Jump to content

Սուրբ Վալենտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Վալենտին
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդ175
ԾննդավայրՏեռնի, Հռոմեական կայսրություն
Վախճանփետրվարի 14, 273(0273-02-14)[1]
Վախճան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
Վախճան պատճառգլխատում
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Սրբացված կարգսուրբ նահատակ
Հիշատակության օրՓետրվարի 14
Աշխատանքբժիշկ
Պաշտոնեպիսկոպոս
ԵրկիրՀին Հռոմ
Սուրբ Վալենտինը ստանում է լանջախաչ Կույս Մարիամից, նկարիչ` Դավիթ Թենիերս III

Սուրբ Վալենտին (լատիներեն՝ Valentinius), 3-րդ դարի հռոմեացի սուրբ, որի անունը հիշատակվում է փետրվարի 14-ին՝ կապված սիրո ավանդույթի հետ։

Սրբի հետ կապված միակ հավաստի տեղեկությունն այն է, որ նահատակվել և թաղվել է Via Flaminia գերեզմանատանը Հռոմի հյուսիսում գտնվող Միլվյան կամրջի մոտ փետրվարի 14-ին։ Հստակ չէ, արդյոք այս սրբին պետք է դասել առանձին, թե նրա անունը կապված է երկու սրբերի հետ[2]։

Քանի որ նրա մասին շատ բան հայտնի չէր, Կաթոլիկ եկեղեցին հեռացրեց նրա անունը «Հռոմեական հիմնական օրացույցից»` պաշտամունքային տոնակատարությունները թողնելով տեղական օրացույցներում։

Հռոմեական կաթոլիկ եկեղեցին շարունակում է նրան ճանաչել որպես սուրբ` դասելով «Հռոմեացի նահատակված սրբերի ցանկում» և փետրվարի 14-ին թույլատրում է նրա հիշատակի ծիսակարգ բոլոր եկեղեցիներում, եթե այդ օրը տոնացույցով այլ պարտադիր եկեղեցական տոնի հետ չի համընկնում։

1960 թվականին Հռոմում կառուցվել է Վալենտինի անվան ծխական եկեղեցի։

Սուրբ Վալենտինի օրը եկեղեցական տոն է Անգլիական և Լյութերական եկեղեցիներում։ Արևելյան ուղղափառ եկեղեցին հռոմի քահանա սուրբ Վալենտինի տոնը նշում է հուլիսի 6-ին և նահատակ Վալենտինի օրը՝ հուլիսի 30-ին։ Չնայած արևելքում այս երկու սրբերի անհայտությանը, հունական ուղղափառ եկեղեցու անդամները տարբերակում են Վալենտինոս (տղամարդ) և Վալենտինա (կին) և անվանակոչության օրը արևմտյան եկեղեցու օրացույցում պահպանել են փետրվարի 14-ը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://pantheon.world/profile/person/Saint_Valentine
  2. ↑ St. Valentine
  3. ↑ «Saint Valentine of Rome». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Վալենտին» հոդվածին։