Հրեական վիրտուալ գրադարան
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | վիրտուալ գրադարան և համացանցային հանրագիտարան |
Հիմնվել է | 1998 |
Այլ տվյալներ | |
Կայք | jewishvirtuallibrary.org(անգլ.) |
Հրեական վիրտուալ գրադարան (անգլ.՝ Jewish Virtual Library, JVL), առցանց հանրագիտարան, որը հրատարակվում է «Ամերիկա-իսրայելական միացյալ նախաձեռնություն» («AICE») ոչ պետական կազմակերպության կողմից։ Հիմնադրվել է 1993 թվականին և իրենից ներկայացնում է մանրամասն համացանցային կայք՝ նվիրված այնպիսի թեմաների, ինչպիսիք են Իսրայելը, հրեաները, նրանց պատմությունն ու մշակույթը։
Գրադարանի տնօրենը Միտչել Բարդն է։ Գրադարանի նյութերը լայնորեն մեջ են բերվում ԶԼՄ-ներում և ակադեմիական հրատարակություններում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հրեական վիրտուալ գրադարանը» (հիմնադրված 1993 թվականին) «AICE» ոչ կուսակցական, ոչ պետական կազմակերպություն նախագիծն է, որի ստեղծման նպատակը «Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ամրապնդումն է՝ հիմք ընդունելով փոխշահավետ համագործակցության համար ընդհանուր բազայի ընդգծումը»[1]։ «AICE» կազմակերպությունը մտնում է «Israel on Campus Coalition»-ի կազմի մեջ։ Նրա գործադիր տնօրենը՝ Միտչել Բարդը, վերլուծաբան է, որը մասնագիտացել է Ամերիկայի արտաքին քաղաքականության բնագավառում, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի քաղաքականության, «The Complete Idiot’s Guide to the Middle East Conflict» և այլ գրքերի ու հրապարակումների հեղինակ է[2][3][4]։
Գրադարանի կայքի առաջին անվանումը եղել է «The Jewish Student Online Research Center» (JSOURCE-ը հրեա ուսանողների ուսումնասիրությունների օնլայն կենտրոն է)[5]։
Նրա կայքի համաձայն՝ «Հրեական վիրտուալ գրադարանում» կարելի է բացառիկ նյութեր գտնել հրեա ժողովրդի և Իսրայելի պատմության և մշակույթի, ամերիկա-իսրայելական համատեղ նախագծերի, Հոլոքոստի ժամանակ ԱՄՆ քաղաքականության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ[6], այն բանի հաշվին, որ նրա հեղինակները հասանելություն ունեն նմանատիպ տասնյակ տվյալների բազաների, ինչպիսիք են Կոնգրեսի գրադարանը Հակադիֆամացիոն լիգան, Ամերիկյան հրեական պատմական միությունը, Սիմոն Վիզանթելի կենտրոնը, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, Իսրայելի վարչապետի գրասենյակը և ուրիշներ[1]։
Գրադարանը ներառում է ավելի քան 13 000 հոդված և 8000 լուսանկար և քարտեզ հրեաների պատմության, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ նրա փոխհարաբերությունների, հուդդայականության, հակասեմականության մասին[7]։ Այնտեղ կարելի է գտնել Թանախի ամբողջական տեքստը[8]։
Գրադարանի առանձին բաժին է «Առասպելներ և փաստեր» բաժինը՝ նվիրված արաբա-իսրայելական հակամարտությանը՝ Միտչել Բարդի խմբագրությամբ, հասանելի մի քանի լեզվով, այդ թվում՝ ռուսերեն[9]։
Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ջագերը ԱՄՆ-ի ակադեմիական գրադարանների ասոցացիայի կողմից հրատարակված հոդվածում գրում է, որ «իր առաջին իսկ այցելության ժամանակ, այս գրադարանը կենդանի հանրագիտարանի տպավորություն է գործում, ավելին, քան որևէ այլ բան»։ Նա մատնանշում է տարբեր թեմաներով նյութերի լուսավորության, կապի և ներկայացման խորությունը[10]։
Քերեն Էվանսը (Ինդիանա նահանգի համալսարան) մատնանշում է կայքում ներկայացված նյութերի բազմաբովանդակությունը, «դրանց համակարգվածությունը և դրանց հասանելության պարզությունը»[2]։
PBS կայքը JVL-ը ներկայացնում է որպես համապարփակ հրեական առցանց գրադարան, որը նկարագրում է հակասեմիտիզմից մինչև սիոնիզմ թեմաների շրջանակը՝ հատուկ նշելով «Vital Statistics» բաժինը որպես «սպառիչ և դրանում ներկայացված տվյալները համեմատելու հնարավորություն ընձեռող»[11]։ JVL նյութերը ակտիվ մեջբերվում են ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ CNN-ում[12], New York Times-ում[13], BBC-ում[14], CBS News-ում[15],Fox News Channel-ում[16][17], Լոս Անջելես Թայմսում[18], USA Today[19], Business Week[20][21] և Բլումբերգ[1]։ Այն նաև ակտիվորեն մեջբերվում է այնպիսի ակադեմիական աղբյուրների կողմից, ինչպիսիք են Փենսիլվանիայի համալսարանը[22],Միչիգանի պետական համալսարան[23], Վաշինգտոնի համալսարանում[24][25], Դելավերի համալսարանում[26] և ուրիշներ։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
JVL նշվում է որպես
- «ընտրյալ ինտերնետ-աղբյուր» — Բրիտանիկա հանրագիտարանի կողմից
- «հոթ կայք» — Յու-Ես-Եյ Թուդեյ հրատարակության կողմից,
- Լավագույն հրեական վեբ-կայք — Հրեական գործակալության կողմից,
- «Նշանակալի ակադեմիական աղբյուր» — «Study Web» և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «About the Israeli-American Cooperative Enterprise»։ Jewishvirtuallibrary.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ 2,0 2,1 Karen Evans, Jewish Virtual Library at the Internet Reviews Archive, College and Research Libraries News, a division of the American Library Association at Bowdoin College, Oct 2002 (courtesy link: «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-03-ին։ Վերցված է 2010-11-10 )
- ↑ «Speaker: Mitchell G. Bard, Ph.D»։ Israelcc.org։ July 11, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ Bard Mitchell (June 15, 2001)։ «Empty slogans don’t help Israel - The Wisconsin Jewish Chronicle»։ Jewishchronicle.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «Jews create research site on the Web | j. the Jewish news weekly of Northern California»։ Jweekly.com։ February 13, 1998։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ Կաղապար:JVL
- ↑ Текст из Jewish Virtual Library Archived 2012-07-30 at WebCite Archived 2012-07-30 at WebCite на сайте библиотеки Michigan State University Library]
- ↑ «New England Institute of Technology Library»։ Library.neit.edu։ August 28, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «The Lookstein Center for Jewish Education»։ Lookstein.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ John Jaeger, Association of College and Research Libraries "World religions on the Web: A guide to some of the most helpful sites" Archived 2011-02-06 at the Wayback Machine., C&RL News June 2002 Vol. 63 No. 6
- ↑ THE JEWISH AMERICANS, at PBS
- ↑ «CNN.com - Sources: Sharon taps new defense minister - Oct. 31, 2002»։ Archives.cnn.com։ October 31, 2002։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ Benjamin Netanyahu News - The New York Times-ում
- ↑ BBC - Leeds - all_2gether_now - To be jewish is to question
- ↑ Montopoli Brian (December 11, 2009)։ «White House Hanukkah Party Spawns Anger - Political Hotsheet»։ CBS News։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «What is a Tefillin? | Phylacteries»։ Google.com։ January 21, 2010։ Արխիվացված է օրիգինալից February 20, 2017-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «What is a Tefillin? | Phylacteries»։ Myfoxchattanooga.com։ January 21, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-25-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «Commentary; Wiesenthal Appeal for Funds Descends Into Exaggeration and Divisiveness»։ Google.com։ November 9, 2003։ Արխիվացված է օրիգինալից February 20, 2017-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «'Britannica' makes search a rich trip»։ Google.com։ October 10, 2001։ Արխիվացված է օրիգինալից February 20, 2017-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «Egypt Scraps Synagogue Ceremony After Dancing and Drinking»։ BusinessWeek։ March 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «Hungary Approves Law Making Holocaust Denial a Criminal Offense»։ BusinessWeek։ February 23, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-24-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «Holocaust and Jewish Studies»։ Libraries.psu.edu։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «Connect to "Jewish Virtual Library"»։ Er.lib.msu.edu։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «Middle East History Web Sites, University of Washington Libraries»։ Lib.washington.edu։ January 13, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «Database List, King's College London»։ Metalib.kcl.ac.uk։ August 20, 1996։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է June 4, 2010
- ↑ «Internet Resources for Jewish Studies»։ .lib.udel.edu։ Արխիվացված է օրիգինալից 1999-04-29-ին։ Վերցված է June 4, 2010