Տղան երկնագույն զգեստով (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղան երկնագույն զգեստով
տեսակգեղանկար
նկարիչԹոմաս Գեյնսբորո[1][2]
տարիմոտ 1770[2][1]
բարձրություն179,4 սանտիմետր
լայնություն123,8 սանտիմետր
ստեղծման վայրԱնգլիա
ուղղությունռոմանտիզմ[2]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՀանտինգտոնի գրադարան[1]
հավաքածուՀանտինգտոնի գրադարան[1]
քաղաքՍան Մարինո
սեփականատերՀանտինգտոնի գրադարան[3][4]
ներշնչված էFive Eldest Children of Charles I?
հիմնական թեմաJonathan Buttall?
https://emuseum.huntington.org/objects/244/the-blue-boy, https://huntington.org/blue-boy կայք
Ծանոթագրություններ
 The Blue Boy (Gainsborough) Վիքիպահեստում

«Տղան երկնագույն զգեստով» (անգլ.՝ The Blue Boy), 18-րդ դարի անգլիացի խոշորագույն նկարիչ Թոմաս Գեյնսբորոյի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1770 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 177.8 × 112.1 սմ։ Այսօր «Տղան երկնագույն զգեստով» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հանթինգթոնի գրադարանում (Սան Մարինո, ԱՄՆ) ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Գեյնսբորոն «Տղան երկնագույն զգեստով» ստեղծագործությունը վրձնելիս որպես բնորդ ընտրեց Ջոնաթան Բաթելին՝ երկաթեղենի վաճառականի որդին։ Տղային Գեյնսբորոն միտումնավոր հանդերձավորել է կապույտ մետաքսե զգեստներով՝ արիստոկրատի կոստյումով[5]։ Ջոնաթան Բաթելի կոստյումն այդ ժամանակին բնորոշ նորաձևությամբ կարված զգեստ է. այն կարված է մետաքսով, որն աչքի է ընկնում փայլերի նուրբ խաղով, որը մեծ վարպետությամբ վրձնել է նկարիչ Թոմաս Գեյնսբորոն[6]։

Տղան կանգնած է հանգիստ վիճակով, լարվածություն չկա նրա դիմագծերում։ Աջ ձեռքով պահել է գլխարկը։ Գեյնսբորոն «Տղան երկնագույն զգեստով» ստեղծագործության մեջ կիրառել է իր հայտնի տեխնիկան՝ մի գույնի լուծումը մյուսի մեջ, որի հետևանքով վրձնահարվածներն առավել արտահայտիչ են դարձնում գլխավոր օբյեկտին ֆոնային երանգավորումից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1796 թվականին Բաթել հայրը սնանկանում է։ «Տղան երկնագույն զգեստով» ստեղծագործությունը անցնում է ձեռքից ձեռք։ Որոշ ժամանակ կտավը պատկանել է նկարիչ Ջոն Հոփներին։ 1809 թվականին նկարը դառնում է Գրոսվենոր ընտանիքի սեփականությունը, որոնք Վեսթմինսթերի դուքս էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կտավը գնում է ամերկացի Հենրի Հանթինգթոնը, ով առավել հայտնի էր «երկաթուղային արքա» կեղծանունով։ Նկարի համար մագնատը վճարեց այդ ժամանակի համար ռեկորդային գումար՝ 728 հազար ԱՄՆ դոլար։

Նախքան կտավը կգնար օվկիանոսից այն կողմ, ցուցադրության հանվեց Լոնդոնի ազգային պատկերասրահում: Վերջինիս տնօրենը «Տղան երկնագույն զգեստով» ստեղծագործության հակառակ կողմի վրա հրաժեշտի խոսքեր գրեց անգլիացի տղային։

1928 թվականից «Տղան երկնագույն զգեստով» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հանթինգթոնի գրադարանում՝ Կալիֆորնիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://huntington.org/webassets/templates/general.aspx?id=14392
  2. 2,0 2,1 2,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. http://archiv.ub.uni-heidelberg.de/artdok/1787/1/Busch_Gainsboroughs_Blue_Boy_1999.pdf (գերմ.) — S. 331.
  4. http://www.huntington.org/WebAssets/Templates/content.aspx?id=56
  5. Томас Гейнсборо. Голубой мальчик
  6. «Гейнсборо, Томас — биография». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Werner Busch: Gainsboroughs Blue Boy – Sinnstiftung durch Farbe. In: Städel-Jahrbuch NF 17, 1999, S. 331–348 (Digitalisat).
  • Robyn Asleson, Shelley Bennett: British paintings at The Huntington. Huntington Library, Art Collections, and Botanical Gardens, San Marino / Yale University Press, New Haven, London 2001, ISBN 0-300-09056-0, S. 104–111 Nr. 17.
  • Susan Sloman: Gainsborough’s ’Blue boy’. In: The Burlington magazine 155, Nr. 1321, 2013, S. 231–237.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղան երկնագույն զգեստով (նկար)» հոդվածին։