Հարութ Սասունյան
Jump to navigation
Jump to search
Հարութ Սասունյան | |
---|---|
Ծնվել է | 1950 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց և Պեպերդայնի համալսարան |
Մասնագիտություն | գրող, editorial columnist և ակտիվիստ |
Աշխատավայր | Կալիֆոռնիա Կուրիեր, ՄՀՖ / MHF և Procter & Gamble |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ |
Հարություն Մանուգ Սասունյան (ավելի հայտնի որպես Հարութ Սասունյան, 1950, Հալեպ, Սիրիա), ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա Կուրիեր» (անգլ.՝ The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանում և գործարար կառավարման մագիստրոսի աստիճան Պեպերդայնի համալսարանում։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978-1982 թթ. աշխատել է «Procter and Gamble» ընկերության Ժնևի ներկայացուցչությունում որպես միջազգային մարքեթինգի գործադիր պատասխանատու։
- 10 տարի հանդիսացել է ՄԱԿ Ժնևի գրասենյակում հասարակական պատվիրակ մարդու իրավունքների հարցերով։
- 1983 թ. Գլենդելում հիմնել և ցայսօր հրատարակում է «Կալիֆորնիա կուրիեր» հայկական անգլալեզու թերթը, որը հայտնի է Սասունյանի շաբաթական հեղինակային սյունակով։
- 1989 թ. հիմնադրել և ղեկավարում է Միացյալ հայկական հիմնադրամը, որը Հայաստանում իրականացրել է 650 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրեր։
- 1997-2008 թթ. հանդիսացել է «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ և վերահսկել է Հայաստանում ենթակառուցվածքների բարելավման ծրագրի իրականացումը՝ 240 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ և դպրոցաշինության ծրագրերի իրականացումը՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։
Հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրականացնում է լոբբինգ հօգուտ ԱՄՆ կողմից Հայոց Մեծ ցեղասպանության ճանաչման, մասնավորապես, դիմել է ԱՄՆ նախկին պետական քարտուղարներ Մադլեն Օլբրայթին և Ուիլյամ Կոենին՝ կոչ անելով նրանց ետ վերցնել իրենց ստորագրությունը չընդդիմանալ Կոնգրեսի կողմից համապատասխան բանաձևի ընդունմանը։
- Ունեցել է առանցքային դեր 1985 թ. ՄԱԿ կողմից Հայոց Մեծ ցեղասպանության ճանաչման գործում։
Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նրա վերջին գիրքը՝ «Հայոց ցեղասպանություն. խոսում է աշխարհը։ 1915-2005, փաստաթղթեր և հռչակագրեր» (The Armenian Genocide։ The World Speaks Out, 1915-2005, Documents & Declarations) հրատարակվել է 2005 թ. ապրիլին։ Այն թարգմանվել է ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, հայերեն, արաբերեն և թուրքերեն։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անանիա Շիրակացու մեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2008)
- Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ, 2016[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|