Jump to content

Հուգո Շուխարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուգո Շուխարդ
Hugo Schuchardt
Ծնվել էփետրվարի 4, 1842(1842-02-04)[1][2][3][…]
Գոթա, Saxe-Coburg and Gotha[4] կամ Ավստրիա[5]
Մահացել էապրիլի 21, 1927(1927-04-21)[1][2][3][…] (85 տարեկան)
Գրաց, Առաջին Ավստրիական Հանրապետություն, Ավստրիա[4]
Քաղաքացիություն Saxe-Coburg and Gotha
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս, creolist, վիպասան և kartvelologist
Հաստատություն(ներ)Գրացի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն[5], բասկերեն, կրեոլյան լեզուներ, Ռոմանական լեզուներ և Ռոմանիստիկա[5]
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա[6], Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Corps Hansea Bonn?, Էուսքալթզաինդիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Corps Thuringia Jena?
Ալմա մատերԵնայի համալսարան և Բոննի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5][7]
Պարգևներ
 Hugo Schuchardt Վիքիպահեստում

Հուգո Էրնստ Մարիո Շուխարդ (գերմ.՝ Hugo Ernst Mario Schuchardt, փետրվարի 4, 1842(1842-02-04)[1][2][3][…], Գոթա, Saxe-Coburg and Gotha[4] և Ավստրիա[5] - ապրիլի 21, 1927(1927-04-21)[1][2][3][…], Գրաց, Առաջին Ավստրիական Հանրապետություն, Ավստրիա[4]), գերմանացի լեզվաբան։ Հալլեի (1873 թվականից), ապա՝ Գրացի (1876-1900) համալսարանների պրոֆեսոր։ Ուսումնասիրել է ժողովրդական լատիներեն, ռոմանական և այլ հնդեվրոպական լեզուներ, ինչպես նաև բասկերենը, կովկասյան, սեմաքամյան և այլ լեզուներ։ Առաջ է քաշել «լեզվական խառնուրդի» գաղափարը։ Որոշակի դեր է ունեցել ենթաշերտի տեսության մշակման գործում։ Նա գտնում էր, որ լեզուների կյանքում կարևոր տեղ ունեն փոխազդեցությունները, շփումն ու խաչավորումը։ Ըստ Շուխարդտի՝ լեզվական փաստերի, բառիմաստի (իմաստաբանական) դիտարկումները պետք է կատարվեն մշակույթի պատմության փաստերի զուգակցությամբ։ Նա քննադատել է երիտքերականների հնչյունական օրենքները, մերժել է Ա․ Շլայխերի «տոհմածառի» գաղափարը, համակարծիք չի եղել նաև ցեղակցության ավանդական ըմբռնմանը, պաշտպանել է Շմիդտի «ալիքների տեսությունը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուգո Շուխարդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 594