Արամ Թալալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Թալալյան
Aram Talalyan.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է ապրիլի 4, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:4|2|0}}) (46 տարեկան)
Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն Թավջութակահար
Շրջանավարտ Եյլի համալսարան

Արամ Գերոնտիի Թալալյան (ապրիլի 4, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:4|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), թավջութակահար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2009

Անվանի հայ երաժիշտների՝ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների դինաստիայի երրորդ ներկայացուցիչն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին ավարտել է Յեյլի համալսարանը (ԱՄՆ)։ 1995-1997 թթ. դասավանդել է Ալյասկա նահանգի «Ֆեյրբանգս» միջազգային փառատոնում։ 1993-1996 թթ.՝ Նյու Հեյվըն, 1996-1997 թթ.՝ Նյու Վեսթ սիմֆոնիկ նվագախմբերի (ԱՄՆ) կոնցերտմայստեր[1][2]։ 1997 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում: 1999 թվականից՝ իր հիմնած «Բարոկկո» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, 2000 թվականից՝ Կոմիտասի անվան լարային քառյակի թավջութակահար: 2009 թվականից հանդիսանում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնի գեղարվեստական ղեկավարը[3]:
Արամ Թալալյանը 1998 թվականից ղեկավարում է նաև հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախումբը։ Որպես դիրիժոր ղեկավարել է «Traveling Notes», «Melodies of Piece» միջազգային փառատոների սիմֆոնիկ նվագախմբերը և Զապորոժիեյի ակադեմիկ սիմֆոնիկ նվագախումբը։ 2000-2009 թթ. հանդիսացել է Կոմիտասի անվան կվարտետի թավջութակահարը։ Հանդես է եկել Քլոդ Ֆրանկի, Յո Յո Մանի, Վլադիմիր Սպիվակովի, Յապ Շրյոդերի, Դիմուտ Պոպպենի, Ջեսսի Լևինի, Քրիստոֆեր Սթեմբրիջի, Էմին Խաչատուրյանի, Լևոն Չիլինկիրյանի և այլոց հետ։ Եղել է հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողը։ Հանդիսանում է «Երևանյան Բարոկ փառատոնի», «Ալտի-թավջութակի փառատոնի» գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրը։ Արամ Թալալյանը հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողն է։ Պարբերաբար հանդես է գալիս ԱՊՀ-ի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում։ Ակտիվ մասնակիցն է Հայաստանյան և միջազգային հեղինակավոր փառատոների՝ «Արվեստների պատկերասրահ», «Վերադարձի», Երևանյան հեռանկարներ, Իրանի «Ֆաջր», «Մոսկովյան աշուն», Մարտիշոր (Մոլդովա), Դեյիա (Իսպանիա) և այլն։

Արս Լունգա դուետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի հետ հիմնադրել է «Արս Լունգա» դուետը[4]: 2010-2012 թթ. ընթացքում դուետը իրականացրել և ներկայացրել է «Հայ կամերային երաժշտության Անթոլոգիա» ձայնագրությունների շարքը, որը 12 ձայնասկավառակից բաղկացած ծավալուն ժողովածու է և ամփոփում է 20-րդ դարասկզբից մինչ մեր օրերը 60 հայ կոմպոզիտորի ստեղծագործություններ՝ գրված թավջութակի և դաշնամուրի համար։ Շողակաթ հեռուստաընկերությունը դուետի կատարմամբ տեսագրել է Ռոբերտ Շումանի և Տիգրան Մանսուրյանի ամբողջական ստեղծագործությունների շարքը։ Մի շարք ճանաչված կոմպոզիտորներ նվիրել են իրենց ստեղծագործությունները «Արս լունգա» դուետին՝ Սուրեն Զաքարյան, Միքայել Կոկժաև, Արտյոմ Կոկժաև (Ռուսաստան), Հայկ Բոյաջյան (ԱՄՆ), Յակով Յակուլով (ԱՄՆ), Ռեբեկա Աշուղյան (Իրան), Հուշյար Խայամ (Իրան )։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aram Talalyan - www.cellist.nl»։ www.cellist.nl։ Վերցված է 2017-02-08 
  2. LLC Classical Archives։ «Aram Talalyan - Classical Archives»։ www.classicalarchives.com։ Վերցված է 2017-02-08 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005. 
  4. Արամ Թալալյան
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին