Jump to content

Հանս Լենկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Լենկ
գերմ.՝ Hans Lenk
Ծնվել էմարտի 23, 1935(1935-03-23)[1][2][3][…] Բեռլին, Նացիստական Գերմանիա[4]
Մահացել էհուլիսի 30, 2024(2024-07-30)[5] (89 տարեկան) Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունփիլիսոփա, rower, համալսարանի դասախոս և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[6], հասարակագիտություն[6] և Սոցիալական փիլիսոփայություն[6]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՔրիստիան-Ալբերտի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7][6]
Պարգևներ

Հանս Լենկ (գերմ.՝ Hans Lenk, մարտի 23, 1935(1935-03-23)[1][2][3][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4] - հուլիսի 30, 2024(2024-07-30)[5], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), փիլիսոփայության դոկտոր, Գերմանիայի Կարլսրուեի համալսարանի պրոֆեսոր,եվրոպական գիտությունների և իրավունքի փիլիսոփայության ակադեմիայի նախկին փոխնախագահ, Փարիզի Փիլիսոփայության միջազգային ինստիտուտի Փիլիսոփայության համաշխարհային ակադեմիայի նախկին նախագահ, հետագայում՝ պատվավոր նախագահ։ Գիտական հետաքրքրությունների ոլորտը՝ գիտության փիլիսոփայություն և տեսություն, տեխնոլոգիայի փիլիսոփայություն, տրամաբանություն, սոցիոլոգիա և սոցիալական փիլիսոփայություն։

1960 թվականին Հանս Լենկը դարձել է ութ հոգանոց թիավարության Հռոմի օլիմպիական խաղերի չեմպիոն[8], իսկ մինչ այդ՝ Գերմանիայի բազմակի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ չորս և ութ հոգանոց թիավարության մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Լենկը ծնվել է 1935 թվականի մարտի 23-ին Բեռլինում։ 1955-1961 թվականներին սովորել է մաթեմատիկա, սոցիոլոգիա, փիլիսոփայություն, հոգեբանություն և սպորտային գիտություններ Ֆրայբուրգում և Քիլում, իսկ 1964 թվականին՝ կիբեռնետիկա Բեռլինում։

Ուսման տարիներին ինտենսիվորեն զբաղվել է սպորտով։ 1960 թվականին Լենկը դարձել է ութ հոգանոց թիավարության օլիմպիական չեմպիոն, իսկ մինչ այդ՝ Գերմանիայի բազմակի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ չորս և ութ հոգանոց թիավարության մեջ։ Մարզական կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչական աշխատանքով։ 1966 թվականին նրա գլխավորած ութ հոգանոց թիմը դարձել է թիավարության աշխարհի չեմպիոն[9]։

1961 թվականին պաշտպանել է իր առաջին ատենախոսությունը Քիլի համալսարանում, իսկ 1962-1966 թվականներին որպես ասիստենտ աշխատել է Բեռլինի տեխնիկական համալսարանի փիլիսոփայության ինստիտուտում։ 1966 և 1969 թվականներին Բեռլինի համալսարանում պաշտպանել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի ատենախոսություններ։

1969 թվականից Լենկը դարձել է [Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ|Կարլսրուեի համալսարանի] պրոֆեսոր, որի փիլիսոփայության ինստիտուտն այդ ժամանակ ղեկավարել է հայտնի փիլիսոփա Սիմոն Մոզերը, իսկ Մոզերի մահից հետո՝ Լենկը։ 1973 թվականին Լենկի և Մոզերի խմբագրությամբ Կարլսռուեի համալսարանում դասախոսությունների և գիտական աշխատանքի արդյունքում լույս է տեսել «Տեխնիկա, տեխնոլոգիա. Փիլիսոփայական հեռանկարներ» փիլիսոփայության հիմնարար գիրքը[10]։

Հանս Լենկը գիտության փիլիսոփայության, փիլիսոփայական տրամաբանության, տեխնիկայի փիլիսոփայության և սպորտի փիլիսոփայության ոլորտների բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ և համահեղինակ է։

Հանս Լենկը մահացել է 2024 թվականի հուլիսի 30-ին Կարլսրուեում, 89 տարեկան հասակում[11][12]։,

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Hans Lenk
  3. 3,0 3,1 Hans Lenk
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118779435 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Trauer um Hans Lenk (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. «Detail». Hall of Fame (գերմաներեն). Վերցված է 2024-08-02-ին.
  9. peoples.ru. «Ханс Ленк. Биография». www.peoples.ru (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
  10. [https://gtmarket.ru/library/basis/6037 Ханс Ленк: Размышления о современной технике]
  11. «Умер олимпийский чемпион Ганс Ленк». stuki-druki.com (ռուսերեն). 2024-08-01. Վերցված է 2024-08-02-ին.
  12. «Olympiasieger im Rudern gestorben: Trauer um Hans Lenk». FAZ.NET (գերմաներեն). 2024-07-31. Վերցված է 2024-07-31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]