Հովսեփ Կուսիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովսեփ Կուսիկյան
Ծնվել էհունիսի 14, 1890(1890-06-14)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 12, 1964(1964-12-12) (74 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և բանասեր
Հաստատություն(ներ)Լազարյան ճեմարան, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր (1921)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, լատիներեն և գրաբար
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրԿարապետ Կուսիկյան

Հովսեփ Կարապետի Կուսիկյան (հունիսի 14, 1890 թ., Մոսկվա - դեկտեմբերի 12, 1964 թ., Մոսկվա), հայ սովետական լեզվաբան, բանասեր, պրոֆեսոր (1921 թ.), դոկտոր (1961 թ.), ԽՄԿԿ անդամ՝ 1945 թվականից, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962 թ.)։

Հայագետ Կ. Բ. Կուսիկյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Կուսիկյանր ծնվել է 1890 թվականի հունիսի 26-ին, գրականագետ Կարապետ Կուսիկյանի ընտանիքում։ Գնալով հոր ճանապարհով՝ նա դարձել է հայագետ և բյուզանդագետ։ Աոռաջին անգամ Կուսիկյանը տպագրվել է 1918 թվականին, հետագայում աշխատակցել է բազմաթիվ ամսագրերի և ժողովածուների, այդ թվում նաև «Византийский временник», «История СССР» , «Советская книга», «Սովետական գրականություն» և այլն, ինչպես նաև արտասահմանյան ամսագրերի։ Ապրել է Մոսկվայում, սակայն ամեն տարի այցելել է Հայաստան, դասախոսություններ կարդացել պետական համալսարանում, հայկական մանկավարժական ինստիտուտում, ռուսական մանկավարժական ինստիտուտում։

1950 թ.-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ լեզվի ինստիտուտում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915-1920 թթ.-ին Լազարյան ճեմարանում դասավանդել է հայերեն, ռուսերեն, լատիներեն, գրաբար, կովկասագիտություն և այլն, 1935-1937 թ.-ին Երևանի պետական համալսարանում և Մանկավարժական ինստիտուտում վարել է Հռոմի պատմության, բյուզանդագիտության, սլավոնագիտության, ընդհանուր լեզվաբանության դասընթացներ։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսիկյանի ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են հայոց լեզվին։ Ունի նաև պատմագիտական, բյուզանդագիտական և սլավոնագիտական աշխատանքներ։ Կուսիկյան մասնակցել է «Սասունցի Դավիթ» էպոսի ռուսերեն թարգմանության խմբագրությանը։ Ռուսերեն է թարգմանել Րաֆֆու «Մամվել» պատմավեպը (հրտ. 1958 թ.)։

Կուսիկյանը գրել է բազմաթիվ հոդվածներ, աշխատակցել է հանրագիտարանների։ «Փոքր սովետական հանրագիտարանում» տպագրվել են Հովսեփ Կուսիկյանի հոդվածները Կուրղինյանի, Նալբանդյանի, Հովհաննիսյանի, Փափազյանի, Պարոնյանի, Պատկանյանի, Պեշիկթաշլյանի և Րաֆֆու մասին։ «Սովետական մեծ հանրագիտարանում» տպագրվել են Կուսիկյանի հետևյալ հոդվածները. «Հայոց լեզու», «Հրաչյա Աճառյան», «Աշխարհաբար», «Գրաբար», «Հայ հնագրություն»։

Հովսեփ Կուսիկյանի տպագիր աշխատությունների թիվը հասնում Է 90-ի, որոնց թվում՝ մի շարք մենագրություններ։ Նա ռուսերեն լեզվով հրատարակել է երեք մենագրություն. «Ժամանակակից հայ գրական լեզվի քերականություն» (1950), «Հայ գրական լեզվի պատմական շարահյուսության ուրվագծեր» (1959), «Փոփոխություններ սովետական շրջանի հայոց գրական լեզվի բառային կազմում» (1964)։ «Հայ գրական լեզվի քերականություն» աշխատությունը հայոց լեզվի նորմատիվ քերականությունն Է ռուսերեն լեզվով շարադրված։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Грамматика современного литературного армянского языка, M.-Л., 1950;
  • Очерки исторического синтаксиса литературного армянского языка, M., 1959;
  • изменения в словарном составе литературного армянского языка советского перевода, M., 1964.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա․ Ղարիբյան, Հայկ․ ՍՍՌ ԳԱ ակադեմիկոս «Հովսեփ Կուսիկյան», պատմաբանասիրական հանդես №1, 1965, էջ 133-134
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 23 CC-BY-SA-icon-80x15.png