Հուսեյնկուլի Սարաբսկի
Հուսեյնկուլի Սարաբսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | Hüseynqulu Sarabski |
Ծնվել է | մարտի 20, 1879 Բաքու, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 16, 1945 (65 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, կոմպոզիտոր, դերասան, կինոռեժիսոր, մանկավարժ և ռեժիսոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | թառ և վոկալ |
Պարգևներ | |
Huseyngulu Sarabski Վիքիպահեստում |
Հուսեյնկուլի Մալիք օղլի Ռզաև (ադրբ.՝ Hüseynqulu Məlik oğlu Rzayev, մարտի 20, 1879, Բաքու, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1945, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի օպերային երգիչ, դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատերական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932), Ադրբեջանի պրոֆեսիոնալ երաժշտական թատրոնի հիմնադիրներից մեկը[1][2];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուսեյնկուլի Սարաբսկին ծնվել է 1879 թվականին Բաքվում։ Դեռ փոքր տարիքից նրա մոտ արտահայտվում էր յուրահատուկ երաժշտական կարողություններ։ 1891 թվականին Հուսեյնլուլին առաջին անգամ տեսավ թատերական ներկայացում `ադրբեջանական սիրողական դերասանների «Խան Սարաբսկի» բեմադրությունը։ Նա տասներկու տարեկան էր։ Այդ պատճառով ստացել է Սարաբսկի մականունը։ Այդ մականունը նա ապագայում օգտագործեց որպես բեմական անուն[3]։
Դերասանական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1902 թվականից։ Սարաբսկու առաջին ելույթը տեղի է ունեցել Բաքվում 1902 թվականին։ Ուզեիր Հաջիբեկովը ընտրեց նրան նվագել «Լեյլի և Մեջնուն»ի օպերայի գլխավոր դերը `1908 թվականին։
Աշխատել է «Նիջաթ» և «Սաֆա» ընկերությունների առաջին ադրբեջանական խմբերում, ապա ինքն է թատերական խմբեր կազմել և հանդես եկել Թբիլիսիյում, Երևանում, Վլադիկավկազում, Թավրիզում, Ռաշթում, Թեհրանում և այլ քաղաքներում։ 1923-1926 թվականներին նա հիմնադրել է թատերախումբը Շամախիում և դրամատիկական թատրոն Աղդամում։
Սարաբսկին մահացել է 1945 թվականին։ Իր մահից առաջ նա ցանկացավ տեսնել օպերային երգչուհի Հաղիղաթ Ռզաևային, խնդրելով նրան կատարել «Լեյլի և Մեջնուն»ից արիա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гусейнкули Сарабский
- ↑ Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 4. Окунев — Симович. 976 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1978
- ↑ The Memoirs of Actor Sarabski (1879-1945)
- Մարտի 20 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 16 մահեր
- 1945 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Տենոր
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ադրբեջանցի երգիչներ
- Ադրբեջանցի թատերական ռեժիսորներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ