Jump to content

Հովհաննես Ինճիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ինճիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ինճիկյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1913(1913-09-25)[1][2]
Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 5, 1990(1990-04-05)[2] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և արևելագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա[1], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ[1], ՀԿԿ[1], Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1939)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1974)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Hovhannes Inchikyan Վիքիպահեստում

Հովհաննես Գրիգորի Ինճիկյան (սեպտեմբերի 25, 1913(1913-09-25)[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 5, 1990(1990-04-05)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1984)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ինճիկյանը ծնվել է Ախալցխայում 1913 թվականին, տոհմիկ էրզրումցիների ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Ախալցխայի հայկական դպրոցում։

1925-1926 թվականներին ավարտելով յոթերորդ դասարանը՝ մեկնել է Թիֆլիս, ընդունվել տեղի մանկավարժական տեխնիկումը, ավարտելուց հետո վերադարձել ծննդավայր և որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայի շրջանի գյուղերի հայկական դպրոցներում։

1934-1939 թվականներին սովորել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիայում՝ որպես դասախոս։ 1941 թվականին զինվորագրվել է Կարմիր բանակի շարքերը և 50-րդ բանակի կազմում մասնակցել Մոսկվայի պաշտպանությանը։ 1942 թվականին 89-րդ Թամանյան դիվիզիայի հրամանատարության կողմից նշանակվել է 390-րդ հրաձգային գնդի ռազմական կոմիսար։

Զորացրվելուց հետո հաստատվել է Հայաստանում, որտեղ զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1974 թվականին «Օսմանյան կայսրության ազգային բուրժուազիայի ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1952-1954 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1955-1958 թվականներին միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի Վալերի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1958-1971 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության բաժանմունքի վարիչ, 1971-1984 թվականներին՝ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն[3][4][5]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրությունները վերաբերում են Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական խնդիրներին, կապիտալիզմի զարգացման առանձնահատկություններին։

Հեղինակ է Թուրքիայի պատմության նոր շրջանին վերաբերող աշխատությունների։ «Օսմանյան կայսրության բուրժուազիան» (1977 թվական, ռուսերեն) մենագրության մեջ վերլուծել է Օսմանյան կայսրության բազմազգ բուրժուազիայի զարգացման ուղիները, ցույց տվել այդ ընթացքի առանձնահատկությունները, նշել, որ այլազգի, ոչ թուրք բուրժուազիան (հատկապես հայ, հույն և այլն) նշանակալի տեսակարար կշիռ է ունեցել երկրի տնտեսության զարգացման մեջ, իր քաղաքական դիրքորոշմամբ եղել պակաս պահպանողական, քան թուրք բուրժուազիան։ Ձևավորվող թուրք ազգային բուրժուազիան հակամարտության մեջ է մտել այլազգի բուրժուական խմբերի հետ և, ի վիճակի չլինելով դուրս մղել նրանց տնտեսական մրցակցությամբ, հաճախակի զավթել է այդ ազգերի, առաջինը հայ բուրժուազիայի, հարստությունը, արգելել և խոչընդոտել նրա գործունեությունը՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացումը։ «Օսմանյան կայսրության անկումը» (1984) աշխատության մեջ արծարծել է XX դ. սկզբի Օսմանյան կայսրության քայքայման և անկման սոցիալ-տնտեսական պատճառները, ցույց տվել, որ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումը չկասեցրեց քայքայման ընթացքը և կայսրության փլուզումը, քանի որ երկրում չէին անցկացվել սոցիալ-տնտեսական քիչ թե շատ շոշափելի վերափոխություններ։ Երիտթուրքերը, շարունակելով ոչ թուրք, բուրժուազիային տնտեսությունից դուրս մղելու քաղաքականությունը, այն հասցրին ընդհուպ մինչև քրիստոնյա բնակչության, հատկապես հայերի, զանգվածային ոչնչացման։

  • Զգայարաններ։ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Մկրտչյան, Դ. Տ [խմբ.], Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1946։
  • Ծրագիր «Մարդու անատոմիա» դասընթացի։ Մանկավարժական ինստիտուտների բնագիտության ֆակուլտետի համար։ Կուրեպինա Մ. Մ, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ ՀԽՍՌ, Երևան, տպարան ՀԽՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի, 1949։
  • Բոգդան Կնունյանց։ [Պրոֆեսիոնալ հեղափոխականի մասին], Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևան, ՀՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերության հրատարակչություն, 1955[6]։
  • Բոգդան Կնունյանց։ [Կյանքն ու գործունեությունը], Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Սահակյան Վ., Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Արևելագիտական ժողովածու։ [Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրություն], Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Սարգսյան Ե. Ղ., Եգանյան Համլետ Մնացականի, Արևելագիտության սեկտոր ՀՍՍՌ ԳԱ., Երևան, ԳԱ հրատարակչություն, 1960[7]։
  • Վ. Ի. Լենինը և Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը։ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1969[8]:
  • Եվ հեղափոխությունը դատեց։ Բ. Կնունյանց, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Պողոսյան Լ. Ս. [խմբ.], Երևան, «Հայաստան», 1978[9]։
  • Հեղափոխության մարտիկը։ (Բ. Մ. Կնունյանց. 1878-1978), Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Ա. հ, 1979։
  • Օսմանյան կայսրության անկումը։ Սոցիալ-տնտեսական ակնարկ, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Կիրակոսյան Ջոն Սահակի, Երևան, «Հայաստան», 1984[10]։
  • Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին, Քիլիմջյան Գևորգ Ստեփանի, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1988[11]։
  • Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին։ Բայբուրդյան Վահան Առաքելի, ԻնճիկյանՀովհաննես Գրիգորի, Երևան, «Հայաստան», 1989[12]։
  • Արևմտահայերի 1915 թվականի կոտորածները և ինքնպաշտպանական մարտերը։ [Պատմավավերագրություն], Համբարյան Ազատ Սարգսի, Պողոսյան Հայկազ Մանուկի, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևան, «Գիտելիք», 1990։
  • Սոցիալական հոգեբանությունը և ցեղասպանությունը։ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Հակոբյան Պիոն Հովսեփի, Հովհաննիսյան Ա., Իսոյան Ա, [խմբ.], Հայագիտական բարեգործական ընկերություն, Երևան, Հայագիտակ , 1995[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «Հովհաննես Ինճիկյան, գիտնականը, գործիչը, քաղաքացին եւ մարդը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Հովհաննես Ինճիկյան».
  5. «Zarkfoundation - Հովհաննես Ինճիկյան». zarkfoundation.com.
  6. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (1955). Բոգդան Կնունյանց։ Պրոֆեսիոնալ հեղափոխականի մասին. Երևան: ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ. հրատ. Արխիվացված է օրիգինալից 2025-01-25-ին. Վերցված է 2019-07-01-ին.
  7. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի; Սարգսյան, Ե Ղ; Եգանյան, Համլետ Մնացականի; Արևելագիտության սեկտոր ՀՍՍՌ ԳԱ, eds. (1960). Արևելագիտական ժողովածու։ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրություն. Երևան: ԳԱ հրատ. Արխիվացված է օրիգինալից 2025-01-25-ին. Վերցված է 2019-07-01-ին.
  8. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի, ed. (1969). Վ.Ի. Լենինը և Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
  9. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (1978). Պողոսյան, Լ Ս (ed.). Եվ հեղափոխությունը դատեց։ Բ. Կնունյանց 1878-1978. Երևան: Հայաստան. Արխիվացված է օրիգինալից 2025-01-25-ին. Վերցված է 2019-07-01-ին.
  10. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (1984). Կիրակոսյան, Ջոն Սահակի (ed.). Օսմանյան կայսրության անկումը։ Սոցիալ-տնտեսական ակնարկ. Երևան: Հայաստան. Արխիվացված է օրիգինալից 2025-01-25-ին. Վերցված է 2019-07-01-ին.
  11. Քիլիմջյան, Գևորգ Ստեփանի (1988). Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (ed.). Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. Արխիվացված է օրիգինալից 2025-01-25-ին. Վերցված է 2019-07-01-ին.
  12. Բայբուրդյան, Վահան Առաքելի (1989). Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (ed.). Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին. Երևան: Հայաստան. ISBN 9785540000512. Արխիվացված է օրիգինալից 2025-01-25-ին. Վերցված է 2019-07-01-ին.
  13. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի; Հակոբյան, Պիոն Հովսեփի; Հովհաննիսյան, Ա (1995). Իսոյան, Ա (ed.). Սոցիալական հոգեբանությունը և ցեղասպանությունը. Հայագիտական բարեգործական ընկերություն. Երևան: Հայագիտակ. ISBN 9785807910028. Արխիվացված է օրիգինալից 2025-01-25-ին. Վերցված է 2019-07-01-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ինճիկյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ինճիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 346