Գերոնտի Թալալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թալալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Գերոնտի Թալալյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 29, 1926 Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մահացել է | մարտի 16, 2000 (73 տարեկան) Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | երաժիշտ |
| Գործիքներ | թավջութակ |
| Պարգևներ | |
Գերոնտի Սեմյոնի Թալալյան (հուլիսի 29, 1926, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2000, Երևան, Հայաստան), հայ թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987)։
Հայաստանի վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի հայրն է, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ալտահար Հենրիխ Թալալյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1951 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար, 1956 թվականից՝ Երևանի օպերային թատրոնի թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր։ 1951-2000 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1977 թվականից։ Ղեկավարել է իր ստեղծած (1951) թավջութակահարների անսամբլը, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սիմֆոնիկ, Երևանի կոնսերվատորիայի կամերային նվագախմբերը[1]։ Հանդես է եկել անսամբլներում` Յու. Սիտկովեցկու, Մ. Ղամբարյանի, Հ. Վարդանյանի, Առնո Բաբաջանյանի հետ։ Հեղինակել է բազմաթիվ փոխադրումներ և մշակումներ թավջութակի համար։ Նրան նվիրված ստեղծագործություններ են գրել կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը, Էդգար Հովհաննիսյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Ս. Նաղդյանը և այլք[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Գերոնտի Թալալյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||