Հսկա գիշաճանճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հսկա գիշաճանճ
Հսկա գիշաճանճ
Հսկա գիշաճանճ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Երկթևանիներ (Diptera)
Ընտանիք Գիշաճանճեր (Asilidae)
Ցեղ Satanas
Տեսակ Հսկա գիշաճանճ (S. gigas)
Միջազգային անվանում
Satanas gigas

Հսկա գիշաճանճ (լատին․՝ Satanas gigas), գիշաճանճերի ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

38-50 մմ մարմնի երկարությամբ խոշոր գիշաճանճ է։ Երեսը, ճակատը, մարմինը և գլխի հետին մակերեսը պատված են արծաթագույն-սպիտակ խիտ փոշեծածկով։ Մարմնին կպնող խիտ սպիտակ մազիկներով ծածկված ոտքերը սևադարչնագույն են։ Թևերը թափանցիկ են, ջղերը չեն հասնում թևի ծայրին։ Տերգիտների կարմրադարչնագույն հետին եզրերով փորիկը սև է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են նախկին ԽՍՍՀ-ի Եվրոպական մասի հարավում, Անդրկովկասում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Իրանում, Մոնղոլիայում, Հյուսիսային Չինաստանում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում, Արմավիրի (Սարդարապատ գյուղի մոտակայք), Արարատի (Մասիս և Վեդի քաղաքների, Արմաշ, Գոռավան, Սուրենավան գյուղերի մոտակայք) մարզերից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են տարբեր տեսակի կիսաանապատներում, ավազոտ անապատում։ Ակտիվ գիշատիչ է, թռիչքը դիտվում է հունիս-հուլիս ամիսներին, որսում է ճպուռներ, բզեզներ և այլ խոշոր միջատներ։ Էգը ձվադրում է հողի մեջ, այստեղ էլ զարգանում են թրթուրները։ Զարգացումը միամյա է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում։

Հազվադեպ են հանդիպում եզակի առանձնյակներ։

Նկատվում է թվաքանակի կրճատման միտում։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում հողերի գյուղատնտեսական յուրացումը և թունաքիմիկատների ոչ խելամիտ օգտագործումը։

Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.