Սուրեն Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Բագրատունի
Ծնվել էմարտի 17, 1963(1963-03-17) (61 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթավջութակահար
ԱշխատավայրՄիչիգան նահանգի համալսարան
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1980), Մոսկվայի կոնսերվատորիա (1989) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1982)

Սուրեն Վահագնի Բագրատունի (մարտի 17, 1963(1963-03-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար։ Վահագն Բագրատունու որդին։ Միչիգանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Մոսկվայի կոնսերվատորիայի Տրիոյի անդամ, Շվեյցարիայի Սանկտ Գալենի միջազգային կամերային երաժշտության, Կանադայի միջազգային երաժշտական փառատոների խորհրդական[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Բագրատունին ծնվել է Երևանում։ Առաջին անգամ բեմում հանդես է եկել 10 տարեկանում[2], 14 տարեկանում՝ որպես մենակատար, 17 տարեկանից՝ տեղական և միջազգային մրցույթների դափնեկիր[2]։ Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (1980 թվականին, դասատու՝ Զարեհ Սարգսյան), Մոսկվայի պետական կոնսերվատորիան (1989 թվական, Նատալյա Շախովսկայայի դասարան, ապա անհատական դասեր առել Դանիիլ Շաֆրանից), Բոստոնի «Նյու Ինգլանդ» կոնսերվատորիան (1993 թվականին, Լ. Լեսսերի դասարան), սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1980-1982, Զարեհ Սարգսյանի դասարան)։

1990-1995 թվականներին դասավանդել է Բոստոնի «Նյու Ինգլանդ», 1995-2000 թվականներին՝ Իլինոյսի (պրոֆեսոր) համալսարաններում։

Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, համերգներով շրջագայել ԽՍՀՄ-ում, Հարավային Ամերիկայի, Ասիայի, Հարավային Աֆրիկայի երկրներում։

ելույթներ է ունեցել Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Հայաստանի ֆիլհարմոնիկ, Շտուտգարդի ֆիլհարմոնիկ, Boston Pops, Փարիզի L’ Orchestre Jeune ֆիլհարմոնիկ, Weimar Staatskapelle, Ռոստոկի, Էրֆուրտի, Շուհլի ֆիլհարմոնիկ և Բեռլինի Halle նվագախմբերի մասնակցությամբ, Լինքոլնի կենտրոնի կամերային երաժշտության միության հետ, ելույթներ Նյուփորթի, Մոսկվայի «Ռուսական ձմեռ», El Paso Pro երաժշտական, Իտալիայի, Շվեյցարիայի, Թայվանի, Մեքսիկայի և Բրազիլիայի միջազգային փառատոներում[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժիշտ-կատարողների հանրապետական (1-ին մրցանակ, 1980 թվականին, Երևան) մրցույթի դափնեկիր,
  • Այսրկովկասյան (1-ին մրցանակ, 1981 թվականին, Երևան) մրցույթի դափնեկիր,
  • Պյոտր Չայկովսկու անվան թավջութակահարների (արծաթե մեդալ, 1986 թվականին, Մոսկվա) մրցույթի դափնեկիր,
  • Վ. Գուիի անվան (1-ին մրցանակ, 1988 թվականին, Ֆլորենցիա) մրցույթի դափնեկիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։