Սերգեյ Դանիելյան (երգիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Դանիելյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Դանիելյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 31, 1929 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2009 (80 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1969) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1973) |
Պարգևներ |
Սերգեյ Պետրոսի Դանիելյան (հուլիսի 31, 1929, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2009, Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ, տենոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Դանիելյանը ծնվել է 1929 թվականին, Բաքվում։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1973 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ 1957 թվականից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, 1985-1987 թվականներին՝ Ուլան Բատորի օպերային թատրոնի խորհրդատու և դասատու։ 1968 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1992 թվականից[1]։
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արամ՝ Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»
- Աբովյան՝ Գևորգ Արմենյանի «Խորտակում»
- Մանվել՝ Գևորգ Արմենյանի «Խորտակում»
- Խոզե՝ Բիզեի «Կարմեն»
- Ռադամես՝ Վերդիի «Աիդա»
- Օթելլո՝ Վերդիի «Օթելլո»
- Կանիո՝ Լեոնկավալլոյի «Պայացներ»
- Տանհոյզեր՝ Վագների «Տանհոյզեր»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Հուլիսի 31 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 2009 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Տենորներ
- Հայ օպերային երգիչներ