Թոմաս Լոուրենս
Թոմաս Լոուրենս անգլ.՝ Thomas Lawrence | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 13, 1769[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] |
| Վախճանվել է | հունվարի 7, 1830[1][2][3][…] (60 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա[4] |
| Մասնագիտություն | նկարիչ, դիմանկարիչ և արվեստագետ |
| Ոճ | ռոմանտիզմ |
| Ժանր | դիմապատկեր[4] |
| Թեմաներ | դիմանկար[4] |
| Ուշագրավ աշխատանքներ | Unknown sitter? |
| Աշակերտներ | George Fennell Robson? և Richard Evans?[6] |
| Ներշնչվել է | Ջոշուա Ռեյնոլդս[4] |
| Պարգևներ | |
| Պաշտոն | պալատական նկարիչ և PRA? |
| Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[4] և Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
| Հայր | Thomas Lawrence? |
| ստորագրություն | |
Սեր Թոմաս Լոուրենս (անգլ.՝ Thomas Lawrence, ապրիլի 13, 1769[1][2][3][…], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] - հունվարի 7, 1830[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի նկարիչ, հայտնի է որպես Ռեգենտության դարաշրջանի նորաձևության դիմանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Լոուրենսը ծնվել է 1769 թվականի ապրիլի 13-ին Բրիստոլ քաղաքում։ Լոուրենսի հայրը փոքր հյուրանոց է ունեցել, բայց շուտով սնանկացել է։ Ստացվել է այնպես, որ նրանց ընտանիքը պահելու համար ֆինանսական միջոցների միակ աղբյուրը Թոմաս Լոուրենսի գծագրողի տաղանդն է եղել։ 1782 թվականին Լոուրենսը բնակություն է հաստատել առողջարանային Բաթ քաղաքում, որտեղ երիտասարդ նկարիչը մատիտի դիմանկարներով լավ գումար էր վաստակում։
1787 թվականին Լոուրենսը մեկնել է Լոնդոն, որտեղ Ռեյնոլդսի կողմից ջերմ ընդունելության է արժանացել և ընդունվել Գեղարվեստի թագավորական ակադեմիա՝ որպես ուսանող։ 1791 թվականին ընտրվել է որպես ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ լիարժեք ակադեմիկոս։
1815 թվականին Լոուրենսը ասպետի կոչում է ստացել։
1818-1820 թվականներին Լոուրենսը գտնվել է Եվրոպայում։ Վիեննայում, Հռոմում և Աախենում (որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում միջազգային համագումարը) նկարել է տարբեր հայտնի մարդկանց։ Վերադառնալով Լոնդոն՝ նա ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի նախագահ։
Սեր Թոմաս Լոուրենսը մահացել է 1830 թվականի հունվարի 7-ին Լոնդոն քաղաքում։
Նկարչի աշակերտներից է եղել Թեոդոր ֆոն Հոլստը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Thomas Lawrence (նիդերլ.)
- 1 2 3 4 Thomas Lawrence — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 5 6 7 https://www.nationalgallery.org.uk/artists/sir-thomas-lawrence
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi - digital collection
- ↑ https://www.npg.org.uk/collections/search/person/mp06946/richard-evans?role=art
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В Meyers Konversations-Lexikon. 4-е издание. том 10, Bibliographisches Institut, Leipzig 1885—1892, стр. 583—583.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Լոուրենս» հոդվածին։ |
| ||||||||||||||||