Հերշ Սմոլյար
Հերշ Սմոլյար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1905 |
Ծննդավայր | Zambrów, Zambrów County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | մարտի 16, 1993 (87 տարեկան) |
Մահվան վայր | Թել Ավիվ, Իսրայել |
Գերեզման | Shefayim |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Walentyna Najdus-Smolar? |
Կուսակցություն | Լեհաստանի աշխատավորների կուսակցություն, Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն և Communist Party of West Belarus? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ալեքսանդր Սմոլյար և Եվգենիուշ Սմոլյար |
![]() |
Հերշ (Գիրշ) Սմոլյար (Գրիգորի Դավիդի Սմոլյար, իդիշ՝ הערש סמאָליאַר, լեհ.՝ Grzegorz Smolar — Գժեգոժ Սմոլյար, ապրիլի 15, 1905, Zambrów, Zambrów County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան - մարտի 16, 1993, Թել Ավիվ, Իսրայել), հրեա գրող և լրագրող (իդիշ), Լեհաստանի և Խորհրդային Միության կոմունիստական գործիչ, Լեհաստանի հրեական համայնքի հասարակական գործիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԳՀերշ Սմոլյարը ծնվել է 1905 թվականին Զամբրուվում՝ գազավորված ջուր արտադրողի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է տարրական դպրոցի 4-րդ դասարանը։ 1918 թվականին կազմակերպել է սիոնիստական երիտասարդության ձախ խումբը, որն անվանել է Սոցիալիստական երիտասարդության միություն։ 1920 թվականի հուլիսին՝ լեհ-խորհրդային պատերազմի ժամանակ, երբ Կարմիր բանակը մտել է Լեհաստան, Սմոլլյարը դարձել է տեղական հեղափոխական կոմիտեի անդամ, ինչը պատճառ է դարձել Լեհական ոստիկանության կողմից նրան հետագա վերահսկողության տակ վերցնելու համար։ Ավելի ուշ տեղափոխվել է Վարշավա, որտեղ անդամագրվել է Լեհաստանի կոմունիստական կուսակցությանը։
Կուսակցության հանձնարարությամբ մեկնել է Կիև, որտեղ դարձել է գավառական ՀամԼԿԵՄ-ի տնտեսական բաժնի քարտուղար։ Միաժամանակ զբաղեցրել է «Աշխատավոր երիտասարդություն» երիտասարդական թերթի քարտուղարի պաշտոնը։ Սովորել է Մոսկվայի ազգային փոքրամասնությունների կոմունիստական համալսարանի հրեական բաժնում։ 1924 թվականին Վ. Ի. Լենինի մահից հետո Հերշ Սմոլյարն ուղարկվել է Ուման՝ կոմերիտմիության շրջանային համագումարի, որտեղ նա կազմակերպել է այսպես կոչված «լենինյան հարկը» կոմսոմոլի համար: 1925 թվականին միացել է ՀամԿ(բ)Կ-ին և ուղարկվել Խարկով, որտեղ աշխատել է որպես «Երիտասարդ գվարդիա» ամսագրի խմբագիր։ Ավելի ուշ նրան ուղարկել են Մոսկվա։
1926 թվականին ընտրվել է ՀամԼԿԵՄ կենտրոնական կոմիտեին կից Հրեական կենտրոնական բյուրոյի անդամ։ 1928 թվականին Կոմինտեռնի լեհական մասնաճյուղը նրան ուղարկել է Լեհաստան, որտեղ Վիլնյուսում աշխատել է որպես կոմունիստական երիտասարդության քաղաքային բաժանմունքի քարտուղար, այնուհետև՝ Արևմտյան Բելառուսի Կոմունիստական կուսակցության քարտուղար։ Շուտով Հերշ Սմոլյարը ձերբակալվել և երեք տարով բանտարկվել է։ Ազատ արձակվելուց հետո նշանակվել է Արևմտյան Բելառուսի Կոմունիստական կուսակցության քարտուղար Բարանովիչիում, Սլոնիմում և Բելոստոկում։
1934 թվականից զբաղեցրել է Արևմտյան Բելառուսի կոմունիստական կուսակցության կենտկոմի հրատարակչական գործի կառավարչի պաշտոնը։ Միևնույն ժամանակ սկսել է լույս ընծայել տպագիր հրատարակություններ իդիշ լեզվով: 1936 թվականին կրկին ձերբակալվել է և դատապարտվել վեց տարվա ազատազրկման։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա Կարմիր բանակի կողմից ազատվել է կալանքից և սկսել է աշխատել որպես Białystokier Sztern (իդիշ լեզվով) օրաթերթի խմբագիր, որը Արևմտյան Բելառուսի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շրջանային բաժանմունքի թերթն էր: Նացիստական Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակման ժամանակ Հերշ Սմոլյարը եղել է Մինսկում: Խորհրդային զորքերի կողմից Մինսկը հանձնելուց հետո նրան ուղարկել են Մինսկի գետտո, որտեղ նա 1942 թվականին գլխավորել է ընդհատակայինների ռազմական կազմակերպությունը, և որտեղից նրան հաջողվել է փախչել։ Հետագայում Հերշ Սմոլյարը՝ որպես կոմիսար՝ լեյտենանտի կոչումով և Եֆիմ կեղծանունով, ծառայել է Նալիբոկյան թավուտում գործող բելառուսական պարտիզանական ջոկատներից մեկում: Պարտիզանական ջոկատում եղած ժամանակ հրատարակել է մի քանի պարտիզանական թերթ ռուսերեն և իդիշ լեզուներով։
Մասնակցել է 1944 թվականի հուլիսի 16-ին Մինսկում կայացած պարտիզանական շքերթին։
1946 թվականին որպես հայրենադարձ ուղարկվել է Լեհաստան, որտեղ աշխատել է լեհ հրեաների կենտրոնական կոմիտեի մշակույթի և քարոզչության բաժնում: 1949-1950 թվականներին եղել է լեհ հրեաների կենտրոնական կոմիտեի նախագահ՝ Ենթամանդատային Պաղեստին մեկնած Ադոլֆ Բերմանի փոխարեն։ Այնուհետև մինչև 1962 թվականը Հերշ Սմոլյարը եղել է Լեհաստանում հրեաների հասարակական-մշակութային ընկերության նախագահը։ Մինչև 1968 թվականը եղել է «Ֆոլքսշտիմե» թերթի գլխավոր խմբագիրը։ 1968 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ հեռացվել է կուսակցությունից։ Հրատարակել է իդիշով հրապարակախոսական և հուշագրական բնույթի մի շարք գրքեր։
1970 թվականին մեկնել է Իսրայել, որտեղ աշխատել է Երուսաղեմի ազգային գրադարանում և Թել Ավիվի համալսարանում։
Հերշ Սմոլյարը մահացել Է 1993 թվականին Թել Ավիվում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարտիզանական խաչ
- «Գրյունվալդի խաչ» III աստիճանի շքանշան
- «Աշխատանքի դրոշ» II աստիճանի շքանշան
- Քաջերի խաչ
- Լեհաստանի Վերածննդի սպայական շքանշան:
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- פֿון מינסקער געטאָ (Ֆուն մինսկեր գետտո — Մինսկի գետտոյից), Մ., «Դեր Էմես» պետական հրատարակչություն, 1946։
- ייִדן אָן געלע לאַטעס (յիդն օն գելե լատես — հրեաներն առանց դեղին աստղերի), Վարշավա, 1948։
- װוּ ביסטו חבֿר סידאָראָװ (Վու բիստու հավեր Սիդորով? —— Որտե՞ղ ես, ընկեր Սիդորով), Թել Ավիվ, 1975։
- Менскае гета: Барацьба савецкіх габраяў-партызанаў супраць нацыстаў. — Менск: Тэхналёгія, 2002, 184 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hersh Smolar». Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-06-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- August Grabski: Działalność komunistów wśród Żydów w Polsce (1944—1949). Warszawa: Trio, 2004. ISBN 8388542877.
- Grzegorz Berendt: Życie żydowskie w Polsce w latach 1950—1956. Z dziejów Towarzystwa Społeczno-Kulturalnego Żydów w Polsce. Gdańsk: Wydawnictwo Uniwersytetu Gdańskiego, 2006. ISBN 8373263853.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սմոլյար Հիրշ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- «Гирш Смоляр». Заметки по еврейской истории. Վերցված է 2012-06-23-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - Вольф Рубінчык. «Апошняя кніга змагара» (բելառուսերեն). ARCHE 6(29)-2003. «ЭЎРОПА НА ЎСХОД АД ЭЎРОПЫ». Արխիվացված է օրիգինալից 2012-04-17-ին. Վերցված է 2013-03-02-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Михаил НОРДШТЕЙН, Яков БАСИН. ТАК ФАБРИКОВАЛИСЬ ФАЛЬШИВКИ Արխիվացված 2022-05-16 Wayback Machine. АВИВ / май 2003 г.
- Ступников А. Гирш Смоляр
- Я. Басин. «Валютчик» из Минского гетто
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերշ Սմոլյար» հոդվածին։ |
|