Jump to content

Հիդրա (կենդանի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրա

Աղեխորշավորների տիպի բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում։ Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ։

Բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով։ Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով։ Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ։ Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը։ Աղեխորշավորների նման մարմինը կոչվում է աղիքային խոռոչ, որը բազմաբջիջ օրգանիզմների կազմավորման և զարգացման կարևոր դրսևորում է։ Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով։

Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում։ Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են։ Աղեխորշավորներն ունեն 10 հազար տեսակ, որոնք հիմնականում հանդես են գալիս զանգերի, գնդերի և հովանոցների տեսքով։

Աղեխորշավորների տիպն ունի երեք դաս.

  1. Հիդրոիդների դաս. ներկայացուցիչ՝ պոլիպ հիդրա։
  2. Սցիֆոիդ մեդուզաների դաս. ներկայացուցիչ՝ մեդուզա։
  3. Կորալյան պոլիպների դաս. ներկայացուցիչ՝ կորալներ, ակտինիա։

Աղեխորշավորների մարմնի պատերը կազմված են 2 շերտից. արտաքին շերտ, որը կոչվում է էկտոդերմ և ներքին շերտ, որը կոչվում է էնդոդերմ։ Դրանց արանքում հաճախ գտնվում է դոնդողանման նյութ, որը կոչվում է մեզոգլեա։

Աղեխորշավորների օրգանիզմում նկատվում է բջիջների մասնագիտացում՝ տարբեր կառուցվածք ունեցող և ոչ միանման ֆունկցիա կատարող բջիջներ, որոնք են մաշկամկանային, խայթող, նյարդային, միջակա, մարսողական, գեղձային։ Տվյալ բջիջներից կազմված են աղեխորշավորների հյուսվածքները։

Աղեխորշավորների հյուսվածքները բարձրակարգ հյուսվածքների նախատիպն են հանդիսանում։ Դիտարկենք աղեխորշավորների մարմնի կառուցվածքը և բջիջների ֆունկցիաները քաղցրահամ ջրերի պոլիպ հիդրայի օրինակի վրա։

Աղեխորշավորներից հիդրոիդների դասի ներկայացուցիչն է քաղցրահամ ջրերի պոլիպ հիդրան։ «Պոլիպ» թարգամանաբար նշանակում է բազմաոտ։ Հանդիպում է մաքուր լճակներում, հաճախ բույսերի ցողունի վրա և ունի մինչև 1սմ երկարություն։

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը․ դրա շնորհիվ նա շարժվում և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա։ Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

Բջջային բաղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկանաէպիթելային բջիջները կազմում են նրա մարմնի հիմնական մասը։ Հիդրան ունի մոտավորապես 20 000 մկանաէպիթելային բջիջ։

Շնչառությունը և նյութափոխանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչառություն և նյութափոխանակությունը կատարվում են մարմնի ամբողջ վերին մասով։ Հավանաբար, արտազատելու ընթացքում որոշ դեր են կատարում վակուոլները, որոնք կան հիդրայի բջիջներում։ Վակուոլի դերը, հավանաբար, օսմոկարգավորումն է։

Գիշատիչ է, սնվում է մեծ մասամբ մանր խեցգետնակերպերով (ջրալվերով), որդերով, շերեփուկներով։ Զոհը բռնվում է շոշափուկների խայթող բջիջների միջոցով, որոնց թույնը շատ արագ կաթվածահար է անում փոքր զոհերին։ Շոշափուկների համակարգված շարժումներով զոհը մոտեցվում է բերանին, այնուհետև՝ մարմնի «կրճատոմներով» «հագնվում» է զոհի մարմնի վրա։ Մարսողությունը սկսվում է աղիքային խոռոչից և ավարտվում է մարսողական վակուոլների մկանաէպիթելային բջիջներում։ Ուտելիքի չմարսված մնացորդները դուրս են գալիս բերանով։

Բազմացումը և զարգացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ։ Վերջինս մեծանում է, այնուհետև ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

Կյանքի տևողությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ XIX դարից ի վեր առաջ էր քաշվել մի տեսություն, ըստ որի հիդրաները անմահ են։ Դա փորձում էին ապացուցել ամբողջ XX դարի ընթացքում։ 1997 թվականին վարկածը ապացուցեց Դանիել Մարտինեսը փորձնական ճանապարհով։ Փորձը տևեց 4 տարի և ցույց տվեց մահվան բացակայություն հիդրաների երեք խմբերում։ Համարվում է, որ հիդրաների անմահությունը պայմանավորված է նրանց բարձր ռեգեներատիվ կարողությամբ։

Համաստեղություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրա (լատին․՝ Hydra), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում՝ Կենտավրոս, Պոմպ, Կողմնացույց, Նավախել, Միաեղջյուր, Փոքր շուն, Խեցգետին, Առյուծ, Սեքստան, Թաս, Ագռավ, Կույս, Կշեռք համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը՝ Ալֆարդը (α- Հիդրայի), երկրորդ աստղային մեծության է։ Հյուսիսային միջին լայնություններից մասամբ երևում է ձմռանն ու գարնանը։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրա, Լևրնեյան Հիդրա, բազմագլուխ ջրային օձ հին հունական դիցաբանության մեջ։ Հարյուրագլուխ հրեշ Տիէիոնի և կես կին-կես օձ Եքիդնայի դուստրը։ Լերնեի ճահճուտում (Արգոլիդի ծոցի ափին) բնակվող Հիդրան իբր բնաջնջել է նախիրներն ու հոտերը, ամայացրել շրջակայքը։ Համարվել Է անպարտելի, քանի որ ինն գլուխներից մեկը եղել է անմահ, իսկ մյուսները կտրվելուց հետո վերստին բուսել են։ Հիդրային սպանել է Հերակլեսը։ Փոխաբերական իմաստով Հիդրա խոսքի մեջ օգտագործվում է նշելու որևէ երևույթի հրեշավորությունը։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրա (կենդանի)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրա (կենդանի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 388