Հունական վաղ շրջանի դասականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հունական վաղ շրջանի դասականություն, հույն-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում սկսվում է հունական վաղ շրջանի դասականության զարգացման առաջին փուլը։ Այն տևում է մինչև առաջին դարի կեսը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի դասական ճարտարապետության մեջ դորիական օրդերի տաճարները ունեին մեծ տարածում։ Հերայի տաճարը գտնվում է Պեստումում, որը նախկինում համարվել է Պոսեյդոնի տաճար։ Զևսի տաճարը, որը գտնվում էր Օլիմպիայում (Ոլիմպոսում), որը քանդակներով զարդարուն լինելու շնորհիվ ստանում էր հանդիսավոր տեսք։

Քանդակագործություն։ Քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ժամանակների քանդակագործական ստեղծագործությունների անցումային բնույթը հստակորեն ի հայտ է գալիս Աթենքի՝ Էգինա կղզու Ափեյայի տաճարի տակտոնային խմբերում (մ.թ.ա. մոտ 490 թվական), որը վերականգնել է դանիացի քանդակագործ Տորվալդեսը (XIX դարի սկզբին, Մյունխենում)։ Արևմտյան ճակտոնի վրա պատկերված է հույների և տրոյացիների պայքարը հանուն Պատրոկլեսի մարմնի։ Ճակտոնի կենտրոնում պատկերված է հույների հովանավորի՝ Աթենաս աստվածուհու պատկերը։ Մարմնի մեկնաբանման իրական ճշգրտությամբ առանձնանում են արևելյան ճակտոնի արձանները։ Օրինակ՝ Հերակլեսի քանդակապատկերը։ Վաղ շրջանի կլասիկայի հասարակական-դաստիարակչական նշանակությունն անխզելի է նրա գեղարվեստական հմայքից։ Վաղ ժամանակաշրջանի հերոսական իդելաը՝ նրա դինամիկ տարբերակում, իր ցայտուն մարմնավորումն ստացավ «Պոսեյդոն» բրոնզե արձանում։ Այն նախկինում համարվում էր Շանթաձիգ Զևս, մ.թ.ա. մոտ 460 թվականին, Աթենքում։ Դիցաբանական թեման շարունակում է առաջատար տեղ գրավել արվեստում, բայց երևակայական (ֆանտաստիկ) կողմն ավելի ու ավելի է մղվում հետին պլան։ Կերպարներում ամենից առաջ բացահայտվում է իրական մարդու ուժի ու գեղեցկության իդելաը։ Զևսի տաճարի արևելյան ճակտոնը նվիրված է Պելոպսի և Էնոմայոսի երկանիվ կառքերով մրցության առասպելին, որով դրվում է, ըստ ավանդության, օլիմպիական խաղերի սկիզբը։ Կերտարվեստի իրատեսական բնույթն առանձնապես ակնառու ձևով բացահայտվում է արևմտյան ճակտոնի կոմպոզիցիայում, որը պատկերում է կենտավրոսների դեմ լապիֆների ճակատամարտը։ Կոմպոզիցիան հարուստ է շարժումներով, ազատ է համաչափությունից, բայց խստիվ հավասարակշռված։ Նրա կենտրոնում Ապոլլոնն է։

Միրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսական, տրիպական-ընդհանրացնող կերպարների և շարժումների նոր թեմաների որոնումը բնութագրում է Էլեֆտերցի Միրոնին, որն աշխատել է Ատտիկայում մ.թ.ա. V դարում։ Միրոնի արվեստի առանձնահատկություններն ակնառու կերպով դրվևորվեցին հռչակավոր «Սկավառակաձիգ» արձանում (մ.թ.ա. մոտ 450 թվականին, Հռոմում)։ Հանգիստ ինքնատիրապետումը, ինքնազգացումներին իշխելը հունական դասական աշխարհընկալման բնորոշ գիծն է, որը որոշում է մարդու բարոյագիտական արժեքավորության չափանիշը։

Սափորանկարչություն և գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական ժամանակաշրջանում լայն տարածում ստացավ գեղանկարչությունը։ Մեծ ծաղկման հասավ սափորանկարչությունը։ Վաղ ժամանակների կարմրապատկեր սափորանկարչության նշանավոր, ամենամեծ վարպետներից Եվփրոսինեն ստեղծել է նրբությամբ, բարեկազմությամբ և նկարի գեղեցկությամբ հրաշալի կոմպոզիցիաներ։ Այդպիսին է «Ծիծեռնակով սկահակը», որի պատերին պատկերված պատանին, տղամարդը և տղան քայլում են գարնանն ընդառաջ։ Ազնվաբարո են ձևերը, բնական են Եվփրոսինեի մարմնամարզական դպրոցի պատկերով մեծ գավաթի հերոսների շարժումները (մ.թ.ա. 510-500 թվականներին, Բեռլինում)։ Բրիգի «Գինու ամանի» հատակին վարպետորեն պատկերված է ժանրային մի տեսարան. աղջիկը ափերի մեջ է առել գինի չարաշահած տղայի գլուխը՝ «Խրախճանքի հետևանքները» (մ.թ.ա. մոտ 490 թվականին, Վյուրցբուրգում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ