Jump to content

Հաննա Բեյքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հանա Բեյքերից)

Հաննա Բեյքեր
Hannah Baker
Քեթրին Լանգֆորդը որպես Հաննա Բեյքեր
ՍեռԻգական
ՄազերՇագանակագույն
ԱշխատանքԱշակերտ
ԾնողներԷնդի Բեյքեր (հայր)
Օլիվիա Բեյքեր (մայր)
ՍտեղծողՋեյ Աշեր

Հաննա Բեյքերը ամերիկացի գրող Ջեյ Աշերի հորինված կերպարն է։ Նա գրողի 2007 թվականի Տասներեք պատճառ՝ ինչու առեղծվածային նովելի հիմնական կերպարն է։ Գիրքը 2017 թվականին Netflix–ի կողմից ադապտացվեց հեռուստասերիալի տեսքով, որը կոչվեց 13 պատճառ՝ ինչու։ Հաննան ներկայացված է որպես հորինված Ազատություն ավագ դպրոցի աշակերտուհի, ով տառապում է իր կյանքը կարգի բերելով՝ անկարեկից դպրոցի միջավայրի հանգամանքներից ելնելով։ Հեռուստատեսությունում նրան մարմնավորում է Քեթրին Լանգֆորդը, ով 2018 թվականին պետք է հայտնվի հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։

13 պատճառ՝ ինչուն ունեցավ հսկայական հաջողություն և թողարկումից ոչ ուշ դարձավ Netflix–ի ամենագնահատված և Թվիթթերում ամենաքննարկված շոուն։ Թեև վերլուծաբանների ու քննադատների կարծիքները Հաննայի կերպարի մասին տարբերվում են, հատկապես նրա մահվան դրվագում, սակայն նրանք միաձայն գովում են Լանգֆորդի հիասքանչ խաղը։ Նա շուտով ստացավ համաշխարհային ճանաչում և կոչվեց «բացահայտում», «հավատալի և անկեղծ» և «գրավիչ»։ Դանիել Մոնգամերին Gold Derby Awards–ից կարծում էր, որ Լանգֆորդը Էմմի մրցանակաբաշխության առաջատար հավակնորդ էր, որը սակայն չիրականացավ։

Հեռուստասերիալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննայի ծնողներն են Էնդի և Օլիվիա Բեյքերները։ Հաննան ուսանում էր Ազատություն ավագ դպրոցում և աշխատում էր Կրեստմոնտ կինոթատրոնում՝ Քլեյ Ջենսենի հետ միասին։ Հաննան էքստրովերտ, սակայն խոհուն երիտասարդ է, ում բոլորը ցանկանում էին ունենալ իրենց կյանքում։ Ինչևէ, նա ունի որոշ թերություններ, օրինակ՝ ուրիշների մտադրությունները սխալ ըմբռնելը։

Հեռուստասերիալի սկզբում Հաննան երակները կտրելով (նովելում չափից շատ դեղորայք օգտագործելով) ինքնասպան է լինում։ Նրա դպրոցական պահարանը դառնում է իր հուշատեղին՝ լի համադասարանցիների նամակներով։ Դպրոցից տուն վերադառնալիս Քլեյ Ջենսենը՝ Հաննայի ամաչկոտ ինտրովերտ դասընկերը, գտնում է ժապավեններով լցված տուփ, որն անանուն հայտնվել էր իր տան դիմաց։ Լսելով «Կողմ Ա»–ն, նա հայտնաբերում է, որ ժապավենները ձայնագրված են Հաննայի կողմից։ Առաջին բառերը, որ լսվում են․ «Հեյ, սա Հաննան է, Հաննա Բեյքերը [...] Ես պատրաստվում եմ ձեզ պատմել իմ կյանքի պատմությունը։ Կամ մասնավորապես, թե ինչու իմ կյանքը վերջացավ»։

Քլեյը լսում է առաջին ձայներիզը, որտեղ Հաննան պատմում է այն դրվագների մասին, որորնք նրան ուղղորդել են ինքնասպանության։ Նա սկսում է կիսվել իր առաջին համբույրի մասին Ջասթին Ֆոլեյի հետ, մի տղա, ում նա հանդիպել էր ընկերոջ երեկույթի ընթացքում։ Ջասթինը հաջորդ օրը տարածում է ճոխացրած բամբասանքներ և նրա ընկեր Բրայս Ուոլկերը տարածում է նրանց առաջին հանդիպման անձնական նկարն ամբողջ դպրոցով՝ հետևաբար խայտառակելով Հաննային։ Մինչդեռ ներկա կյանքում, Քլեյը բարկանում է Հաննայի վրա տարածված լուսանկարի պատճառով, առանց նրան բացատրելու որևէ հնարավորություն տալու։ Առաջին ձայներիզում Հաննան նաև շեշտում է, որ յուրաքանչյուր հաջորդ ժապավեն բացահայտելու է այն 13 պատճառները, որոնք պատճառեցին իր մահը։ Ինչպես նաև նա կարգադրում է ունկնդիրներին հետևել որոշ կանոնների․ հասցեագրվածները պարտավոր են լսել ժապավենները լիարժեք և ամբողջովին, ապա փոխանցել դրանք հաջորդ հասցեագրվածին։ Ինչևէ, եթե նրանք չկատարեն պահանջները, երկրորդ ժապավենների տուփը կթողարկվի մի ընկերոջ կողմից, որի անունը ժապավեններում չի նշվում։

Քլեյը, ով թաքուն կերպով սիրահարված էր Հաննային, սկսում է հիշել այն պահերի մասին, որոնք անցկացրել են միասին․ նրանք աշխատել են քաղաքի տեղական կինոթատրոնում և հաճախ ունեցել են անկեղծ հարաբերություններ աշխատանքային և դպրոցական միջավայրերում։ Հաննան Քլեյին կոչում էր «Հելմեթ» կեղծանունով։ Նա շատ դժվարությամբ է կարողանում լսել Հաննային պատմել իր պատմությունը, բայց քանզի նա երկմտում էր, նրա ընկեր Թոնին գտնում է նրան և ասում, որ օգնել է Հաննային կազմել ժապավենները և որ նա գիտի, որ Քլեյը նույնպես դրանց մեջ է գտնվում։ Նա զգուշացնում է Քլեյին, որ ամեն ինչ վատ կլինի, եթե նա չանի այնպես, ինչպես ժապավեններում է պահանջված[1]։

Առաջին ժապավենի Բ կողմում Հաննան հիշատակում է իր, Ջեսիքա Դեյվիսի և Ալեքս Սթենդալի հետ, ովքեր հետո սկսում են հանդիպել և ի վերջո դադարում իրենց ընկերությունը Հաննայի հետ։ Երբ Ալեքսը բաժանվում է Ջեսիքայից, նա այդ հարցում մեղադրում է Հաննային և նրան ամբոխում ապտակելով նվաստացնում[2]։ Ալեքսը երկրորդ ժապավենի Ա կողմի թեման է։ Այստեղ Հաննան հիշեցնում է դպրոցում տարածված թերթիկի մասին, որտեղ դպրոցի աղջիկները, ըստ իրենց արտաքինի, որակավորվել էին։ Ալեքսը՝ թերթիկի հեղինակը, Հաննայի հետույքը դասել էր լավագույնի շարքում, մինչդես Ջեսիքայինը՝ ամենավատի։ Ներկայում Հաննայի մայրը՝ Օլիվիա Բեյքերը, տանը գտնում է այդ թերթիկը, որն էլ նրան հավատալու տեղիք է տալիս, որ նրա դստերը ծաղրում էին։ Նա դիմում է դպրոցի տնօրենի օգնությանը։ Միևնույն ժամանակ Քլեյը հարցաքննում է Ալեքսին և պարզում, որ հենց նա էր եղել թերթիկի հեղինակը՝ հետապնդելով Ջեսիքային հետ բերելու նպատակը, ով հրաժարվել էր նրա հետ զբաղվել սեքսով։ Ալեքսն ինչպես նաև ասում է Քլեյին, որ նա խորապես զղջում է այդ թերթիկը ստեղծելու համար[3]։

Ամեն հաջորդ ժապավենին անցնելով Քլեյը բացահայտում է բոլոր մեղավորների անունները, միառժամանակ նաև մտքում արտացոլվում են իրենց ընկերության պահերը, որը ժամանակի ընթացքում էլ ավելի էր ուժեղացել։ Նա հասկանում է, որ բոլորը կա՛մ Հաննային օգտագործել են անձնական շահերի համար, կա՛մ պարզապես նրան լքել։ Թայլեր Դաունը, դպրոցի լուսանկարիչը, հետևում է Հաննային և տարածում նրա և թաքնված լեսբուհի Քոուրթնեյ Քրիմսենի լուսանկարը, որում երկուսով համբուրվում են[4]։ Իր սեռական կողմնորոշման բացահայտման վախից ելնելով Քոուրթնեյն տարածում է լուրեր, որ նկարում Հաննան և Լաուրան են՝ մեկ այն լեսբուհի։ Նա ինչպես նաև, էլ ավելի խորացնելով Հաննայի վարկաբեկված հեղինակությունը, կրկին տարածում է կեղծ տեղեկություններ Հաննայի և Ջասթինի մասին[5]։ Մարկուս Քոլը Հաննային նվաստացնելով նրան կոչում է հանդիպումների համար «հեշտ» անձ[6]։ Զաք Դեմփսեյը, ով ունի զգացմունքներ Հաննայի համար, գողանում է Հաննային հասցեագրված դրական նամակները դպրոցի արկղից՝ որպես վրեժ, քանզի Հաննան նրան մերժել էր[7]։

Հաննան շուտով միանում է դպրոցի պոեզիայի խմբակին, որտեղ նա հանդիպում է Ռայան Շեյվերին՝ համադպրոցական աշակերտին։ Վերջինս դպրոցի ամսագրում հրատարակում է Հաննայի անձնական բանաստեղծությունը՝ Հաննայի կամքին հակառակ[8]։ Հաննան այցելում է Ջեսքիայի կազմակերպած երեկույթին, հուսալով, որ սա կլինի ուսումնական տարվա թարմ սկիզբ։ Նրան հրավիրել էր Քլեյը, ով արդեն սիրահարված էր Հաննային։ Սենյակի պահարանում թաքնվելիս Հաննան տեսնում է, թե ինչպես է Բրայսը բռնաբարում անգիտակից և հարբեցած Ջեսիքային՝ նրա այդժամյա ընկեր Ջասթինի համաձայնությամբ[9]։ Հաննան շատ վախեցած է լինում ինչ–որ մեկին այդ մասին պատմելու համար և որոշում է լքել։ Շերի Հոլանդը, ով հաջորդ ժապավենի թեման է, Հաննային առաջարկում է մեքենայով տուն տանել, սակայն լքում է նրան ավտովթարից և փողոցի «կանգնե՛լ» ցուցանակը ջարդելուց հետո, որն էլ հետագայում դառնում է Ջեֆ Աթկինսի մահվան պատճառը[10]։ Ներկայում Թոնին խոստովանում է Քլեյին Հաննայի մահվան գիշերվա մասին։

Քլեյը կրկին տառապում է շարունակել ժապավեններին լսել, մտածելով, որ նա, չնայած լինելով Հաննային ամենամոտ ընկերը, քան մյուս ժապավենների անձինք, Հաննային հիասթափեցրել է։ Նա որոշում է վերադարձնել ժապավենները Թոնիին, ով ասում է, որ Քլեյն իրոք հաջորդ ժապավենի թեման է։ Քլեյը տատանվում է «իր» ժապավենը լսելու հարցում, սակայն, ի վերջո, որոշում է շարունակել ունկնդրումը[11]։

Ժապավենում Հաննան շարունակում է խոսել Ջեսիքայի երեկույթի մասին և բացահայտում իր նախկինում բաց թողնված երեկույթը։ Նոր ուսումնական տարին սկիզբ դնելու ցանկությամբ նա սկսում է պատմել Քլեյի հանդեպ իր զգացմունքների մասին։ Նրանք՝ երկուսով միասին են անցկացնում երեկույթը և Ջեսիքայի սենյակում ունենում են իրենց առաջին համբույրը։ Սակայն երբ կրքերը սկսում են թեժանալ, Հաննայի միտքը սկսում է ծանրաբեռնվել դպրոցի տղաների՝ Ջասթինի, Մարկուսի և Զաքի հետ կապված վատ հիշողություններով։ Ինչպես Հաննան է ասում ժապավենում, Քլեյը այդ պահին նրան հիշեցրեց բոլոր տղաներին և նրանք բոլորը դարձան Քլեյը։ Նա գոռում է Քլեյի վրա և խնդրում է նրան լքել, ինչևէ, նա հետագայում բացահայտում է, որ իրականում ցանկանում էր, որ Քլեյը մնար։ Եվ Քլեյը մտածելով, որ կարող է կանխել որևէ սթրես, լքում է Հաննային սենյակում, որի պատճառով էլ հետագայում Հաննան լինում է Ջեսիքայի բռնաբարության ականատես։ Ժապավենում Հաննան ասում է, որ թեկուզև Քլեյն արժանի չէր գտնվելու ձայնագրություններում, սակայն չկար մեկ այլ եղանակ նրան պատմության հետ ծանոթացնելու։ Հաննան խոստովանում է, որ նա համբույրի պահին իրոք եղել է երջանիկ, և որ նա արդեն պատկերացնում էր մի ապագա, որտեղ նա կլիներ երջանիկ և թե ինչպես կյանքը կդասավորվեր, եթե նրանք լինեին միասին։

Վեցերորդ ժապավենի Բ կողմը բացահայտում է Հաննայի կյանքի ամենադժվար օրը։ Իր ծնողների բանկի համար նախատեսված կանխավճարը կորցնելուց հետո դեպրեսիայի մեջ ընկած Հաննան պատահաբար հայտնվում է Բրայսի տանը կազմակերպված երեկույթին։ Երեկոն վերջանում է դժբախտությամբ, երբ Հաննան լողավազանում մենակ է մնում Բրայսի հետ, որն էլ հետևաբար նրան բռնաբարում է։ Նրա բռնաբարության փաստը վերջին իրադարձությունն էր, որը վերջնականապես ստիպեց Հաննային կատարել ինքնասպանություն[12]։ Ներկայում Օլիվիան գտնում է մի ցուցակ, որում գրված է լինում ժապավենների միջի բոլոր մարդկանց անունները, որը սակայն նա չի հասկանում, թե ինչ է նշանակում։ Բեյքերները ի վերջո որոշում են դատական գործ հարուցել դպրոցի դեմ, որի պատճառով էլ ձայնագրությունների հասցեագրվածները ստիպված են լինում այցելել դատարան։

Վերջին ժապավենում Հաննան պատմում է իր ինքնասպանության օրվա մասին։ Նա ցանկանում էր իր կյանքին ևս մեկ շանս տալ։ Նա այցելում է դպրոցի խորհրդատու պարոն Պորտերին, որպեսզի դիմի օգնության։ Նրան պատմում է բռնաբարության մասին, սակայն երբ Հաննան հրաժարվում է բացահայտել բռնաբարողի ինքնությունը, պարոն Պորտերն ասում է, որ միակ ելքն այն թողնել ու առաջ անցնելն է։ Տեղի ունեցած զրույցը կապված է ամենավերջին ժապավենի հետ։ Լքելով դպրոցը Հաննան գնում է աշխատանքի վայր, որտեղ սեղանին նա առանց խոսքերի թողնում է աշխատանքային համազգեստը, որից հետո գնում է Թոնիին ժապավենները հանձնելու։ Հաննան վերադառնում է տուն, լցնում լոգարանը ջրով և հոր խանութից գողացած ածելիով կտրում երակները։ Հաննան մահանում է արյան կորստից։ Նրա դին գտնում են մայրն ու հայրը, որոնք ցանկանում են 911 զանգահարելով փրկել աղջկա կյանքը, սակայն արդեն շատ ուշ է լինում[13]։

«Այն կադրերում, որտեղ Քլեյը Հաննային հիշում է ողջ եղած ժամանակներում, նրա կյնաքը լի է լույսով և պայծառ գույներով, սակայն երբ նա վերադառնում է իրականություն, որտեղ Հաննան արդեն չկա, նրա կյանքը բավականին մութ է դառնում՝ կապույտի և մոխրագույնի կոպիտ երանգներով»։

—գրում է Քեիթլին Հաքերը Popsugar ամսագրից, գնահատելով տարբեր տեսախցիկները՝ Հաննայի մահից առաջ և հետո տեղի ունեցածները ֆիլտրերի օգնությամբ նկարագրելու համար[14]։

Կերպարը ոգեշնչված է հեղինակ Ջեյ Աշերի ծանոթից, ով կատարել էր ինքնասպանության փորձ[15]։ Աշերի բնօրինակ գիրքը քննադատվել է Հաննա Բեյքերի վատ բնութագրման համար․ աշխատության մի մաս, որը հեռուստասերիալում ադապտացվել և բարելավվել էր բավականին լավ[16][17]։ The Guardian օրաթերթի իր գրքի վերլուծության մեջ Քեթրին Հյուզը ասել է, որ Հաննան թողեց ավելի շատ մի վրեժխնիդր երիտասարդի տպավորություն, քան հոգեկան տառապանքների մեջ գտնվող դեռահասի[18]։

Պատմության սկզբում Հաննան 16 տարեկան ավագ դպրոցի աշակերտ է «սպիտակ ցանկապատների քաղաքից և գրեթե կատարյալ ընտանիքով[19]»։ Նշելով կերպարի իրատեսականությունը, PopSugar–ի Քուին Կենային ասել է, թե Հաննան «պարզապես մեզ նման է [...] նման է ինչ որ մեկին, ում բոլորս էլ ճանաչում ենք։ Նա խելացի է, ունի իրեն սպասող պայծառ ապագա և սիրող ծնողներ։ Նա ուղղակի ցանկանում է լինել սիրված[20]»։ Variety ամսագրից Մորին Ռայանը անցկացրեց նմանատիկ դիտարկում դեռահասների իրական պատկերազարդման համար, գրելով, որ Հաննայի կյանքի խավարը «անընդհատ առկա է բնական հասարակության մեջ՝ կասկածի տակ դնելով դեռահասների լավատեսությունը»[21]։ TVLine–ի համար գրելիս Էնդի Սվիֆթը նկարագրեց Հաննային որպես «թարմ դեմք՝ վառ ապագայով[22]», մինչդեռ The Daily Telegraph–ի Սառա Հյուզը կոչեց Հաննային «խելացի, զվարճալի, գեղեցիկ և հաճախ անհարմար իրադրություններում հայտնվող կերպար՝ ինչպես դեռահասների մեծ մասն է լինում[23]»։

Պատմության մեծ մասում Հաննան նկարագրվում է իր տառապանքներով,, իր կյանքը կարգի բերելով անբարեխիղճ դպրոցական միջավայրում և իր իղձը հասարակության մեջ ներգրավվելու, որն էլ հենց կործանեց ամեն ինչ[23]։ Նրա հոգեկան առողջությունը վատանում է, քանի որ նա ենթարկվում է ծաղրանքների և ֆիզիկական բռնանքների[24]։ Պատմության վերջում Հաննան հանդիպում է պարոն Քարթերի հետ և նրան ասում, որ իրեն զգում է դատարկ, նշում իր դեպրեսիայի պատճառները[25]։

Որոշ քննադատներ բարձր են գնահատել Cosmopolitan ամսագրի Լաուրեն Հոֆմանի անկեղծ վերլուծությունը, ասելով, որ պատմությունը «Հաննային ներկայացնում է այս կերպարով, ով ուրիշների հանդեպ անում է բաներ, որը մեզ թույլ չի տալիս բացահայտել իր իրական ներաշխարհը»։ Նա ավելացնում է, որ սա ոչ միայն պատմություն պատմելու ձախողում է, այլև հոգեկան հիվանդություններից խուսափելու բաց թողնված հնարավորություն[26]։

Չնայած, որ Հաննայի պատմությունները հիմանականում ներկայացվում են ձայնագրությունների և հետադարձ կադրերի օգնությամբ[27], սակայն նրա կերպարանքը երևում է նաև Քլեյ Ջենսենի հեռանկարով[28]։ Աշերը Entertainment Weekly ամսագրի հետ հարցազրույցում նշել է, որ «Քլեյը նաև կարդացողի աչքերն ու ականջներն են։ Սա այն կերպարն է, որի միջոցով կապվում ենք Հաննայի հետ[28]»։ Զարգացնելով առաջին դեմքով պատմության եղանակը, Vanity Fair ամսագրից Ջոանա Ռոբինսոնը շեշտեց, որ «Քլեյի ռոմանտիկ վերաբերմունքը Հաննայի հանդեպ նման էր անհասանելի երազանքների աղջկա[29]»։ Vox–ի Կոնստանս Գրեդին Հաննային նկարագրում է որպես «վնասված գրավիչ կերպով, սակայն ներքուստ մաքուր, սառնասիրտ, սակայն անպաշտպան»։ Նա ինչպես նաև գնահատեց Հաննայի և Քլեյի հարաբերությունը և ասաց, որ պատմությունը մեծապես կախված էր այդ երկուսի գաղտնի կապից[30]։ Քննադատը նաև գովել է Լանգֆորդի՝ կերպարի մարմնավորումը և Հաննայի ակնհայտ խոցելության բնավորության պահպանելը[30]։

Քասթինգ և նկարահանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի պրոդյուսեր Սելենա Գոմեսը պետք է խաղար Հաննայի կերպարը

Հեռուստասերիալում Հաննա Բեյքերի դերը կատարում է Քեթրին Լանգֆորդը[31]։ Այս շոուն սկիզբ դրեց դերասանուհու լուրջ գործունեությանը։ Լանգֆորդի նախկին դերը ավստրիալական անկախ նկարահանված Դուստրեր ֆիլմում էր։ Նա սերիալի համար ընտրվեց ռեժիսոր Թոմ Մակքարթնիի, սցենարիստ Բրայան Յորքեյի և գործադիր պրոդյուսեր Սելենա Գոմեսի կողմից՝ Սկայպով օնլայն քասթինգի օգնությամբ։ Յորքեյը քասթինգը համարում է հատկապես բարդ կերպարի ստեղծողների համար, որոնք լրացուցիչ ջանքերի միջոցով պետք է ընտրեին ճիշտ դերասանուհուն, որը լիարժեք կմարմնավորեր կերպարը։ Radio Times–ի հետ խոսելիս նա հայտնեց իր բավարարվածությունը Լանգֆորդի և Դիլան Մինեթի քասթինգից, որպես երկու գլխավոր զույգ։ Նա նշեց, որ «ամեն ինչ արժանի էր սրա համար, քանզի ոչ միայն պետք էր գտնել երկու մարդ, ովքեր միայն կկարողանային մարմնավորել Հաննային և Քլեյին, սակայն նաև խորապես հասկանային այս ճանապարգորդության իմաստը[32]»։

Universal Studios–ը Աշերից գնեց նովելի հեղինակային իրավունքները 2011 թվականի փետրվարի 8–ին։ Սելենա Գոմեսը ընտրվել էր խաղալու Հաննա Բեյքերի դերը[33]։ 2015 թվականի հոկտեմբերի 29–ին հայտնի դարձավ, որ Netflix–ը ադապտացնելու է նովելը հեռուստասերիալի տեսքով, որտեղ Գոմեսը կծառայեր որպես գործադիր պրոդյուսեր[34]։ Թոմ Մակքարթին առաջին երկու սերիաների ղեկավարն է[35]։ Հեռուստասերիալն արտադրված է Anonymous Content–ի և Paramount Television–ի կողմից, որտեղ Գոմեսը, Մակքարթնին, Ջոյ Գորմանը, Մայքլ Շուգարը, Սթիվ Գոլինը, Մենդի Թիֆին և Կրիստեն Լայիբլին աշխատեցին որպես գործադիր պրոդյուսերներ[35]։ Հեռուստասերիալի նկարահանումները տեղի ունեցան 2016 թվականի ամռանը Հյուսիսային Կալիֆոռնիայի Վալյեհո, Բենիշա, Սան-Ռաֆաել, Կռոկեթ և Սեբաստապոլ քաղաքներում[36][37]։ Սերիալի առաջին եթերաշրջանն ու հատուկ թողարկումը թողարկվեցին Netflix–ում՝ 2017 թվականի մարտի 31–ին[38]։

Հասարակության ընկալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատական արձագանքներ և վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարը ստացել է բազում քննադատական արձագանքներ և հոգեբուժական վերլուծություններ, սակայն հանդիսատեսի և ընթերցողների կողմից հիմնականում ստացել է դրական պատասխան։ Քեթրին Լանգֆորդը ստացավ ահռելի գովասանքներ իր կերպարի մարմնավորման համար[31][39]։ IGN–ի Ջես Շեդինը գովեց նրա կատարումը, ասելով, որ «Լանգֆորդը շողաց գլխավոր դերում [...] նա մարմնավորեց Հաննայի լավատեսությունն ու խորը տխրությունը ևս[40]»։ The Hollywood Reporter–ի Դանիել Ֆեինբերգը խրախուսելով Լանգֆորդի աշխույժ խաղը գրեց, որ «նրա սրտաճմլիկ պարզությունը ստիպում է քեզ երկրպագել մի ճակատագրի, որը գիտեք, որ անհնարին է[41]»։ The Boston Globe–ի Մաթյու Գիլբերթը գովաց Լանգֆորդի և Մինեթի հարաբերությունը, շեշտելով, որ «դիտել այս երկու երիտասարդ դերասաններին միասին պարզապես հաճույք է[42]»։ Այս կարծիքին համաձայնվեց նաև վերոհիշյալ քննադատ Շեդինը և ավելացրեց, որ «նրանք՝ իրար հետ միասին ամենալավն այն ժամանակ են, երբ ստեղծում են անկեղծ և ջերմ հարաբերությունը, որը կակնկալեիք երկու դեռահասներից, ովքեր իրենց զգացմունքները չեն կարողանում միմյանց արտահայտել[40]»։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

13 պատճառ՝ ինչուն առաջացրել է վիճաբանություններ՝ ինքնասպանության և անձի վնաս տալու պարզ տեսարանների համար՝ ստիպելով Netflix–ին ավելացնել նախազգուշացումներ ամեն սերիայից առաջ[43]։ Դպրոցական հաստատությունների հոգեբաններն ու մանկավարժները ունեցել են մեծ անհանգստություններ, կապված հեռուստասերիալի հետ։ Ֆլորիդայի Պալմ Բիչ շրջանի դպրոցների ղեկավարն ասել է, որ որոշ սովորողներ «միավորվել են ռիսկային վարքագիծ ունեցող երեխաներին՝ 13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալից»։ 2017 թվականի մայիսին Երեխաների կլինիկական և դեռահասների հոգեբանության միությունը նշել է, որ հեռուստասերիալը կարող է նաև ծառայել խթանիչ միջոց ինքնասպանության՝ հեշտությամբ խոցելի երեխաների համար[44]։ Նմանապես, կլինիկական հոգեբաններ Դանիել Ջեյ Ռեիդենբերգը և Էրիկա Մարտինեզը, ինչպես նաև Teen Vogue ամսագրի հոգեկան առողջության մասնագետ Մոլիքեյթ Կլինը արտահայտել են իրենց մտահոգությունները վերթերի էֆեկտի զարգացման հարցում[45][46][47]։ Ընդհակառակը, հոգեբան Էրիկ Բիզոնը՝ Հյուսիսարևմտյան համալսարանի խորհրդի անդամ, ասեց, որ «անհնար է, որ ընդամենը մեկ հեռուստաշոու մարդուն տրամադրի ինքնասպանության»[48]։

Հոգեկան առողջության բժիշկներ քննադատել են ինչպես նաև հեռուստասերիալում ինքնասպանության իրին բնութագրությունը, որից մեծ մասը ոտնահարում է իրական ինքնասպանության դեմ պայքարող լայնորեն քաջարելված մեթոդները կամ դրանց գեղարվեստական նկարագրումը, որպեսզի չխրախուսեն կեղծ ինքնասպանության դեպքերը[49][50]։ Ի պատասխան հեռուստասերիալի գրաֆիկական բնույթին և Նոր Զելանդիայի ինքնասպանության բարձր ցուցանիշներին, տեղական Ֆիլմերի և գրականության դասակարգման կենտրոնը ստեղծեց նոր կարգ․ «RP18», թույլատրելով 18–ից բարձր տարիքի անձանց այն դիտել միայնակ, իսկ նշված տարիքից ցածրերը՝ ծնողների կամ խնամակալների վերահսկողությամբ[51][52][53]։ Ավստրալիական երիտասարդական հոգեկան առողջության Headspace ծառայությունը կատարեց նախազգուշացում սերիալի գրաֆիկական բովանդակության համար, երբ դրա լույս տեսնելուց հետո կազմակերպության զանգերի թիվը շատացավ[54][55][56]։ Հաննայի ինքնասպանության տեսարանը քննադատվեց նաև Կանադական ինքնասպանության կանխարգելման ասոցիացիայի և Ամերիկյան ինքնասպանությունների հետազոտող ասոցիացիայի կողմից՝ սահմանված ինտերնետային ուղեցույցին չհետևելու համար։ Չնայած, որ նրանք գովեցին շոուի շնորհիվ այս կանխարգելիչ առողջական խնդրի իրազեկության բարձրացումը, սակայն ավելացրին, որ «իրազեկումը պետք է արվի ապահով և պատասխանատու կերպով»[57][58]։

2017 թվականի ապրիլին Դպրոցական հոգեբանների ազգային ասոցիացիայի հայտարարությունը քննադատեց սերիալի այն փաստը, որ Հաննային միայն ծաղրանքն է մղել ինքնասպանության, ավելացնելով, որ թեկուզև այն արդեն մեծ դեր է խաղում, սակայն ինքնասպանության մտքերը ծաղրանքի ենթարկված մարդկանց մոտ հանգեցվում է նրանց՝ ձեռք բերելու բուժելի հոգեկան հիվանդություն, առանց հաղթահարման համապատասխան մեթոդների։ Մինեապոլիս քաղաքի դպրոցի խորհրդատու Ալեքս Մոենը քննադատեց շոուի ամբողջական պատմությունը, ասելով, որ այն «ինչ–որ մեկի ինքնասպանության մասին պատկերացումների էապես երևակայություն է, թե ինքնասպանությունից հետո, դու դեռ կարող ես շփվել քո սիրելիների հետ և նրանք հանկարծակի կհասկանային այն ամենը, ինչի միջով դու անցնում ես և քո ցավի խորությունը․․․ թե ինչ–որ սիրելի և զգայուն տղան կսիրահարվի քեզ և կպայքարի քո ազատության համար և դու կկարողանաս ամեն ինչ կարգի բերել և ինչ–որ չափով շարունակել ապրել»։ Կանադական հոգեկան առողջության ասոցիացիան, Ինքնասպանության կանխարգելման կենտրոնի հետ համատեղ,, թողարկեց նմանատիկ մտահոգություններ[50]։

Ի պատասխան վիճաբանությունների, 13 պատճառ՝ ինչուի գործադիր պրոդյուսերներից մեկը՝ Սելենա Գոմեսը, պաշտպանելով հեռուստասերիալը, ասել է, որ «Մենք հետևեցինք գրքին և այն, ինչ ի սկզբանե հեղինակ Ջեյ Աշերը կերտել էր․ մի գեղեցիկ ողբերգական, բարդ, բայց հուզիչ պատմություն»[59]։ Գոմեսը ասել է Ասսոշեյթեդ պրեսին, որ քննադատությունները լինելու էին անկախ ամեն ինչից, քանզի ինքնասպանությունը քննարկելու հեշտ թեմա չէ։ Նիկ Շեֆը՝ շոուի սցենարիստներից մեկը, պաշտպանել է այն, ասելով, որ կարծրատիպը, թե ինքնասպանությունը «հեշտ է անցնում»՝ սխալ է։ Ապա պատմեց իր անձնական դեպքը, երբ նա նույնպես ցանկացել էր կատարել ինքնասպանություն և նշեց, թե այն ինչ ցավալի և սարսափելի էր[60]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Li, Shirlley (2017 թ․ մարտի 31). «Episode 1: "Tape 1, Side A"». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  2. Li, Shirlley (2017 թ․ մարտի 31). «Episode 2: "Tape 1, Side B"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  3. Li, Shirlley (2017 թ․ մարտի 31). «Episode 3: "Tape 2, Side A"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  4. Kinane, Ruth (2017 թ․ մարտի 31). «Episode 4: "Tape 2, Side B"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  5. Kinane, Ruth (2017 թ․ մարտի 31). «Episode 5: "Tape 3, Side A"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  6. Kinane, Ruth (2017 թ․ մարտի 31). «Episode 6: "Tape 3, Side B"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  7. Biedenharn, Isabella (2017 թ․ մարտի 31). «Episode 7: "Tape 4, Side A"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  8. Biedenharn, Isabella (2017 թ․ մարտի 31). «Episode 8: "Tape 4, Side B"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  9. Biedenharn, Isabella (2017 թ․ մարտի 31). «Episode 9: "Tape 5, Side A"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  10. Biedenharn, Isabella (2017 թ․ մարտի 31). «Episode 10: "Tape 5, Side B"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  11. Highfill, Samantha (2017 թ․ մարտի 31). «Episode 11: "Tape 6, Side A"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  12. Highfill, Samantha (2017 թ․ մարտի 31). «Episode 12: "Tape 6, Side B"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  13. Highfill, Samantha (2017 թ․ մարտի 31). «Episode 13: "Tape 7, Side A"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  14. Hacker, Caitlin (2017 թ․ ապրիլի 15). «13 Reasons Why: The 1 Detail About Hannah's Death You Might Have Missed». Popsugar. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  15. Ricj, Motoko (2009 թ․ մարտի 9). «A Story of a Teenager's Suicide Quietly Becomes a Best Seller». The New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  16. Donaldson, Kayleigh (2017 թ․ ապրիլի 4). «Netflix's 13 Reasons why TV Show is Better Than the Book». ScreenRant. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  17. Thompson, Eliza (2017 թ․ ապրիլի 4). «15 Differences Between Netflix's 13 Reasons Why and the Book». Cosmopolitan. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  18. Hughes, Katherine (2010 թ․ հունվարի 23). «Thirteen Reasons Why by Jay Asher». The Guardian. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  19. Curtis, Alexa (2017 թ․ ապրիլի 14). «Dies '13 Reasons Why' Glamorize Teen Suicide?». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  20. Keaney, Quinn (2017 թ․ ապրիլի 2). «In Praise of the Unflinchingly Honest Approach to Teen Suicide on 13 Reasons Why». Popsugar. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  21. Ryan (2017 թ․ մարտի 21). «TV Review: '13 Reasons Why' on Netflix». Variety. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  22. Swift, Andy (2017 թ․ մարտի 31). «Netflix's 13 Reasons Why Premiere: Will You Keep Listening, Uh, Watching?». TVLine. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  23. 23,0 23,1 Hughes, Sarah (2017 թ․ ապրիլի 12). «13 Reasons Why shows that teen drama is darker than ever - and all the better for it». The Telegraph. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  24. Shah, Neha (2017 թ․ ապրիլի 11). «Netflix's 13 Reasons Why is an irresponsible dramatisation of teenage suicide». New Statesman. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  25. Bacle, Airana (2017 թ․ ապրիլի 11). «13 Reasons Why team explains why they showed Hannah's death». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  26. Hoffman, Lauren (2017 թ․ ապրիլի 11). «How 13 Reasons Why Turned Its Tragic Protagonist Into a Villain». Cosmopolitan. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  27. Mosthof, Mariella (2017 թ․ ապրիլի 3). «Who Plays Hannah On '13 Reasons Why'? Katherine Langford Is A Newcomer». Romper. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  28. 28,0 28,1 Serrao, Nivea (2017 թ․ ապրիլի 2). «13 Reasons Why author explains his approach to writing Clay's tape». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  29. Robinson, Joanna (2017 թ․ ապրիլի 2). «The Unsettling Visual Genius of Netflix's 13 Reasons Why». Vanity Fair. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  30. 30,0 30,1 Grady, Constance (2017 թ․ ապրիլի 2). «Netflix's 13 Reasons Why smartly solves its source material's biggest problems». Vox. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  31. 31,0 31,1 Montgomery, Daniel (2017 թ․ ապրիլի 10). «Emmy spotlight: Newcomer Katherine Langford ('13 Reasons Why') is a revelation as a suicidal teen». Gold Derby. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  32. Gill, James (2017 թ․ ապրիլի 4). «Who is 13 Reasons Why star Katherine Langford? Meet the actor who plays Hannah Baker in new Netflix series». Radio Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  33. Schwartz, Terri (2011 թ․ փետրվարի 9). «Selena Gomez To Star In '13 Reasons Why': Movie, adapted from Jay Asher's young adult novel, looks back at a girl's reasons for committing suicide». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  34. «Netflix Gives Selena Gomez's '13 Reasons Why' Straight-To-Series Order». Deadline (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  35. 35,0 35,1 Andreeva, Nellie (2016 թ․ փետրվարի 25). «Spotlight's Tom McCarthy To Direct & Produce Selena Gomez's Netflix Series '13 Reasons Why' From Paramount TV». Deadline. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  36. Mara, Janis (2016 թ․ հունիսի 23). «Marin Netflix series shoot brings economic benefits». Marin Independent Journal (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  37. Mara, Janis (2016 թ․ հունիսի 24). «Selena Gomez-produced Netflix series shooting in Marin brings economic benefits». The Mercury News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  38. Petski, Denise (2017 թ․ հունվարի 25). «'13 Reasons Why Gets Netflix Premiere Date». Deadline. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  39. Hacker, Caitlin (2017 թ․ ապրիլի 8). «Get to Know 13 Reasons Why's Breakout Star, Katherine Langford». Popsugar. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  40. 40,0 40,1 Schedeen, Jesse (2017 թ․ ապրիլի 5). «13 Reasons Why: Season 1 Review». IGN. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  41. Fienberg, Daniel (2017 թ․ մարտի 27). «'13 Reasons Why': TV review». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  42. Gilbert, Matthew (2017 թ․ մարտի 29). «"Yes, '13 Reasons Why' is for young adults. It's still very good."». The Boston Globe. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  43. Balingit, Moriah (2017 թ․ մայիսի 2). «Educators and school psychologists raise alarms about '13 Reasons Why'». The Washington Post. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  44. «Division 53 SCCAP Statement on 13 Reasons Why». Society of Clinical Child and Adolescent Psychology. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  45. MollyKate, Cline. «Why '13 Reasons Why' Can Be Triggering for People Coping With Mental Illness». Teen Vogue. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  46. Miller, Korin (2017 թ․ ապրիլի 13). «13 Reasons Why Is Not the Force for Mental Health Awareness People Say It Is». Self. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  47. Thorbecke, Catherine (2017 թ․ ապրիլի 18). «'13 Reasons Why' faces backlash from suicide prevention advocacy group». ABC News. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  48. Howard, Jacqueline (2017 թ․ ապրիլի 25). «Why teen mental health experts are focused on '13 Reasons Why'». CNN. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  49. «Recommendations - Reporting on Suicide». Reporting on Suicide. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  50. 50,0 50,1 Martinelli, Marissa (մայիսի 1, 2017). «13 Reasons Why's Controversial Depiction of Teen Suicide Has School Counselors Picking Up the Pieces». Slate. Վերցված է մայիսի 2, 2017-ին.
  51. «The Social Report 2016 – Te pūrongo oranga tangata». Ministry of Social Development - New Zealand Government. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  52. Mconnell, Glenn (2016 թ․ հոկտեմբերի 16). «The highest rate of teen suicide in the developed world». Stuff.co.nz. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  53. «New Zealand teens can only watch Netflix show 13 Reasons Why with their parents». BBC. 2017 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  54. «13 Reasons Why: Headspace issues warning over new Netflix show». Community Newspaper Group. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  55. «Netflix series 13 Reasons Why under fire from mental health experts». news.com.au. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  56. «headspace: dangerous content in 13 Reasons Why». headspace.org.au. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  57. «CMHA National Statement Responding to Netflix Series: 13 Reasons Why - Canadian Mental Health Association». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  58. National Association of School Psychologists. (2017). 13 Reasons Why Netflix series: Considerations for educators (handout). Bethesda, MD: Author. at nasponline.org Accessed May 8, 2017
  59. Roberts, Kayleigh. «Selena Gomez Responds to the '13 Reasons Why' Backlash». Elle. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  60. Sheff, Nic (2017 թ․ ապրիլի 13). «13 Reasons Why Writer: Why We Didn't Shy Away from Hannah's Suicide». Vanity Fair. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.