Հովհաննես Այվազյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Այվազյան
Ծնվել էմարտի 3, 1983(1983-03-03) (41 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգիչ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Հովհաննես Վիգենի Այվազյան (մարտի 3, 1983(1983-03-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգիչ (տենոր), Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ[1], Հայաստանի վաստակավոր արտիստ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Վիգենի Այվազյանը ծնվել է 1983 թվականի մարտի 3-ին, Երևան քաղաքում։

2011 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան՝ Սերգեյ Դանիելյանի դասարան։ Կատարելագործվել է երգի «Մարիո դել Մոնակո-Ռենատա Տեբալդի» միջազգային ակադեմիայում, 1997–2001 թվականներին՝ Երևանի Սպայի տան երգի անսամբլում, ապա՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2010 թվականից Տորոնտոյի «Opera Belcanto of South Simcoe» թատրոնի մեներգիչ է (Տուրիդու՝ Պիետրո Մասկանյիի «Գեղջկական պատիվ» և այլն)։ 2013 թվականից երաժիշտը հանդես է եկել Մոսկվայի «Նոր օպերա», Մեծ, ապա՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան (1-ին դերերգը՝ Կավարադոսսի, Ջակոմո Պուչինիի «Տոսկա»), Թաթարստանի օպերայի և բալետի թատրոններում, նրա դերերգերից են՝ Խոսե (Ժորժ Բիզեի «Կարմեն»), Ռադամես, Ալֆրեդ, Դոն Ալվարո, Դոն Կառլոս (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրավիատա», «Ճակատագրի ուժը», «Դոն Կառլոս»), Կանիո (Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»), Լենսկի (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին»

2012 թվականին Հովհաննես Այվազյանը մասնակցել է Պլասիդո Դոմինգոյի անվան «Օպերալիա» միջազգային մրցույթին[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեներգիչների միջազգային մրցույթ, գլխավոր մրցանակ, (2005, Փհենյան, Հյուսիսային Կորեա),
  • ՀՀ նախագահի մրցանակ, (2009)
  • Գոհար Գասպարյանի անվան օպերային մեներգիչների հանրապետական մրցույթ, 1-ին մրցանակ, (2008, Երևան)
  • Մեներգիչների Տաթևիկ Սազանդարյանի անվան երիտասարդ կատարողների հանրապետական մրցույթի 2-րդ մրցանակ (2007, Երևան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://cultural.am/hy/norutyunner/lurer/2693-hay-ergchuhu-haxtanaky-p-chaykovsku-anvan-mijazgayin-mrcuytum ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ Պ. ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
  2. «Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր»
  3. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 47. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։