռուստատեսային դրամայում և «Lords of Dogtown» ու «Beach Girls» ֆիլմերում[3]։ Նա նաև հանդես է եկել «Lifetime» հեռուստաընկերության «The Party Never Stops: Diary of a Binge Drinker» ֆիլմում՝ խաղալով Սառա Փեքսթոնի հետ։

2008 թվականին Հոբսը կատարել է Ջեյն Մաքքոյի գլխավոր դերը «Confessions of a Go-Go Girl» ֆիլմում։ Հոբսի հերոսուհին քոլեջի շրջանավարտ է, ով վերջերս է ավարտել քոլեջը և հակառակ ծնողների ցանկությանը՝ ոչ թե գնացել է իրավաբանական դպրոց, այլ ընտրել է դերասանի մասնագիտությունը։

2009 թվականին նա «ABC Family» ընկերության «Make It or Break It» սերիալում խաղացել է Էմիլի Կմետկոյի դերը, ով ձգտում էր դառնալ օլիմպիական խաղերի մարմնամարզիկ, սակայն ընտրել է սխալ ճանապարհ[4]։ Ֆիլմի երկրորդ եթերաշրջանի վերջին երեք մասերին Հոբսը ներկա չի եղել, քանի որ նա և ամուսինը սպասում էին իրենց երկրորդ երեխային։ 2011 թվականի աշնանը նա հայտարարեց, որ ֆիլմի երրորդ եթերաշրջանին ինքը չի կարող վերադառնալ։

2010 թվականի ապրիլին Հոբսը (խաղում էր որպես Քորթնի Հեյվուդ) «Make It or Break It» ֆիլմում իր խաղընկեր Քեսի Սկերբոյի (որպես Հիլարի Սվենսոն) հետ հանդես եկավ «CSI: Miami» ֆիլմի «Spring Breakdown» դրվագում։ 2013 թվականին նա հանդես եկավ «Lifetime» ընկերության «The Trainer» թրիլերում, ինչպես նաև «The Transporter» ֆիլմում։

Հոբսի՝ 2014 թվականի խաղացանկը ներառում է «Hallmark» ընկերության «June in January» և «The Nine Lives f Christmas» ֆիլմերը և որպես հյուր՝ «Motive» հեռուստասերիալը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2014 թվականներին Հոբսը ամուսնացած է եղել լուսանկարիչ Թերեն Օդոյի հետ։ 2006 թվականին ծնվել է նրանց աղջիկը, իսկ 2011 թվականին՝ տղան[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր ֆիլմում
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1995 «Գաղտնի ելք» «Secret's Out» Վանա
2000 «Քրիստինայի տունը» «Christina's House» Սյուզի Քուփեր
2005 «Անծանոթը» «The Unknown» Ջենի Էքերս
2005 «Դոգթաունի արքաները» «Lords of Dogtown» Կառոլինա
Հեռուստատեսային դերեր
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1994 «Մեծահասակներին արգելվում է» «No Adults Aloud» Չելսի Ռայթ
1996 «Քաղցր երազներ» «Sweet Dreams» Երիտասարդ Լաուրա Հեռուստատեսային ֆիլմ
1997 «Իդեալական կառուցվածք» «Perfect Body» Նոր մարմնամարզիկ Հեռուստատեսային ֆիլմ
1999 «Հրաշք 17-րդ Գրինում» «Miracle on the 17th Green» Մեգան Մաքքինլի Հեռուստատեսային ֆիլմ
2001 «Գաղտնի ուղիներ» «Mysterious Ways» 14-ամյա աղջիկ Դրվագ «Do You See What I See?»
2001 «7 օր» «Seven Days» Էմի Դրվագ «The Brink»
2001 «Փասադենա» «Pasadena» Մերեդիթ Ուոլեր կրկնվող դեր, 6 դրվագ
2002 «Ցանկությունների գործարան» «The Sausage Factory» Մեդիսոն Դրվագ «The Tux»
2002 «Ձյունե թագուհին» «Snow Queen» Գերդա Հեռուստատեսային ֆիլմ
2005 «Ծովափնյա աղջիկները» «Beach Girls» Նել Քիլվերթ Գլխավոր դեր, 6 դրվագ
2005 «Ավելի շատ սեքս և միայնակ մայրեր» «More Sex and the Single Mom» Սառա Գրեդվիլ Հեռուստատեսային ֆիլմ
2007 «Սեքս ուրիշ քաղաքում» «The L Word» Բրուք Դրվագներ «Livin La Vida Loca», «Lassoed, Layup»
2007 «Անավարտ երեկույթ» «The Party Never Stops: Diary of a Binge Drinker» Շանա Հեռուստատեսային ֆիլմ
2008 «Էկզոտիկ պարուհու խոստովանությունները» «Confessions of a Go-Go Girl» Ջեյն Մաքքոյ Հեռուստատեսային ֆիլմ
2008 «Խուզարկու Ռաշ» «Cold Case» Բեթի Սյու Բեյքեր Դրվագ «Pin Up Girl»
2009–11 «Հասիր կամ կոտրվիր» «Make It or Break It» Էմիլի Կմետկո Գլխավոր դեր (1-2 եթերաշրջան), 36 դրվագ
2010 «CSI. Մայամի» «CSI: Miami» Քորթնի Հեյվուդ Դրվագ «Spring Breakdown»
2011 «CSI. Հանցանքի վայր» «CSI: Crime Scene Investigation» Քոլին Հյուս Դրվագ «Bittersweet»
2013 «Փոխադրողը» «Transporter: The Series» Ջեթ Դրվագ «Cherchez la Femme»
2013 «Մարզիչը» «The Trainer» Էնի Հոգան Հեռուստատեսային ֆիլմ
2014 «Հունիսը հունվարին» «June in January» Բեթանի Բերնարդ Հեռուստատեսային ֆիլմ
2014 «Գերբնական» «Supernatural» Քեթլին Դրվագ «Girls, Girls, Girls»
2014 «Սուրբ Ծննդյան ինը կյանքերը» «The Nine Lives of Christmas» Բլեր Հեռուստատեսային ֆիլմ
2015 «Մելրոուզ Փլեյսի պատմությունը» «The Unauthorized Melrose Place Story» Լորա Լեյթոն Հեռուստատեսային ֆիլմ
2016 «Լյուցիֆեր» «Lucifer» Քրիստի Դրվագ «Homewrecker»
2017 «Սայքոյին նա հանդիպել է առցանց» «The Psycho She Met Online» Քերն Հեքսլի Հեռուստատեսային ֆիլմ
2018 «Անիրական» «UnREAL» Չարլի Կրկնվող դեր (3-րդ եթերաշրջան), 8 դրվագ
2018 «Հանցագործի վերջը» «Killer Ending» Քերոլին Վիլոս Հեռուստատեսային ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hobbs, Chelsea [@ChelseaHobbs] (November 4, 2010). «Thank for the wonderful bday mesages:) and I'm 25 as of today for those who've asked!» (Թվիթ) – via Թվիթթեր.
  2. Leo Award noms announced
  3. Biography at official website Արխիվացված 2010-04-06 Wayback Machine, chelsearaellehobbs.com.
  4. Lowry, Brian (2009 թ․ հունիսի 21). «Review: 'Make It or Break It'». Variety (magazine). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. ‘Make It Or Break It’ Star Chelsea Hobbs Gives Birth To A Baby Boy! Congrats! Արխիվացված Հուլիս 14, 2011 Wayback Machine, HollyBaby.com May 3, 2011.