Հայկ Բոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Բոյաջյան
Ի ծնե անունՀայկ Բոյաջյան
Ծնվել էմայիսի 15, 1938(1938-05-15) (84 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
Ժանրերկամերային, սիմֆոնիկ, օրատորիա
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
ԿրթությունՆոր Անգլիայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Հայկ Բոյաջյան (մայիսի 15, 1938(1938-05-15), Փարիզ, Ֆրանսիա), հայ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Բոյաջյանը ծնվել է 1938 թվականին, Փարիզում։ Վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Բուենոս Այրես և սովորել Լիստի կոնսերվատորիայում։ 1958 թվականից բնակվել է Լեքսինգթոնում, ԱՄՆ, որտեղ երաժշտական ուսումը շարունակել է Նոր անգլիական կոնսերվատորիայում և Բրանդեյսի համալսարանում։ Հետագայում բնակություն է հաստատել Լեքսինգթոնում։ Համագործակցել է ամերիկյան արվեստի միությունների հետ։

Գործերը ընդգրկում են դաշնամուրային, երգեհոնային պիեսներ, ձայնի և դաշնամուրի համար, երգչախմբի համար գրված գործեր, կամերային գործեր՝ փայտյա փողային, պղնձյա փողային, լարային գործիքների տարբեր համակցություններով, սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ սիմֆոնիաներ, նախերգանք, օրատորիա և այլն։

2012 թվականին ստեղծել է 3 նոր ստեղծագործություն՝ «Canticle N 2»-ը թավջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային «32 վարիացիան Բախի թեմայով» և «Հայկական կանտիկլ»-ը։ Ավելի վաղ երկերից են՝ 1980-ականներին ստեղծված Լարային կվարտետը N 2 «Ազատ» և Երևանում բազմիցս կատարված «Քաղաքավարության կանոններ»-ը սոպրանոյի և դաշնամուրի համար։ Երկերը կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում և ձայնագրվել են հայտնի ստուդիաներում[1][2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշնամուրային երրորդ սոնատի համար արժանացել է Գրեմմի մրցանակի
  • ASCAP-ի մրցանակ
  • Լեքսինգթոնի արվեստի խորհրդի մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]