Ռիկիսա Բիրգերսդոթթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիկիսա Բիրգերսդոթթեր
 
Ծննդյան օր 13-րդ դար
Ծննդավայր Շվեդիա
Վախճանի օր 1288
Դինաստիա House of Bjelbo?
Հայր Բիրգեր
Մայր Ingeborg Eriksdotter of Sweden?
Ամուսին Haakon the Young? և Henry I of Werle?
Զավակներ Rixa of Werle?

Ռիկիսա Բիրգերսդոթթեր (շվեդ.՝ Rikissa Birgersdotter, 13-րդ դար, Շվեդիա - 1288), Բիրգեր Յառլայի աղջիկը, նորվեգիայի թագուհին, ավելի ուշ Մեկլենբուրգում ՝ Վերլեի և Գյուստրովի իշխանուհին։

Ռիկիսան Շվեդիայի ռեգենտ Բիրգեր Յառլայի և նրա կնոջ Ինգեբոր Էրիկսդոթթերի ավագ դուստրն է։  Համարվում է շվեդ թագավոր Վալդեմար Բիրգերսսոնի և Մագնուս I-ի քույրը։ Ռիկիսաի ամուսնությունը նորվեգական աթոռի ժառանգորդ Հակոն Հակոնսսոնի հետ պետք է ամրապնդեր շվեդ ռեգենտ Բիրգեր Յառլայի ազդեցությունը նորվեգիայում։ Նախքան ամուսնությունը, Հակոնը հռչակվել էր արքայական աթոռի իրավահաջորդը, և 1240 թվականից նա դառնում է իր հոր ուղեկիցը։

Ռիկիսան ամուսնությունից հետ ստանում է թագուհու տիտղոս և մեծ ազդեցություն ունենում նորվեգիայում, նրա ազդեցությունը էլ ավելի է մեծանում որդու՝ Սվերրե  Հակոնսսոնի  (1252—1261) ծնվելուց հետո, և նա ծնվելուց հետո ստանում է «Սվերրե յունկեր» տիտղոսը (ընդհում մինչև XIV դարը  յունկեր տիտղոսը տրվում էր միայն իշխող իշխանների որդիներին)։  Սվերրեն դաստիարակվել է Բերգգենի մոտ, և այդ պատճառով արքայական պալատը  եեկաարր ժամանակ եղել է այնտեղ։

1257 թվականին, ամուսնու մահից հետո, Ռիկիսան կորցրել է իր արտոնյալ դիրքը նորվեգիայում, թեև այնտեղ նրա տիրապետության տակ  մնացել էին զգալի ռեսուրսներ։ Թագավոր և աթոռակից դառնում է Հակոնի  եղբայր Հակոն IV-ը, սակկայն Ռիկիսան հետագայոում աակնկալում էր տեսնել իր  որդուն թագավորական աթոռին։ 1258 թվականին Ռիկիսան վերադառնում է Շվեդիա, իր հոր մոտ, բայց Սվերրեն մնում է Բերգենում, իր պապիկի ՝ Հակոն IV Ծեր-ի[1] մոտ։ 1260-ից  1261 թվականների ձմռանը նա հենց այդտեղ էլ մահանում է։ Իսկ ավելի ուշ Ռիկիսան ամուսնանում է մեկլենբորգի իշխան Հենրիխ  I-ի հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Хакон IV Старый - Юнионпедия»։ ru.unionpedia.org (ռուսերեն)։ Վերցված է 2018-03-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]