Հակոն IV Ծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոն IV Ծեր
Kong Haakon Haakonsson PI III 1.jpg
Ծնվել է՝1204[1][2][3][…]
ԾննդավայրՖոկքենբորգ, Նորվեգական կայսրություն
Մահացել է՝դեկտեմբերի 16, 1263
Վախճանի վայրBishop's Palace, Kirkwall, Նորվեգական կայսրություն
St Magnus Cathedral
ԵրկիրRoyal Banner of Norway (14th Century).svg Նորվեգական կայսրություն
ՏոհմHouse of Sverre?
ՇրջանավարտTrondheim Cathedral School? և Բերգենի տաճարային դպրոց
ՀայրHaakon III of Norway?
ՄայրInga of Varteig?
ԵրեխաներՀակոն Երիտասարդ, Christina of Norway, Infanta of Castile?, Magnus VI of Norway?, Sigurd Haakonsson?[4], Cecily Haakonsdottir?[4] և Olav Haakonsson?[4]
Հավատքքրիստոնեություն

Հակոն IV Ծեր (նորվ.՝ Hakon Håkonsson, 1204[1][2][3][…], Ֆոկքենբորգ, Նորվեգական կայսրություն - դեկտեմբերի 16, 1263, Bishop's Palace, Kirkwall, Նորվեգական կայսրություն), Նորվեգիայի թագավոր (կոնունգ) 1217-1263 թվականներ, Ինգլինգների դինաստիայի ներկայացուցիչ, Հակոն III Սվերեսոն թագավորի ապօրինի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա եղել է Նորվեգիայի թագավոր Հակոն III-ի որդին ծնված ոմն Ինգայից (մոտ 1185-1234 թթ.)։ Հակոնը պատանի տարիքից հայտնվեց հակառակորդ ազնվական կուսակցությունների հակադրության կենտրոնում։ Չնայած այն հանգամանքին, որ նորվեգացի ավատատերերի մի մասը ճանաչեց նրա թագավորական ծագումը, ազնվականների մեկ այլ խումբ հրաժարվեց նրան համարել Հակոն III-ի ժառանգորդը։ Հակոնը ստիպված է եղել փախչել Թրոնհեյմ, ​​որտեղ նրան Ինգե II թագավորը վերցրեց իր խնամակալության տակ։ 1217 թվականին Ինգեի մահից հետո նա հռչակվեց Նորվեգիայի թագավոր, սակայն նրա գահակալական իրավունքները երկար ժամանակ վիճարկվեցին (մասնավորապես Ինոկենտի Պապի կողմից Հակոն IV-ի պաշտոնական ճանաչումը տեղի ունեցավ միայն 1247 թվականին)[5]։

Վաղ կառավարում (1217-1240 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոն IV-ի գահակալության վաղ տարիներին, կապված իր մանուկ հասակի հետ, յարլ Սկուլե Բորդսոնը երկրի փաստացի ռեգենտն էր։ Նրա շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել Նորվեգիայի միասնությունը և ճնշել դիմադրող ազնվական կողմերին, բայց թագավորի հետ ծագած տարաձայնությունները հանգեցրին ապստամբության։ 1239 թվականին յարլ Սկուլեն իրեն հռչակեց միակ կառավարիչ և թագադրվեց Թրոնհեյմում։ Ապստամբությունը ջախջախվեց, իսկ ինքը՝ Սկուլե Բորդսոնը, սպանվեց 1240 թվականին[5], որից հետո Հակոն IV-ի իշխանությանն այլևս վտանգ չէր սպառնում։ Խորհրդին ներկայացնելով իր որդուն՝ Հակոն Երիտասարդին, նա սկսեց ինքնուրույն կառավարել Նորվեգիան։

Ինքնուրույն կառավարում (1240-1263 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոն IV-ի գահակալության տարիները համարվում է Նորվեգիայի «ոսկե դար»։ Այդ ժամանակաշրջանում հիմնադրվել է թագավորական խորհուրդը, Իսլանդիան, Գրենլանդիան և սկզբնական դանիական հողերի մի մասը միացվել են թագավորությանը[6]։ Արտաքին առևտուրը զարգացավ մասնավորապես Անգլիայի հետ։ Բացի այդ թագավորը հայտնի էր ինչպես արվեստների հովանավոր։

Ըստ Մատթեոս Փարիզի` 1251 թվականին Ֆրիդրիխ II-ի մահից հետո Հռոմի Իննոկենտիոս IV-ը կայսերական գահը առաջարկեց Հակոնին, սակայն նա մերժել է առաջարկը, քանի որ չի ցանկանում լինել Պապի գործիքը շտաուֆենների դեմ պայքարում։

Մոտ 1251 թվականին Հակոն IV-ը պայմանագիր կնքեց Նովգորոդի արքայազն Ալեքսանդր Նևսկու հետ սահմանային վեճերի կարգավորման և տուրքերի հավաքագրման սահմանազատման վերաբերյալ հսկայական տարածքից, որտեղ բնակվում էին կորելներն ու սամիները։

Հակոն IV-ի հետագա գահակալությունը նշանավորվեց Շոտլանդիայի հետ հարաբերությունների սրմամբ և շոտլանդա-նորվեգական պատերազմի բռնկմամբ՝ Հեբրիդյան կղզիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար[7]։ Առճակատման ժամանակ նորվեգական բանակը պարտություն կրեց Լարգսում, ինչը փաստացի վճռեց հակամարտության ելքը հօգուտ Շոտլանդիայի։ 1263 թվականի դեկտեմբերի 16-ին Օրկնեյան կղզիներում Հակոն IV-ի հանկարծակի մահը նույնպես նպաստեց շոտլանդացիների հաջողությանը և հանգեցրեց Նորվեգիայի կողմից վիճելի տարածքների կորստին։

Ընտանիք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգա Երիտասարդի հետ արտաամուսնական կապից նա ունեցավ որդի և դուստր

  • Սինգուրդ (մահացել է 1252 թվականին)
  • Սեսիլիյա (մահացել է 1248 թվականին), 1-ին ամուսինը՝ լենդման Գրեգորիուս Անդրեսսոն (արքա Ֆիլիպ Սիմոնսոնի եղբորորդին, մահացել է 1248 թվականին), 2-րդ ամուսինը՝ Հարալդ Օլաֆսոն (մահացել է 1248 թվականին), Մենի և կղզիների թագավոր (1237-1248 թվականներ)

1225 թվականի մայիսի 25-ին նա ամուսնացավ յարլ Սքուլ Բորդսոնի և Ռագնֆրիդ Ջոնսդոտերի ավագ դստեր՝ Մարգրետ Սքուլեսդոթերի (1208-1270 թվականներ) հետ։ Երեխաներ`

  • Օլավ (ծնվել է 1226 թվականին),
  • Հակոն Երիտասարդ (1232-1257 թվականներ)՝ իր հոր համակառավարիչը և Նորվեգիայի թագավորը (1240-1257 թվականներ), ամուսնացած էր շվեդ Բիրյեր Յարլի դստեր՝ Ռիկիսա Բիրգերսդոթթոերի (մոտ 1237-1288 թվականներ) հետ
  • Կրիստինա (1234-1262), ինֆանտ Կաստիլիայի Ֆիլիպի (1231-1274 թվականներ) կինը 1258 թվականից, Ալֆոնսո X թագավորի եղբայրը
  • Մագնուս VI Լագաբետ (1238-1280), իր հոր համակառավարիչը և թագավոր (1257-1263 թվականներ), Նորվեգիայի միանձնյա թագավոր (1263-1280 թվականներ)։ 1261 թվականին ամուսնացել է Դանիայի Ինգեբորգա Էրիկսդաթթերի հետ։

Կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոն (Գոկոն)՝ Հենրիկ Իբսենի «Գահի համար պայքարը» պիեսի գլխավոր հերոսն է։ Թագավորի հիմնական գաղափարը ուժեղ, միասնական երկիրն է։ Նրա մրցակից Ջարլ Սքուլը հանդես է գալիս որպես հավակնոտ մարդ, ով ձգտում է գահը վերցնել ունայնությունից։ Հակոնը ամեն ինչ զոհում է հանուն իր հայրենիքի, Հենրիկ Իբսենի համար նա Աստծո որդին է երկրի վրա։
  • «Birkebeiners» (Birkebeinerne) գեղարվեստական ​​ֆիլմը, որի ռեժիսորն է Նիլս Գաուպը (Նորվեգիա, 2016 թ.) (ֆիլմի մեկ այլ անուն է «Վերջին թագավորը») պատմում է, թե ինչպես է Հակոն IV-ը, որպես երեխա, փրկվել բիրքեբեյներների կողմից, ովքեր փորձել են սպանել նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]