Հավերժական երիտասարդության աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդության աղբյուր, Լուկաս Կրանախ Ավագ, 1546

Հավերժական երիտասարդության աղբյուր, առասպելական աղբյուր, որը վերականգնում է յուրաքանչյուրի երիտասարդությունը, ով խմում է դրանից։ Լեգենդը հազարամյակների պատմություն ունի, հիշատակվում է դեռևս Հերոդոտոսի մոտ, «Ալեքսանդրի վեպ»-ի մեջ և պրեսբիտեր Հովհաննեսի մասին պատմություններում[1]։ Կարիբյան հնդկացիների առասպելներում նույնպես կան հիշատակություններ նման աղբյուրի մասին։ Այս լեգենդը լայն տարածում է գտել 16-րդ դարում, երբ Խուան Պոնսե դե Լեոնը փորձել է գտնել այն[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիդրը և Ալեքսանդր Մակեդոնացին հետևում են, թե ինչպես է ձուկը վերակենդանանում ջրի միջոցով

Հերոդոտոսը հիշատակել է Եթովպիայում տեղակայված մի շատրվանի մասին, որի ջուրը եթովպացիներին տալիս էր բացառիկ երկարակեցություն[1]։ «Կենդանի ջրի» մասին հանդիպվում է նաև «Ալեքսանդրի վեպ»-ի արևելյան տարբերակներում, որտեղ ասվում է, թե ինչպես են Մակեդոնացին և իր ծառան անցել Մթության Երկիրը՝ գտնելու երիտասարդեցնող աղբյուրը (այս պատմության մեջ ծառան արևելյան լեգենդից մեզ հայտնի իմաստուն Ալ-Խիդրն է)։ «Ալեքսանդրի վեպ»-ի արաբական և ալհամյադո տարբերակները Իսպանիայում շատ տարածված էին ինչպես Ալ-Անդալուսի ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո, և հայտնի էին Ամերիկա ուղևորվող հետազոտողներին։ Այս վաղ տեքստերը ակնհայտ ներշնչել են ճանապարհորդությունների մասին պատմող միջնադարյան հայտնի «Սըր Ջոն Մանդևիլի արկածները» գրքի հեղինակին, որտեղ մատնանշվել է նաև Հնդկաստանում Պոլոմբայի (ներկայիս Կոլլամ) մոտակայքում գտնվող լեռան ստորոտում տեղակայված Երիտասարդության աղբյուրի մասին[3][4]։ Այս պատմությունների ազդեցության տակ երիտասարդության շատրվանների մասին լեգենդը հանրաճանաչ էր պալատական գոթական արվեստում և Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանում[2]։

Լեգենդի մասին կան նաև այլ աղբյուրներ։ Հավերժական երիտասարդությունը պարգև է, որը հաճախ էին փնտրում առասպելներում ու լեգենդներում, և դրանց մասին պատմությունները, ինչպիսիք են փիլիսոփայական քարը, համադարմանը, կյանքի էլիքսիրը, տարածվել են ողջ Եվրասիայում և այլուր։

Լրացուցիչ մանրամասներ, հնարավոր է, որ փոխառվել են Հովհաննես Ավետարանիչի՝ Բեթեզդայի լողավազանի մասին պատմությունից։ Մկրտության այս ավազանի մեջ ժամանակ առ ժամանակ իջել է Տիրոջ հրեշտակը, խառնել ջուրը՝ տալով դրան հրաշագործ հատկություններ, ինչին շարունակ սպասել են բազմաթիվ հիվանդներ, կույրեր ու հաշմանդամներ։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավերժական երիտասարդության աղբյուրը արվեստում շատ տարածված թեմա է։ Եվրոպական պատկերագրությունը (ինչպես, օրինակ, Լուկաս Կրանախի նույնանուն նկարը) բավականին անշեղ կերպով ներկայացնում է, թե ինչպես են տարեցները, որոնց հաճախ տանում էին ուրիշները, մտնում մեծ լողավազան, երիտասարդանում, որոշ ժամանակ անց դուրս գալիս, հագնում ճոխ զգեստներ ու վայելում ճաշկերույթը։

Միջնադարյան գրականության մեջ այս թեման սկսվում է 12-րդ դարի ֆրանսիական «Սիրո Աստված» պոեմից, որտեղ նկարագրվում է տարեցների երիտասարդությունը վերականգնող և հիվանդություններ բուժող մի աղբյուր[5]։

Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Herodotus, Book III: 22-24
  2. 2,0 2,1 Peck, Douglas T. «Misconceptions and Myths Related to the Fountain of Youth and Juan Ponce de Leon's 1513 Exploration Voyage» (PDF). New World Explorers, Inc. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  3. Kohanski, Tamarah & Benson, C. David (Eds.) The Book of John Mandeville. Medieval Institute Publications (Kalamazoo), 2007. Op. cit. «Indexed Glossary of Proper Names». Accessed 24 Sept 2011.
  4. Mandeville, John. The Travels of Sir John Mandeville. Accessed 24 Sept 2011.
  5. Источник молодости // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. — СПб.: Ազբուկա-Ատտիկուս հրատարակչական խումբ, 2010. — Т. 4. — С. 210.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավերժական երիտասարդության աղբյուր» հոդվածին։