Տասներեք պատճառ՝ ինչու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասներեք պատճառ՝ ինչու
Thirteen Reasons Why
Տասներեք պատճառ՝ ինչու գրքի կազմը
ՀեղինակՋեյ Աշեր
ՏեսակՏպագրված
ԺանրԵրիտասարդ–չափահաս գեղարվեստություն
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Կերպար(ներ)Հանա Բեյքեր
Նկարագրում էԿալիֆոռնիա
Էջեր288
Կազմի հեղինակԿենդրա Լիստ
ԵրկիրԱՄՆ
ՀրատարակիչRazorBill
Հրատարակման տարեթիվՀոկտեմբերի 18, 2007
ԳՄՍՀ978-1-59514-188-0
ԳՄԴPZ7.A8155 Th 2008
OCLC85622684
Կայքthirteenreasonswhy.com(անգլ.)

Տասներեք պատճառ՝ ինչու, երիտասարդ–չափահասների համար գեղարվեստական նովել, գրված Ջեյ Աշերի կողմից 2007 թվականին։ Պատմությունը ավագ դպրոցի մի երիտասարդ աշակերտուհու մասին է, որի կյանքը կործանվում է դավաճանությունների և ծաղրանքների պատճառով, որն էլ հանգեցնում է ինքնասպանության։ Ձայնագրված ժապավենների օգնությամբ՝ մահից երկու շաբաթ առաջ փոխանցված իր ընկերոջը, նա պատմում է այն տասներեք պատճառները, որոնք իրեն ստիպեցին դիմել ինքնասպանության։

Տասներեք պատճառ՝ ինչուն ստացավ մեծ ճանաչում և մրցանակներ որոշ երիտասարդ–մեծահասակների գրական կազմակերպությունների կողմից։ Արդեն 2011 թվականի հուլիսին այն դարձավ The New York Times–ի #1 լավագույն վաճառվող գիրքը։ Նովելի հիման վրա ադապտացվեց սցենար, որն էլ 2017 թվականին Netflix–ի կողմից վերափոխվեց տասներեք սերիայից բաղկացած հեղինակային դրամատիկ հեռուստասերիալի և լույս տեսավ նույն տարվա մարտի 31–ին։ Հեռուստասերիալում կատարվել են մի քանի շեղումներ գրքից, ներառյալ՝ անունների, սյուժեի և դերերի անհատականությունների փոփոխություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներեք պատճառ՝ ինչուն առաջին անգամ կոշտ կազմով հրատարակվել է Penguin Books կազմակերպության RazorBill տպագրատան կողմից 2007 թվականի հոկտեմբերի 18–ին։ Նույն ժամանակաշրջանում թողարկվեց նաև գրքի ձայնագրված CD տարբերակը Listening Library–ի կողմից, որտեղ հնչյունային դերասաններն էին Դեբրա Ուայզմենը՝ որպես Հանա Բեյքեր, և Ջոել Ջոնսթոունը՝ որպես Քլեյ Ջենսեն[1]։

Նովելը մեկ այլ ձևաչափով՝ թղթային կազմով, վերաթողարկվեց Penguin Random House ընկերության Penguin Young Readers Group բաժնեճյուղի կողմից 2011 թվականի հունիսի 14–ին[2]։ Սակայն նովելի ահռելի ճանաչման և վաճառքի պատճառով տպագրատունը շարունակեց թողարկել գիրքը երկու ձևաչափով[3]։

2016 թվականի դեկտեմբերի 27–ին թողարկվեց գրքի տասներորդ հոբելյարական տարբերակը՝ կրկին Penguin Young Readers Group–ի կողմից[4]։ Այս նոր հրատարակությունը պարունակում է բնօրինակ վերջնաբանը, ինչպես նաև նոր ներածություն, գրողի կողմից մեկ շարադրություն և իր նոթատետրի որոշ թերթեր, որտեղ հեղինակն աշխատել է նովելը գրելիս, ընթերցողների արձագանքներ և ընթերցանության ուղեցույց[5]։

Սյուժեի ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովել[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեյ Ջենսենը՝ ավագ դպրոցի ամաչկոտ ուսանող, մեկ օր դպրոցից տուն վերադառնալիս իր փոստարկղում հայտնաբերում է խորհրդավոր ժապավենների տուփ։ Այն պարունակում է յոթ ձայներիզ՝ ձայնագրված Հանա Բեյքերի կողմից՝ դասընկերոջ, ով վերջերս ինքնասպան էր եղել։ Ժապավենները ուղարկված են եղել ուրիշ տասներկու մարդկանց մինչև Քլեյին հասնելը[1]։

Առաջին մարդը, ով ստացել էր տուփը, Ջասթին Ֆոլեյն էր։ Հանան և Ջասթինը համբուրվել են խաղահրապարակում, երբ Հանայի մոտ նրա հանդեպ զարգացել էին զգացմունքներ։ Չնայած սրան, Ջասթինը դավաճանում է Հանային, ասելով, թե համբուրվելուց բացի այլ բաներ էլ են տեղի ունեցել այդ գիշեր։ Սա Հանային բերում է դպրոցի պոռնիկի հեղինակությունը։

Երկրորդ մարդն Ալեքս Սթենդալն է։ Նա գրել էր «կրքոտ, թե՞ ոչ» ցուցակը, որտեղ համեմատել էր դպրոցի աղջիկների մարմնի մասերը։ Հանային տալով լավագույն հետույք տիտղոսը, նա էլ ավելի վարկաբեկեց Հանայի ցածր հեղինակությունը։ Ալեքսն ինչպես նաև «պարգևատրել» էր իր նախկին ընկերուհի Ջեսիքային որպես ամենավատ հետույք ունեցող՝ իբրև վրեժ իրենց բաժանման։

Երրորդ մարդը Ջեսիքա Դեյվիսն է։ «Կրքոտ, թե՞ ոչ» ցուցակում Հանայի հետ համեմատվելուց հետո Ջեսիքան մեղադրեց Հանային՝ Ալեքսին իրենից գողանալու համար։ Երբ Հանան դեմ գնաց այդ հայտարարությանը, Ջեսիքան նրան ապտակեց՝ նրա դեմքին թողնելով սպի և իրենց հարաբերություններին վերջ դնելով։ Ենթադրվում է, որ Ջեսիքան հավատացել էր նաև Հանայի պոռնիկ լինելու բամբասանքներին, որն էլ նրան տվեց մտածելու առիթ, որ Հանան կարող էր Ալեքսին գողանալ իրենից։ Ջեսիքան հետո սկսեց տարածել լուրեր, որ հենց Հանան է իր և Ալեքսի բաժանվելու պատճառը։

Չորրորդ մարդը Թայլեր Դաունն է։ Սա դպրոցի լուսանկարիչն է, ով աշխատում էր տարեգիրքի վրա։ Կասկածանքներից հետո, որ ինչ որ մեկն իրեն նկարահանում է իր սենյակի լուսամուտներից, Հանան դիմում է այդ ժամանակ անանուն դասընկերուհու՝ Քոուրթնեյ Քրիմսենի օգնությանը, որպեսզի միասին բռնեն ավազակին։ Նրանք շուտով սկսեցին մերսել միմյանց, ապա Քոուրթնեյն բացականչեց ինչ որ տիկնիկների վրա, որոնք նա իբրև գտել էր։ Հանան հասցնում է նկատել թաքնվող ավազակին և դպրոցում իր պահվածքից ելնելով Հանան եզրակացնում է, որ սա Թայլերն էր պատուհանի այն կողմում։

Հինգերորդ մարդը Քոուրթնեյ Քրիմսենն է։ Քոուրթնեյն օգտագործեց Հանային որպես մի երեկույթին հասնելու միջոց, ապա լքեց նրան միայնակ, երբ նրանք հասան վայր։ Քոուրթնեյն երեկույթի ընթացքում տարածեք բամբասանքներ Հանայի սենյակում սեքսուալ խաղալիքներ «գտնելու» մասին և այսպիսով խորացրեց Հանայի տապալված հեղինակությունը։ Հանան լքեց Քոուրթնեյին երեկույթի վայրում և առաջարկեց Թայլերին մեքենայով հասցնել տուն։

Վեցերորդ մարդը Մարկուս Քոլեյն է։ Սուրբ Վալենտինի օրը Հանան և Մարկուսը համապատասխանեցին իրենց թերթիկներով։ Նրանք միասին գնացին ժամադրության, որի ժամանակ Մարկուսը ցանկացավ օգտագործել Հանային, որն էլ նրան հրեց գետին։ Մարկուսը լքեց՝ Հանային կոչելով «զզվելի»։

Յոթերորդ մարդը Զաք Դեմփսեյն է։ Սա Հանայի և Մարկուսի ժամադրության ժամանակ փորձեց կարեկցել Հանային։ Սակայն երբ Հանան չի կարողանում նույն կերպ նրան պատասխանել, որի պատճառով էլ Զաքը գողանում է Հանային հասցեագրված դրական նամակները դպրոցի արկղից՝ որպես վրեժ։ Այն դասարանը, որտեղ գտնվում էր այդ արկղը, Հանան համարում էր իր ապաստարանը, քանզի ուսուցիչը թույլ չէր տալիս ծաղրել։ Հանան անանուն մանակ է գցում արկղի մեջ, որտեղ գրում է ինքնասպանություն կատարելու մտքերի մասին, սակայն դասընկերներն ու ուսուցիչն այն համարում են ուշադրություն կորզելու միջոց։

Ութերորդ մարդը Ռայան Շեյվերն է։ Նա այցելում էր դպրոցից դուրս անցկացվող պոեզիայի դասերին, որին նաև մասնակցում էր Հանան։ Իր վստահությունը շահելուց հետո Ռայանը գողանում է Հանայի գրած բանաստեղծությունը և այն անանուն թողարկում դպրոցի ամսագրում։ Երբ աշակերտերն ու ուսուցիչներն այն կոպտորեն քննադատեցին, Հանան այդ ամենը ընդունեց սրտին շատ մոտ, չնայած, որ ոչ ոք չգիտեր դրա իրական հեղինակի անունը։

Իններորդ մարդը Քլեյ Ջենսենն է։ Ինչևէ, Հանան ներողություն է խնդրում Քլեյին ժապավեններում ընդգրկելու համար, ասելով, որ նա արժանի չէ ցուցակում լինելու։ Հանան խոստովանում է, որ Քլեյը ամենաբարի մարդն է, ում նա երբևէ ճանաչել է և կցանկանար, որ նրանք ունենային ավելի շատ ժամանակ միմյանց խորապես ճանաչելու։ Խախտելով տնից ուշ դուրս չգալու պայմանները, Հանան այցելում է մի երեկույթ, որտեղ կգտնվելու էր Քլեյը նույնպես։ Նրանք ունեցան մեծ խոսակցություն, որն ավարտվեց Հանայի կոչելով «հիասքանչ» համբույրով։ Սակայն այդ պահին հանան սկսում է հիշել իր և Ջասթինի համբույրը և սկսում է իրեն տարօրինակ պահել։ Սա եղավ վերջին անգամը, երբ Քլեյն ու Հանան իրար հետ խոսեցին։

Տասներորդ մարդը կրկին Ջասթինն է։ Երեկույթի ժամանակ, երբ Քլեյը լքեց Հանային, Ջասթինն ու Ջեսիքան մտնում են սենյակ՝ առանց Հանային նկատելու։ Ջասթինը ցանկանում էր սեքս ունենալ, սակայն Ջեսքիայի հարբած կարգավիճակը թույլ չտվեց համաձայնության գալ։ Ջասթինը լքեց սենյակը, իսկ Հանան վեր կացավ պահարանում թաքնվելու համար։ Նա շուտով տեսնում է, թե ինչպես է անգիտակից Ջեսիքան ենթարկվում բռնաբարության՝ այդ ժամանակ անանուն անձի կողմից, որի ինքնությունը հետագայում պարզվում է։ Սա լինում է Բրայս Ուոլկերը։ Ջասթինը սրա մասին քաջատեղյակ լինելով միևնույն է թողնում է տեղի ունենալ։

Տասնմեկերորդ մարդը Ջենի Կուրտզն է։ Սա դպրոցի սպորտաին խաղերի չերլիդերն է, ով Հանային երեկույթից հետո առաջարկում է իր ավտոմեքենայով տանել տուն։ Նա հարվածում և կոտրում է փողոցի «կանգնե՛լ» ցուցափեղկը և դրա մասին չի տեղեկացնում ոստիկանությանը, որն էլ հետագայում հանդիսանում է իրենց դասընկերոջ մահվան պատճառը։

Տասներկուերորդ մարդը Բրայս Ուոլկերն է։ Հանան այցելում է մեկ ուրիշ երեկույթ։ Բրայսը Հանային հրավիրում է մտնել Քոուրթնեյի տան տաք լողավազան։ Նա գիտակցում էր, որ պետք չէր նրանց միանալ, սակայն նա հանձնվեց։ Նա հանելով իր շորերը՝ այժմ կրելով միայն ներքնազգեստ, մտնում է լողավազան։ Բրայսը սկսում է դիպչել Հանային, իսկ Քոուրթնեյն լքում է նրանց։ Երբ Հանան ակտիվորեն չընդդիմացավ Բրայսի մտադրություններին, Բրայսը նրան բռնաբարեց։

Տասներեքերորդ մարդը պարոն Պորտերն է։ Սա դպրոցի ժամանակավոր խորհրդատուն է։ Հանան գաղտնիորեն ձայնագրում է իրենց ունեցած խոսակցությունը, որտեղ խոստովանում է ինքնասպանության միտումների մասին։ Ի պատասխան, պարոն Պորտերը պարզապես ասաց Հանային, որ եթե նա հրաժարվում է իրեն բռնաբարողի ինքնությունը հայտնել, նա պարտավորված է ուղղակի այդ թեման թողնել և առաջ շարժվել։

Ցուցակում հաջորդ հասցեագրված մարդուն ժապավենները փոխանցելուց հետո Քլեյը սկսում է շփվել իր դասընկերուհի Սքայ Միլլերի հետ, ում հանդեպ նա ուներ կասկածանքներ, թե նա ևս կարող է դիմել ինքնասպանության քայլերի։ Նովելը վերջանում է Քլեյով՝ Սքային մոտենալով[6][7]։

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սյուժեի վերջավորությունը նման է հեռուստատեսային 13 պատճառ՝ ինչու ադապտացիայում։ Հեռուստասերիալի վերջում մենք տեսնում ենք Քլեյին ընթացող մեքենայում։ Ալեքսը գնդակահարությունից հետո գտնվում է կլինիկական վիճակում։ Բրայսի դատավարությունը սպասվում է հետագայում, իսկ Ջասթինը փախչում է տնից՝ ապագան ոչ հստակ թողնելով։ Բոլոր այս հավանական փաստերը կարող են հանդես գալ առաջիկա երկրորդ եթերաշրջանի սյուժե։

Հեռուստասերիալը ստացել է բազում տարբեր քննադատություններ։ Որոշ մարդիկ ասում են, որ շոուից հետո ինքնասպանությունների քանակը բարձրացել է, սակայն սերիալի գործադիր պրոդյուսեր Սելենա Գոմեսը պաշտպանում է իր հեռուստաշոուն, ասելով, որ նրանք հետևել են նովելի բնօրինակ պատմությանը[8]։

Նովելի և հեռուստասերիալի կերպարների փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքի կերպար Մարկուս Քոլեյը[9] հեռուստասերիալում դարձավ Մարկուս Քոլ[10]։
  • Գրքի կերպար Ջենի Կուրտզը[9] հեռուստասերիալում դարձավ Շերի Հոլանդ[10]։
  • Գրքում պարոն Պորտերի[9] անունը չի նշվում, մինչդեռ հեռուստասերիալում նրան կոչում են Կեվին[10]։
  • Գրքում ժապավենի երկրորդ մարդը Ալեքս Սթենդալն է[9], մինչդեռ հեռուստասերիալում Ջեսիքա Դեյվիսն է[10]։
  • Գրքում ժապավենի երրորդ մարդը Ջեսիքա Դեյվիսն է[9], մինչդեռ հեռուստասերիալում Ալեքս Սթենդալն է[10]։
  • Գրքում ժապավենի իներորդ մարդը Քլեյ Ջենսենն է[9], մինչդեռ հեռուստասերիալում Ջասթին Ֆոլեյն է[10]։
  • Գրքում ժապավենի տասներորդ մարդը Ջասթին Ֆոլեյն է[9], մինչդեռ հեռուստասերիալում Շերի Հոլանդն է[10]։
  • Գրքում ժապավենի տասնմեկերորդ մարդը Ջենի Կուրտզն է[9], մինչդեռ հեռուստասերիալում Քլեյ Ջենսենն է[10]։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Universal Studios-ը 2011 թվականի փետրվարի 8-ին գնեց նովելի հիման վրա ֆիլմ նկարելու իրավունքները[11]։ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Netflix-ը և Paramount Television–ը ստեղծում են հեռուստասերիալ նովելի հիման վրա, որտեղ Սելենա Գոմեսը կծառայեր որպես գործադիր պրոդյուսեր[12]։ Հեռուստասերիալը լույս տեսաճվ 2017 թվականի մարտի 31-ին։ Նույն թվականի մայիսի 7–ին հայտնի դարձավ, որ նկարահանվելու է սերիալի երկրորդ եթերաշրջանը[13]։

2009 թվականին հեղինակ Աշերը նովելն ադապտացրեց բեմադրության՝ ավագ դպրոցի խաղի համար[14]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 – Աբրահամ Լինկոլն մրցանակի հաղթող[15]
  • 2010 – Հարավային Կարոլինա երիտասարդ–մեծահասակների գրեքրի մրցանակի հաղթող[16]
  • 2009 – Միջազգային գրագիտության ասոցիացիայի երիտասարդ–մեծահասակների գրքերի ընտրացնի ցուցակ[17]
  • 2009 – Գրելու համաժողովների գրական փառատոն[18]
  • 2008 – YALSA–ի Լավագույն երիտասարդ–մեծահասակների գիրք[19]
  • 2008 – YALSA–ի Արագ ընտրանին երիտասարդ–մեծահասակների համար[20]
  • 2008 – YALSA–ի Ընտրված ձայնային գիրք երիտասարդ–մեծահասակների համար[21]
  • 2008 – Կալիֆոռնիայի գրքի մրցանակի արծաթե մեդալ – երիտասարդ–մեծահասակների համար բաժին[22]
  • 2007 – Kirkus Reviews–ի Խմբագրիչների ընտրություն[23]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Thirteen Reasons Why by Jay Asher». Goodreads. 2007. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Asher, Jay (2011 թ․ հունիսի 14). Thirteen Reasons Why (trade paperback). New York, NY: Penguin Young Readers Group. ISBN 978-1-59514-188-0. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Rich, Motoko (2009 թ․ մարտի 9). «A Story of a Teenager's Suicide Quietly Becomes a Best Seller». The New York Times. The New York Times Company. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  4. Asher, Jay (2016 թ․ դեկտեմբերի 27). Thirteen Reasons Why (hardcover) (10th Anniversary ed.). New York, NY: Penguin Young Readers Group. ISBN 978-1-59514-788-2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Jay Asher tells why the Thirteen Reasons Why anniversary edition contains the book's original ending». Penguin Teen. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Thirteen Reasons Why by Jay Asher». Shmoop. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Thirteen Reasons Why by Jay Asher». GradeSaver. Grade Saver LLC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Selena Gomez Responds to '13 Reasons Why' Controversy». EW.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 «Thirteen Reasons Why Characters». Shmoop. Shmoop University. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Characters / 13 Reasons Why». TvTropes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  11. Fleming Jr, Mike (2011 թ․ փետրվարի 8). «Universal Acquires '13 Reasons Why' As Selena Gomez Vehicle». Deadline.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
  12. Jaafar, Ali (2015 թ․ հոկտեմբերի 29). «Netflix Gives Selena Gomez's '13 Reasons Why' Straight-To-Series Order». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. «'13 Reasons Why' Renewed for a Second Season at Netflix». Variety. 2017 թ․ մայիսի 7. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  14. Wilson-Taylor, James (2017 թ․ ապրիլի 12). «Could The '13 Reasons Why' Stage Play Be Coming Soon To Broadway?». PopBuzz. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  15. «Abraham Lincoln Illinois High School Book Award». IMC/Library. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  16. «Young Adult Book Award Nominees and Materials: Past Young Adult Book Award Winners». scasl.net. South Carolina Association of School Librarians. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  17. «Journal of Adolescent & Adult Literacy November 2009». International Reading Association. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  18. «Previous authors». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  19. «YALSA 2008 Best Books for Young Adults». Young Adult Library Services Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  20. «YALSA 2008 Quick Picks for Reluctant Young Adult Readers». Young Adult Library Services Association. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  21. «YALSA Selected Audiobooks for Young Adults 2008». Young Adult Library Services Association. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  22. «77th ANNUAL CALIFORNIA BOOK AWARDS WINNERS IN BRIEF». The Commonwealth Club. 2009 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  23. «THIRTEEN REASONS WHY by Jay Asher». Kirkus Reviews. Kirkus Media LLC. 2007 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]