Նալիբոկյան թավուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նալիբոկյան թավուտ
Nalibotskaya Pushcha.jpg
Տեսարան Նալիբոկյան թավուտից
Տեսակold-growth forest? և անտառ
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
ՎարչատարածքԳրոդնոյի մարզ
ԲԾՄ151 մետր[1]
Կոորդինատներ: 53°53′3.9999841000104″ հս․ լ. 26°26′33.000000099996″ ավ. ե. / 53.884444440027778001° հս․. լ. 26.44250000002777767° ավ. ե. / 53.884444440027778001; 26.44250000002777767

Նալիբոկյան թավուտ, Նալիբոկյան անտառ (բելառուս․՝ Налібоцкая пушча), Բելառուսի ամենաընդարձակ անտառային զանգվածը: Գտնվում է Նեման գետի աջ վտակներ Բերեզինայի և Ուսայի ավազանում[2]: Զբաղեցրած մակերեսի չափերը տատանվում են 1400 քառակուսի կիլոմետրից մինչև 2400 կմ², իսկ հարակից տարածքների հաշվառմամբ՝ շատ ավելին[3]: Մեր օրերում թավուտը բաժանված է Մինսկի մարզի Վոլոժինսկի ու Ստոլբցովսկի շրջանների և Գրոդնոյի մարզի Նովոգրուդսկի, Կորելիչսկի ու Իվևսկի շրջանների միջև: Դա Բելառուսի յուրօրինակ պատմամշակութային տարածաշրջաններից է, որտեղ միահյուսվել են սլավոնական, բալթիական, եվրոպական ավանդույթները: 2009 թվականից սկսած՝ ամեն տարի թավուտում անց են կացվում մարաթոնյան վազքի մրցումներ (մարաթոն «Նալիբոկի»)[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավուտի անվանումն առնչվում է այնտեղ գտնվող Նալիբոկի գյուղի անվան հետ:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այս թավուտում թաքնվելով՝ գերմանացի ֆաշիստների դեմ մարտեր են մղել Բելսկի եղբայրների և Բորիս Բուլատի պարտիզանական ջոկատները:

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից հետո անտառը մասամբ ենթարկվել է ռադիոակտիվ վարակման (օրինակ՝ Իվանեց քաղաքի շրջակայքում): 2013 թվականի դրությամբ մի շարք գյուղեր ունեին «վերաբնակեցման իրավունքով բնակավայր»-ի կարգավիճակ: Թավուտից հավաքված սունկերն ու հատապտուղները պարտադիր կարգով պետք է ստուգման ենթարկվեն՝ ճառագայթահարվածության առկայությունն ու աստիճանը պարզելու նպատակով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Dagnoslaw Demski, NALIBOKI I PUSZCZA NALIBOCKA — ZARYS DZIEJÓW I PROBLEMATYKI, [1]
  3. Природа Белоруссии: Попул. энцикл. / БелСЭ; Редкол.: И. П. Шамякин (гл.ред.) и др. — Мн.: БелСЭ, 1986. — 599 с., 40 л. ил. С. 91.
  4. «Марафон "Налибоки" / Промвад Тур '13 / Promwad Tour» (ռուսերեն)։ promwadtour.com։ Վերցված է 2018-05-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]