Ջեյ Աշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ջեյ Աշեր
Jay asher 2011.jpg
Աշերը 2011 թվականին՝ Տեխասի գրքի փառատոնում
Ծնվել է Սեպտեմբերի 30, 1975
Ծննդավայր Արկադիա, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն գրող
Լեզու անգլերեն
Ազգություն ամերիկացի
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Cuesta College
Ստեղծագործական շրջան 1989–ներկա
Ժանրեր երիտասարդ–չափահասների ստեղծագործություններ
Ուշագրավ աշխատանքներ Տասներեք պատճառ՝ ինչու (2007)
Ամուսին Ջոան Մարի (2002–ներկա)
Զավակներ Իզաիա Նաթան (ծնված դեկտեմբերի 11, 2010)
Կայք thirteenreasonswhy.com

Ջեյ Աշեր (սեպտեմբերի 30, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:30|2|0}}), Arcadia, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) ամերիկացի գրող , ով դեռահասների համար ստեղծագործում է ժամանակակից նովելներ։ Նա ամենաշատը հայտնի է Տասներեք պատճառ՝ ինչու նովելը գրելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյ Աշերը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 30–ին Կալիֆոռնիա նահանգի Արկադիա քաղաքում։ Սան Լուի Օբիսպո ավագ դպրոցն ավարտելուն պես ընտանիքը նրան քաջալերեց հետևել իր հետաքրքրություններ տանող ուղին։ Վերոհիշյալ դպրոցում նա գրեց իր առաջին երկու մանկական գրքերը՝ «Երեխաների գրականության գնահատում» կոչվող դասընթացի համար։ Դպրոցն ավարտելուց հետո նա ցանկանում էր դառնալ տարրական դասարանների ուսուցիչ։ Նա շուտով ընդունվեց Կալիֆոռնիայի պոլիտեխնիկական պետական համալսարանը, որը սակայն նա առաջին կուրսից լքեց, որպեսզի հետապնդեր իր գրողի գործունեությունը։

2002 թվականի սեպտեմբերի 7–ին Աշերն ամուսնացավ Ջոան Մարիի հետ։

Իր գործունեության ընթացքում աշխատել է բազմազան հաստատություններում, ներառյալ գրադարաններում և գրախանութներում[1]։ Ինչպես նաև աշխատել է որպես վաճառող՝ կոշիկների խանութում։ Իր բազում աշխատանքային փորձերը որոշ չափով օգեշնչել են իր գրելու հմտությանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչս օրս նա հրատարակել է երեք գիրք՝ Տասներեք պատճառ՝ ինչու, 2007 թվականի New York Times–ի լավագույն վաճառվող երիտասարդ–չափահասների գողարվեստական նովելը, Մեր ապագան, Կառոլին Մակլերի հետ համատեղ գրված և Աստվածաշունչը։

Աշերը որոշ նկար–գրքերի և միջին դպրոցի հումորային նովելների հեղինակն է։ Իր Տասներեք պատճառ՝ ինչու ստեղծագործությունը արժանացավ մեծ ուշադրության՝ հաղթելով բազում մրցանակներ և ստանալով հինգ աստղ գնահատական "Teen Book Review" քննադատների կողմից։ Այն ինչպես նաև ստացել է գովասանքներ այլ գրողների կողմից, ինչպիսիք են Էլեն Հոպկինսը, Շերման Ալեքսին, Քրիս Գրատչերը և Գորդոն Կերմանը։

Աշերը Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին հեռուստասերիալի[2] մեծ երկրպագու է և նա շեշտում է, որ այն բավականին օգեշնչել է իր գործունեությանը։

Արդեն 2017 թվականի մարտի 31–ին Netflix–ը թողարկեց Աշերի նովելի հիման վրա ստեղծված համանում հեռուստասերիալ՝ 13 պատճառ՝ ինչու, որտեղ Սելենա Գոմեսը հանդիսացավ գործադիր պրոդյուսեր[3]։

Թողարկված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներեք պատճառ՝ ինչու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներեք պատճառ՝ ինչու (2007), անգլ․՝ Thirteen Reasons Why։ Սա Հանա Բեյքերի կյանքի պատմության մասին է, մի աղջկա, ով մահանում է ինքնասպանությամբ։ Նա բացահայտում է իր այդ քայլին դրդող տասներեք պատճառները յոթը ձայնային ժապավեններում, որը նա հասցեագրում է իր դասընկերոջը, ով պետք է շղթայական պլանին համաձայն փոխանցեր մեկ այլ դասընկերոջ և հաջորդս կատարեր նույնը։ Ժապավեններում, ըստ Հանայի ձայնագրած փաստերի, հասցեագրված դասընկերները բացահայտում են բոլոր այն պատճառները, որոնք դարձան աղջկա՝ իր կյանքը խլելու դրդումները։ Հենայից բացի, կարդացողը տեսնում է պատմությունների ընթացքը նաև Քլեյ Ջենսենի աչքերով, ժապավենների ստացողներից մեկը։ Աշերն այս նովելը գրելուց ոգեշնչվել էր իր ավագ դպրոցում կատարված պատահարներից։

Մեր ապագան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր ապագան (2011), անգլ․՝ The Future of Us։ Համատեղ գրված Կառոլին Մակլերի հետ միասին։ Սա Ջոշի և Էմմայի պատմությունն է, երկու դեռահասներ, ովքեր լավագույն ընկերներ էին, մինչև մեծ թյուրիմացություն։ 1996 թվականին Ջոշն օգնում է Էմմային ստեղծել ինտերնետային հաշիվ, որի ընթացքում նրանք հայտնաբերում են Ֆեյսբուք սոցցանցը, մինչև դրա պաշտոնական թողարկումը։ Այստեղ նրանք կարողանում են տեսնել իրենց 15 տարի հետո՝ ինտերնետային տեղեկությունների, ստատուսների և նոր ընկերների օգնությամբ։ Օգտագործելով Ֆեյսբուքը նրանք կարողանում են փոխել իրենց ճակատագիրը։

Ինչ լույս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ լույս (2016), անգլ․՝ What Light։ Սիերայի ընտանիքը Օրեգոնում տոնածառի ֆերմայի բիզնես է վարում, վայր, որը աշջկա մեծանալու համար թվում է իդեալական։ Սակայն ամեն տարի նրանք ստիպված են լինում տեղափոխվել Կալիֆոռնիա, որպեսզի սկսեն իրենց սեզոնային տենածառների վաճառքը։ Այսպիսով Սիերան ապրում է երկու կյանքով՝ իր Օրեգոնի և Սուրբ ծննդյան կյանքը։ Եվ լքելով մեկը նշանակում է կարոտել մյուսը։ Մինչև այս հատուկ Սուրբ ծնունդ, երբ նա հանդիպում է Կալեբին, ով էլ հանդիսանում է Սիրերայի մի կյանքի մյուսի խավարման պատճառը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith Cynthia Leitich (February 5, 2008)։ «Author Interview: Jay Asher on Thirteen Reasons Why and the bible»։ Cynsations։ cynthialeitichsmith.blogspot.com .
  2. Asher's myspace page
  3. «Netflix Gives Selena Gomez's '13 Reasons Why' Straight-To-Series Order»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2015-10-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]