Հողի գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հողի գայլ
Հողի գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս կաթնասուններ
Կարգ գիշատիչներ
Ընտանիք բորենիավորներ
Ցեղ Հողի գայլ
Proteles Geoffroy, 1824
Տեսակ Հողի գայլ
Լատիներեն անվանում
Proteles cristatus (Sparrman, 1783)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Հողի գայլ[1] (լատ.՝ Proteles cristatus), աֆրիկյան կաթնասուն բորենիավորների ընտանիքից։ Այս տեսակի տրադիցիոն անվանումը աֆրիկաանս՝ aardwolf-ով է։ Թարգմանությամբ նշանակում է «Հողի գայլ» և արտահայտում է նրա` բներում բնակվելու սովորությունը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրա և գծավոր բորենու արտաքին նմանությունները, հողի գայլի չափերը և որոշ գունային առանձնահատկությունները, և անատոմիայի, թույլ են տալիս նրանց հեշտ տարբերել։ Հողի գայլը կիսով չափ փոքր է իրական բորենիներից: Նրա մարմնի երկարությունը ընդամենը 55-95 սմ է, պոչի երկարությունը՝ 20-30 սմ է, ուսերի բարձրությունը՝ 45-50 սմ է։ Մեծ տեսակները կշռում են 8-ից մինչև 14 կգ, կախված սննդի սեզոնային քանակից[2]: Բորենիների և հողի գայլերի միջև ևս մեկ տարբերությունն այն է, որ հողի գայլի առջևի վերջույթների վրայի մատները 5-ն են, իսկ բորենիների մոտ` 4:

Հողի գայլի մարմնակազմությունը ավելի փուխր է, քան իրական բորենիներինը։ Վերջույթները բարձր են և բավականին բարակ, վիզը երկար է։ Առջևի վերջույթները երկար են ետևի վերջույթներից, սակայն մեջքի թեքությունը շատ չի արտահայտված, ինչպես բորենիների մոտ։ Գլուխը նման է շնազգիների գլխին, երկարավուն է։ Մազածածկը խիտ է, բաղկացած է երկար, կոշտ և փափուկ մազերից։ Երկարավուն մազերը, որոնք աճում են ծոծրակից և ձևավորում են բաշ, վտանգի ժամանակ ցցվում են` ստիպելով գայլին երևալ ավելի խոշոր։ Մազերը, որոնք աճում են հողի գայլի մարմնի վերին մասից, - ամենաերկարն են գիշատիչ կաթնասունների մեջ։ Ծոծրակից՝ 7 սմ-ից մինչև 20 սմ ուսերի վրա և 16 սմ պոչի վրա[3].

Բրդի գունավորումը բաց է, դեղնա-մոխրագույնից մինչև շիկակարմրավուն։ Կոկորդը և մարմնի ստորին հատվածը անգույն է, մոխրա-սպիտակավուն։ Հակադրական նախշերը սովորաբար բաղկացած են լինում 3 լայնական և 1-2 երկայնական սև գծերից կողերի վրա, և բազմակի լայնական գծերից թաթերի վրա։ Պոչի ծայրը սև է։ Վզի վրա երբեմն նույնպես երևում են սև գծեր և նախշեր։

Հողի գայլի հետքերը

Առջևի վերջույթների վրայի մատները 5-ն են, հետևինների վրա՝ 4: Նրանք օժտված են հզոր ճանկերով։ Աչքերը բավականին խոշոր են, ականջները մեծ և սրացած։ Լեզուն լայն է, թուքը կպչուն է։ Հողի գայլի ծնոտները, չնայած որոշ պնդումների[4], անհամաչափորեն ուժեղ են, սուր ժանիքներով։ Ժանիքները նրան հարկավոր են թշնամիների հարձակման ժամանակ, նաև որսի[5]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի գայլը հանդիպում է արևելյան և հարավային Աֆրիկայում: Նրա արեալը հատված է Զամբիայի անտառներով և հարավային Տանզանիայով, որտեղ տվյալ տեսակը չի հանդիպում։ Այս կերպ հողի գայլի մի պոպուլյացիան բնակվում է հարավային Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Լեսոթո, Սվազիլենդ, Նամիբիա, Բոտսվանա, Զիմբաբվե, հարավային Անգոլա, հարավային Զամբիա և հարավարևմտյան Մոզամբիկ)։ Ուրիշ, մեկ այլ ավելի հյուսիսային պոպուլյացիա հանդիպում է Կենտրոնական Տանզանիայից հյուսիսարևելյան Ուգանդայի, Քենիայի, Սոմալիի միջով, Եթովպիայի ծովափի երկարությամբ, մինչև Էրիթրեայի և Սուդանի հարավարևելյան մաս։ Զամբիայի տարածքի մեծ մասում, հարավայի Տանզանիայի և արևելյան Աֆրիկայում բացակայում է[5]:

Տարբերում են հողի գայլերի 2 ենթատեսակ.

  • Proteles cristatus cristatus (Sparrman, 1783) հյուսիսային Աֆրիկայից
  • Proteles cristatus septentrionalis (Rothschild, 1902) արևելյան և հյուսիսարևելյան Աֆրիկայից[6]:

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aardwolf.jpg

Բնակվում է բաց, չոր հարթավայրերում (տարեկան մակարդակով տեղումները 100-800մմ)[5]: Լեռնային և անապատային տարածքներից խուսափում է։ Չի հանդիպում նաև չոր արևադարձային անտառներում: Նրանք ապրում են մեկը մյուսից առանձին, չնայած սովորաբար ապռում են միամուսնական ընտանեկան զույգերով։ Ագրեսիվորեն պաշտպանում են իրենց կերային տարածքները, որը կախված սննդի հասանելիությունից, տատանվում է 1-ից 4կմ²: Կերային սահմանները պոխում են ինչպես արուները, այնպես էլ էգերը, չնայած արուները դա անում են ավելի հաճախ։ Հողի գայլը ակտիվ է մթնշաղում և գիշերը, միայն հարավային Աֆրիկայում ձմռանը անցնում է ցերեկային ակտիվության։ Հյուսիսային Քեյփում նրա ակտիվությունը սկսվում է 0,5-1 ժամից։ Մայրամուտից հետո ավարտվում է 1-2 ժամում. մինչ լուսաբացը, ձմռանը ( մայիսից օգոստոս) ակտիվությունը հաճախ սկսվում է 1-2 ժամում։ Այն շարունկվում է այնքան, մինչև ջերմաստիճանը ընկնում է 9˚C-ից ցածր։ Կերատեղում հողի գայլը շարժվում է 1,7 կմ/ժ արագությամբ, գիշերվա ընթացքում անցնելով 8-12կմ (ամռանը) կամ 3-8կմ (ձմռանը)։ Ցերեկով հողի գայը սովորաբար թաքնվում է ստորերկրյա ապաստաններում։

Ի տարբերություն իրական բորենիների, հողի գայլը սնվում է ոչ թե լեշերով, այլ տերմիտներով և երբեմն ուրիշ միջատներով և նրանց թրթուրներով (մասնավորապես բզեզներով, որոնց նա հավաքում է լեշերի վրայից) և սարդակերպերով։ նրա սննդակարգի հիմքը կազմում են Trinervitermes ցեղի տերմիտները։ Հարավային Աֆրիկայում նրա սննդակարգը լրացնում են Hodotermes mossambicusտերմիտները , որոնք վարում են ցերեկային կյանք (ինչը պայմանավորում է հողի գայլի գիշերային ակտիվության փոխումը ցերեկայինի)[7]: Արևելան Աֆրիկայում անձրևային եղանակներին, երբ T. bettonianus-ը քիչ ակտիվ է, - ուրիշ տերմիտներով, առավելապես Odontotermes և Macrotermes: Չնայած սննդակարգի փոփոխմանը, հարավաֆրիկյան հողի գայլերը կարողանում են հաղթահարել քաղցածության շրջանը, կորցնելով մարմնի զանգվածի 20 %-ը[7]: Ձմեռը նույնպես հանդիսանում է ամենաբարձր մահացության շրջանը մատղաշ անասունների մեջ։ Ի տարբերություն ուրիշ տերմիտոֆագերի, հողի գայլը չի ոչնչացնում թերմիտներին, բայց սպասում է, մինչև թերմիտները դուրս գան երկրի մակերես, և սկսում է լիզել նրանց հողից, օգտագործելով իրենց կպչուն լեզուն։ Դա պայմանավորում է նրանց սննդակարգը. Trinervitermes - միակ թերմիտները, որոնք տարվա մեծ մասը պարբերաբար դուրս են մակարևույթ գալիս սնվելու։ Մեկհողի գայլը մեկ գիշերվա ընթացքում կարող է ուտել 200 000-ից 300 000 թերմիտներ, ինչը կազմում է 105 000 000 թերմիտներ տարում[7]: Հազվադեպ է հողի գայլը որսում մանր կրծողների և թռչունների, կամ ուտում է նրանց ձվերը։ Նրա սսնդակարգում տեղ կա նաև բուսական սննդի համար։ Լավ զարգացած են գրավչությունը և լսողությունը: Հողի գայլը օգտագործում է հաղորդակցման տարբեր տիպեր (ձայնային, տեսողական, շոշափելիքի և հոտերի օգնությամբ)։ Հողի գայլերը, որպես կանոն, լռակյաց են։ Ձայնային ազդանշանները, որոնցից է մռնչոցը, ծառայում են որպես ագրեսիայի ցուցաբերում հալառակորդի նկատմամբ։ Հակառակորդի հետ բախման ժամանակ հողի գայլը բարձրացնում է իր բաշը[8]:

Վերարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի գայլերը կազմում են միամուսնական զույգեր։ Սակայն, եթե արուն չի կարողանում պաշտպանել իր տարածքը, էգը զուգավորվում է ուրիշ` ավելի դոմինանտ արուի հետ, չնայած սերունդը պաշտպանում է իր հիմնական զուգընկերը[9]: Զուգավորումը տևում է 4 ժամ, էգերը մնում են ակտիվ 1-ց 3 օր - այդ կերպ, շան ձագերի մոտ կարող է լինել խառնված հայրություն։

Հղիությունը տևում է մոտավորապես 90 օր, էգը ունենում է 2-4 ձագուկներ։ Հարավային Աֆրիակյում ձագուկները ծնվում են հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Մինչև 9 շաբաթ ձագուկները բնից չեն հեռանում ավելի քան 30մ։ 12-շաբաթական ձագերը ծնողներին ուղեկցում են մինչև կերատեղ, սակայն առաջվա պես չեն հեռանում 300-500մ բնից։ 4 ամսական հասակում դադարում է սնվել կաթով և անցնում է ինքնուրույն կերակրման, սակայն մնում է ծնողների հետ մինչև հաջորդ բազմացման սեզոն, այսինքն 1 տարի ժամանակով։ 2 տարեկանում երիտասարդ հեժողի գայլերը դառնում են սեռահասուն։

Անազատ վիճակում կյանքի տևողությունը 13-15 տարի է. բնության մեջ հստակ հայտնի է, կյանքի տևողությունը մոտ 10 տարի։

Պոպուլյացիայի կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբնիկները սովորության համաձայն հողի գայլերին որսում են մսի և բրդի համար։ Այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում, սակայն չի պատկանում անհետացողների խմբին։ Նրա համար հատկապես վտանգ են ներկայացնում շների հարձակումը, ճանապարհային միջադեպերը, սննդային թունավորումները և այլն։ Հողի գայլերը մեծ դեր են խաղում թերմիտների պոպուլյացիայի համար։ Հողի ագյլը Կարմիր գրքում ունի Lower Risk: Least Concern ստատուսը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Koehler, C. E. and Richardson, P. R. K. 1990. Proteles cristatus. Mammalian Species No. 364: 1-6. Published by The American Society of Mammalogists.
  • Morton-Matcham, M. and B. Arbogast. 2005. «Proteles cristatus» (On-line), Animal Diversity Web. Accessed April 11, 2007.
  • Hyaena Specialist Group 1996. Proteles cristatus. In: IUCN 2006. 2006 IUCN Red List of Threatened Species. <www.iucnredlist.org>. Downloaded on 11 April 2007.
  • Aardwolf. Информация с сайта Hyaena Specialist Group (IUCN Species Survival Commission Hyaenidae Specialist Group). 12 апреля 2007.
  • Жизнь животных : в 7 т. / Под ред. В. Е. Соколова. Т.7. Млекопитающие - 2-е изд., перераб. - М.: Просвещение, 1989. - 558 с. (Стр. 313-314).

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|страницы=107}}
  2. Richardson, P.R.K., and S. K. Bearder. 1984. The Aardwolf. The Encyclopaedia of Mammals, vol. 1, pp. 158-159. George Allen and Unwin, London.
  3. Wemmer, C., and Wilson, D. E. 1983. Structure and function of hair crests in African Carnivora. Behavior and Ecology of Mammals (J. F. Eisenberg and D. G. Kleiman, eds.), pp. 239-264. American Society of Mammalogists, Special Publication, No. 7.
  4. Жизнь животных: в 7 т. / Под ред. В. Е. Соколова. Т.7. Млекопитающие - 2-е изд., перераб. - М.: Просвещение, 1989. - 558 с. (Стр. 313-314).
  5. 5,0 5,1 5,2 Smithers, R.H.N. 1983. The mammals of the Southern African subregion. University of Pretoria, Pretoria.
  6. Coetzee, C.G. 1977. The mammals of Africa: an identification manual: order Carnivora, Part 8. (J. Meester and H. W. Setzer, eds.). Smithsonian Institution Press, Washington, D.C., 41 pp.
  7. 7,0 7,1 7,2 Richardson, P. R. K. 1987. Food consumption and seasonal variation in the diet of the aardwolf Proteles cristatus in southern Africa. Zeitschrift fur Saugetierkunde, 52:307-325.
  8. Boitani, L., and Baretoli, S.. 1983. Simon and Schuster’s guide to the mammals. Simon and Schuster, New York, 511 pp.
  9. Richardson, P.R.K. 1987. Aardwolf mating system: overt cuckoldry in an apparently monogamous mammal. South African Journal of Science, No 83.