Հարություն Շալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Շալյան
Ծնվել է1895
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվար 1965[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունհայագետ, գրող և թարգմանիչ

Հարություն Վահանի Շալյան (արմտ. հայ.՝ Յարութիւն Գ. Շալեան, 1895, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - հունվար 1965[1]), ամերիկահայ հայագետ, գրող, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Շալյանը ծնվել է 1895 թվականին Խարբերդում (Արևմտյան Հայաստան)՝ ուսուցիչ Վահանի ընտանիքում։ Հայրը, ձեռնադրվելով քահանա, վերցրել էր Գուրգեն անունը։ Նա շատ խիստ է եղել որդու հանդեպ։ Հարությունի պատանեկությունն անցել է Մորենիկ գյուղում։ Սովորել է տեղի Եփրատ քոլեջում, այնուհետև՝ Պոլսո Կայսերական համալսարանում[2]։

1907[2] կամ 1912[3] թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ բարձրագույն կրթություն է ստացել Հարվարդի և Նյու Յորքի համալսարաններում՝ հետևելով գրականության դասընթացներին[3]։

Եղել է շատ զարգացած անձնավորություն, ազատ տիրապետել է հայերենին և անգլերենին[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալյանը բանասիրական հոդվածներով հանդես է եկել հայկական և ամերիկյան գիտական հանդեսներում։ 1938 թվականին հրատարակվել է նրա «Հեթանոս հովվերգություն» անգլերեն գիրքը, որը բաղկացած է յոթ պատմվածքներից, որոնք պատմում են Ադամի ու Եվայի առասպելի, Վարդի և Սոխակի միջնադարյան սիրավեպի, Վարդավառի և Անահիտի պաշտամունքի տոնակատարությունների, Աստղիկի պաշտամունքի, Լեյլիի և Մեջնունի և այլ սիրավեպերի մասին։ Անգլերեն հրատարակել է նաև գործեր Արտավազդ Բ-ի, Արայի ու Շամիրամի մասին, «Մի ակնարկ հայ բանասիրության վրա» մենագրությունը[3]։

Գրել է նաև գեղարվեստական ստեղծագործություններ. լույս են տեսել նրա «Պատրանքի երգը», «Աստված՝ ստեղծագործելիս», «Որոնում» պիեսները»[3]։

Հայ եկեղեցական երաժշտագիտության վերաբերյալ հոդվածներով հանդես է եկել «Նոր Աշխարհ» և «Հայաստանեայց Եկեղեցի» հանդեսներում[2]։

Եղել է «Ամերիկյան արևելագիտական ընկերության» անդամ։ 1957 թվականին Մյունխեն քաղաքում մասնակցել է Արևելագետների միջազգային 24-րդ համաժողովին[3]։

Կատարել է թարգմանություններ հայերենից անգլերեն[3]։

Վախճանվել է 1965 թվականի հունվարի վերջին օրերին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Յարութիւն Գ. Շալեան
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սիրվարդ (29.01.1965, թիվ 72, էջ 1)։ ««Երիտասարդ Հայաստան» թերթ»։ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջան։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ստեփանյան, Գառնիկ (1990). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Գ, գիրք 1, Մեռ-Ռ. Երևան: Սովետական գրող. էջ 149. ISBN 5-550-00265-5.