Վահագն Բագրատունի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1938 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 1, 1991 (53 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ընտրանի | «Լեռնային լճի գաղտնիքը» «Անձամբ ճանաչում եմ» «Լալվարի որսկանը» |
Ծնողներ | հայր՝ Վաչե Բագրատունի |
Պարգևներ և մրցանակներ | |
Վահագն Բագրատունի (մարտի 12, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 1, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)։
Դերասան Վաչե Բագրատունու որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1964-1974 թվականներին աշխատել է Սարատովի և Երևանի օպերայի և բալետի թատրոններում և կոնսերվատորիաներում։ 1974-1988 թվականներին եղել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1981-1988 թվականներին՝ օպերային ամբիոնի պրոֆեսոր։ Համատեղ դասավանդել է Նովոսիբիրսկի կոնսերվատորիայում։
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեմադրել է Չայկովսկու «Օրլեանի կույսը», Բիզեի «Կարմեն», Վերդիի «Տրավիատա», Իվանովի «Տարօրինակ պատահար», «Ռևիզորը», Բոնդևիլի «Տիկին Բովարի», Բորոդինի «Իշխան Իգոր» և այլ օպերետներ։ Բեմադրություններ է իրականացրել նաև Դոնեցկում, Ուլան-Բատորում, Ստամբուլում և այլուր[1]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1976 | Ծնունդ | դրվագ |
1966 | Լալվարի որսկանը | դրվագ |
1957 | Անձամբ ճանաչում եմ | |
1956 | Որոտի արահետով | Սմիթ |
1955 | Ուրվականները լքում են գագաթները | լեռնագնաց |
1954 | Լեռնային լճի գաղտնիքը | երկրաբան |
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1977
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1983
- Պետական շքանշան, 1988
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 1 մահեր
- 1991 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ բեմադրիչներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ