Հանթինգթոնի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 34°07′38″ հս․ լ. 118°06′36″ ամ. ե. / 34.12722° հս․. լ. 118.11000° ավ. ե. / 34.12722; 118.11000

Հանթինգթոնի գրադարան, գեղարվեստական հավաքածու և բուսաբանական այգիներ
Lightmatter huntington library.jpg
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տեսակ բուսաբանական այգի, պատկերասրահ, գրադարան, rare book library և կազմակերպություն
Հիմնվել է 1924
Տեղադրություն Կալիֆոռնիա
Կոորդինատներ: 34°7′37.992000100004″ հս․ լ. 118°6′36.000000099998″ ամ. ե. / 34.12722000002777634° հս․. լ. 118.11000000002778165° ավ. ե. / 34.12722000002777634; 118.11000000002778165{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Այլ տվյալներ
Կայք huntington.org
Huntington Library, Art Collections and Botanical Gardens Վիքիպահեստում

Հանթինգթոնի գրադարան, գեղարվեստական հավաքածու և բուսաբանական այգիներ (անգլ.՝ The Huntington Library, Art Collections and Botanical Gardens[1]), գիտակրթական կենտրոն ամերիկացի մեծահարուստ Հենրի Հանթինգթոնի ամառանոցի հիմքի վրա, որը գտնվում է Լոս Անջելեսի շրջանում գտնվող Սան Մարինո քաղաքում:

20-րդ դարի առաջին քառորդում երկաթուղային մագնատ Հենրի Հանթինգթոնը (1850—1927 թթ.) հավաքել էր 18-րդ դարի բրիտանական դիմանկարների մասնավոր խոշոր հավաքածու: Նրան այդ գործում աջակցում էր նրա կինը` Արաբելլա Հանթինգթոնը (1850—1924 թթ.): Հավաքածուի գլուխգործոցների շարքում էին Թոմաս Գեյնսբորոյի «Տղան երկնագույն զգեստով», Թոմաս Լոուրենսի «Վարդագույն զգեստով աղջիկը», Ռոգիր վան դեր Վայդենի Տիրամոր պատկերներից մեկը:

Հանթինգթոնների գործունեության այլ ուղղություններից էր հազվագյուտ գրքերի և հայտնի մարդկանց ինքնագրերի հավաքումը: Այս առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում.

2006 թվականին հավաքածուն հարստացվել է «Բերնդի» ընկերության գիտական գրականության գրադարանով: Հանթինգթոն կենտրոնում գործում է գիտական հրատարակչություն և երկու հետազոտական կենտրոն:

Ամառանոցի տարածքի ընդհանուր մակերեսով 120 ակրն զբաղեցնում է Բուսաբանական այգին, որտեղ առկա են հազվագյուտ բույսեր: Այգու որոշ հատվածներ ձևավորված են չինական, ճապոնական, կորեական ոճերով, կա Շեքսպիրի ստեղծագործություններին նվիրված թեմատիկ այգի: Տարածքը ձևավորված է Բեատրիքս Ֆարրանդի նախագծով, ով 20-րդ դարի հայտնի լանդշաֆտակառուցողներից է:

հանթինգթոն ամուսինների մահից հետո նրանց ամառանոցը բաց էր հասարակության համար որպես թանգարան: Այդ ժամանակ հավաքածուի արժեքը գնահատվել էր 50 միլիոն դոլար: Ամառանոցում հաճախ նկարահանվում են հոլիվուդյան ֆիլմեր:


Հենրի և Արաբելլա Հանթինգթոնների ամառանոցը
Հենրի և Արաբելլա Հանթինգթոնների ամառանոցը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The common appellation of The Huntington may also refer to the Huntington Hospital.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]