Հրայր Իսաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրայր Իսաբեկյան
Ծնվել էհունվարի 4, 1906(1906-01-04)
ԾննդավայրԻգդիր
Մահացել էմայիսի 1, 1996(1996-05-01) (90 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1932)
ԱշխատավայրՀայպետնախագիծ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Պարգևներ
Հրայր Իսաբեկյան Վիքիդարանում

Հրայր Հմայակի Իսաբեկյան (հունվարի 4, 1906(1906-01-04), Իգդիր - մայիսի 1, 1996(1996-05-01), Կիև, Ուկրաինա, (թաղված է Երևանում)), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1958), ճարտարապետության թեկնածու (1975Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1932)[1]։

ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1932-1937 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում, մասնակցել Մոսկվայի վերակառուցման գլխավոր հատակագծի (1935), «Իզմայլովո» մարզադաշտի նախագծերի մշակմանը։ 1945-1956 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի ճարտարապետահատակագծային արվեստանոցի ղեկավար։ 1945 թվականից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է Դիլիջան (1939), Ալավերդի (1946), Կապան (1949), համահեղինակ՝ Արզնի (1954), Լենինական (1959-1961) քաղաքների և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերի, «Հայկական ռենեսանսի ճարտարապետությունը» մենագրության (1990)[2]։

1950-1961 թվականներին Իսաբեկյանի նախագծերով Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվել են բազմաթիվ կառույցներ[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրայր Իսաբեկյան, Հայկական Ռենեսանսի Ճարտարապետությունը, Երևան, 1990, 200 էջ։
  • Межвузовский тематический сборник научных трудов по строительству и архитектуре, 1983.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 612։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Члены союза»։ uaa.am։ Վերցված է 2019-01-04 (չաշխատող հղում)
  2. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-01-04 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 389 CC BY-SA icon 80x15.png