Jump to content

Արվեստի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Հիմնադրված է1958
ՆախագահՏնօրեն՝ Արարատ Աղասյան
Երկիր Հայաստան
ՀասցեՄարշալ Բաղրամյան պողոտա 24 գ, 0019, Երևան, Հայաստան
Կայքarts.sci.am

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, հիմնադրվել է 1958 թվականին՝ Հայկական ԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի (գործել է 1948 թվականից) հիման վրա։ Հայկական արվեստագիտության հիմնական օջախն է։ Ունի ճարտարապետության, երաժշտության, ժողովրդական երաժշտության, թատրոնի և կինոյի, կերպարվեստի, մշակութային կապերի, սփյուռքահայ արվեստի և կիրառական արվեստի բաժիններ։ Ճարտարապետության բաժինն ուսումնասիրում է նախաուրարտական, ուրարտական և հայկական ճարտարապետությունը՝ հին դարերից մինչև մեր օրերը։ Մասնակցում է պեղումների (Կարմիր բլուր, Արմավիր, Գառնի և այլն), հրատարակում ճարտարապետության պատմության վերաբերյալ աշխատություններ ու մենագրություններ։

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության բաժինը հետազոտում է երաժշտության պատմության և տեսության խնդիրները, հրատարակում հայ դասականների ժառանգությունը, կազմում հայ սովետական երաժշտական կյանքի տարեգրությունը։ ժողովրդական երաժշտության բաժինը հավաքում, համակարգում և գիտականորեն մշակում է հայ ժողովրդական, ինչպես և քրդական երաժշտության բանահյուսությունը։ Թատրոնի և կինոյի բաժինը զբաղվում է թատրոնի և կինոարվեստի պատմության ուսումնասիրությամբ։ Կերպարվեստի բաժինը մշակում է հայկական կերպարվեստի պատմության և տեսության հարցերը։

Մշակութային կապերի բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային կապերի բաժինը ուսումնասիրում է հայ ժողովրդի մշակութային կապերը, ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ մի շարք արտասահմանյան երկրների ժողովուրդների հետ, իսկ Սփյուռքահայ արվեստի բաժինը՝ աշխարհի հայ գաղթօջախների արվեստը, սփյուռքի ականավոր արվեստագետների ստեղծագործությունները։ Կիրառական արվեստի բաժինը զբաղվում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ կիրառական արվեստի պատմության և գործնական հարցերով։ Գործում է հայկական շեքսպիրագիտության կենտրոնը։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը համագործակցում է միութենական հանրապետությունների, սոցիալիստական երկրների (Լեհաստան, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Չեխոսլովակիա, Ռումինիա, Բուլղարիա), ինչպես և Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի գիտական հիմնարկությունների ու առանձին արվեստագետների հետ։ Հրատարակում է «Նյութեր հայ արվեստի պատմության», «Շեքսպիրական», «Կոմիտասական», «Կինոարվեստ», Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ համատեղ՝ «Հայ ճարտարապետության հուշարձաններ» մատենաշարերը։

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտն ստեղծվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Նախագահության որոշմամբ 1958 թվականի մայիսի 1-ին։

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գրադարանը

ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետության բաժինն ուսումնասիրում է նախաուրարտական, ուրարտական և հայկական ճարտարապետությունը՝ հին դարերից մինչև մեր օրերը։ Մասնակցում է պեղումների (Կարմիր բլուր, Արմավիր, Գառնի և այլն), հրատարակում ճարտարապետության պատմության վերաբերյալ աշխատություններ ու մենագրություններ։ 1930-ական թվականներից ու, հատկապես, Հայրենական մեծ պատերազմից հետո նոր թափ առան ճարտարապետական հուշարձանների պեղումները։ Ճարտարապետության ասպարեզում կարևորագույն ներդրումներից է Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման գիտական հիմնավորումը, որը հավանության արժանացավ 1968 թվականին։ Նախագծի հեղինակ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարությամբ իրականացվեցին տաճարի վերաշինման աշխատանքները։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության բաժինը հետազոտում է երաժշտության պատմության և տեսության խնդիրները, հրատարակում հայ դասականների ժառանգությունը, կազմում հայ երաժշտական կյանքի տարեգրությունը։ Ժողովրդական երաժշտության բաժինը հավաքում, համակարգում և գիտականորեն մշակում է հայ ժողովրդական երաժշտության բանահյուսությունը։

Թատրոնի և կինոյի բաժինը զբաղվում է թատրոնի և կինոարվեստի պատմության ուսումնասիրությամբ։

Կերպարվեստի բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարվեստի բաժինը մշակում է հայկական կերպարվեստի պատմության և տեսության հարցերը։ Մշակութային կապերի բաժինն ուսումնասիրում է հայ ժողովրդի մշակութային կապերը, ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ արտասահմանյան երկրների ժողովուրդների հետ, իսկ Սփյուռքահայ արվեստի բաժինը՝ աշխարհի հայ գաղթօջախների արվեստը, սփյուռքի ականավոր արվեստագետների ստեղծագործությունները։

Կիրառական արվեստի բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառական արվեստի բաժինն զբաղվում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ կիրառական արվեստի պատմության և գործնական հարցերով։ Գործում է հայկական շեքսպիրագիտության կենտրոնը։

Գործունեության հիմնական ոլորտները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայկական գեղարվեստական մշակույթի համալիր ուսումնասիրություն
  • Կերպարվեստի, դեկորատիվ և կիրառական արվեստի, դիզայնի պատմություն և տեսություն
  • Ճարտարապետության, քաղաքաշինության պատմություն և տեսություն
  • Երաժշտագիտություն, երաժշտական ֆոլկլորագիտություն
  • Թատերագիտություն, կինոգիտություն
  • Սփյուռքահայ արվեստ
  • Հայ արվեստի դասականների ստեղծագործական ժառանգության հրատարակում
  • Արվեստին վերաբերող տերմինաբանական բառարաններ
  • Հայ ժամանակակից արվեստի հիմնախնդիրները

Ունի հետևյալ բաժինները՝

  • Ճարտարապետություն
  • Երաժշտություն
  • Ժողովրդական երաժշտություն
  • Թատրոն և կինո
  • Կերպարվեստ
  • Մշակութային կապեր
  • Սփյուռքահայ արվեստ
  • Կիրառական արվեստ

Հիմնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել են՝

  • «Հայկական ճարտարապետության վավերագրեր»բազմահատոր մատենաշարը իտալերեն, հայերեն և անգլերեն լեզուներով (Միլան)
  • Հայկական ճարտարապետության պատմության վեցհատորյակի 1-3 հատորները
  • Հայ կերպարվեստի պատմության ակնարկներ
  • «Հայ ավանդական երաժշտություն»մատենաշարը
  • XIX-XX դդ. հայ թատրոնի բազմահատոր տարեգրությունը
  • Ալեքսանդր Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն 11 հատորով, Կոմիտասի երկերի ժողովածուն 14 հատորով
  • Հայ արվեստի տարբեր բնագավառներին նվիրված գիտական ժողովածուներ և հիմնարար աշխատություններ

Ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրենն ու 1958 - 1987 թվականներին ղեկավարն էր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանը։
  • 1987 - 2003 թվականներին այդ պաշտոնը վարել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը
  • 2003 թվականից ինստիտուտի տնօրենն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 118