Հայկ Սուքիասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Տիգրանի Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | 1994 փետվարի 18 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թավջութակահար |
Հայկ Սուքիասյան (ծնվ. 1994 թվական փետրվարի 18 Երևան), հայ թավջութակահար։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Սուքիասյանը ծնվել է 1994 թվականի փետրվարի 18-ին, Երևանում։
2010 թվականին ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` Արմեն Մեսրոպյանի դասարան։ Երաժշտական դպրոցում սովորել է Արամ Թալալյանի, Աշոտ Այվազյանի, այնուհետև` Տիրուհի Սարգսյանի դասարաններում։
14 տարեկանում մասնակցել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին` արժանանալով 3-րդ կարգի դափնեկրի կոչման։
14 տարեկանում դարձել է «Պատանի վիրտուոզներ» խմբի անդամ Ռուբեն Ասատրյանի ղեկավարության ներքո և ելույթներ ունեցել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, ինչպես նաև Հայաստանի շրջաններում։
15 տարեկանում, որպես «YerazArt» կազմակերպության պատանի երաժիշտ, ելույթներով հանդես է եկել ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ քաղաքներում։
16 տարեկանից մասնակցոմ է «Կամերտոն» պատանի-երաժիշտների կազմակերպած համերգներին Գերմանիայում։
16 տարեկանում արժանացել է 1-ին, ինչպես նաև Հատուկ մրցանակների Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անունը կրող ջութակահարների և թավջութակահարների հանրապետական մրցույթում։
20 թվականին «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում կամերային անսամբլ անվանակարգում արժանացել է Գրան Պրիի։
17 տարեկանից Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի կրթաթոշակակիր է։
17 և 19 տարեկանում մասնակցել է Գերմանիայի «Bayreuther Osterfestival» և այլ միջազգային ու հանրապետական փառատոների Հայաստանում։
18 տարեկանից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար` համագործակցելով դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ։
18 տարեկանից Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար` համագործակցելով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։
19 տարեկանում մասնակցել է Գերմանիայի «Dr. Richard Bellon» պատանի մենակատարների միջազգային մրցույթին` գրավելով 3-րդ տեղը։ Վարպետության դասեր է անցել Սուրեն Բագրատունու, Ալեքսանդր Չաուշյանի, Ռալֆ Կիրշբաումի, Ռամոն Յաֆֆեի, Վահրամ Սարաջյանի, Անյա Լեխների, Ռոնալդ Լեոնարդի, Հարթմուդ Բրաուերի, Մարտին Րիիտցի, Նարեկ Հախնազարյանի և միջազգային ճանաչում ունեցող այլ թավջութակահարների ու երաժիշտների մոտ։ Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Գերմանիայի տարբեր քաղաքներով։ Ներկայումս շարունակում է ուսումը Գերմանիայի «Karl Maria von Weber Hochschule fur Musik» երաժշտական բարձրագույն դպրոցում[1]։
2017 թվականից առ այսօր Հայկ Սուքիասյանն ունի 2 կազմավորված կամերային երաժշտության խմբեր` «Trío fundación Mahou San Miguel» և «Cuarteto Mendelssohn BP», որոնց հետ ակտիվ համերգային գործունեություն է ծավալում։
2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած «XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera» մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն ինստրումենտալիստ»։
2019 թվականի հունիսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը և երկու անգամ պարգևատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից։
2020 թվականի հունվարի 30 ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Հայկ Սուքիասյան». azarkfoundation.com.
- ↑ Studio, Sargssyan. «Times.am | Թավջութակահար Հայկ Սուքիասյանն ազատվեց զինվորական ծառայությունից». blog.times.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.