Բիրյեր Յարլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիրյեր Յարլ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր մոտ 1210
Ծննդավայր Bjälbo
Վախճանի օր հոկտեմբերի 21, 1266(1266-10-21)[1]
Վախճանի վայր Jälbolung, Շվեդիա
Թաղված Varnhem Abbey
Դինաստիա Ֆոլկունգներ (կամ Բյելբո ընտանիք)
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Magnus Minniskiöld?[1][2]
Մայր Ingrid Ylva?[1][2]
Ամուսին մոտ Ingeborg Eriksdotter of Sweden?[1] և Matilda of Holstein?[1]
Զավակներ Valdemar?[3], Gregers Birgersson?[2], Ռիկիսա Բիրգերսդոթթեր[3], Magnus III of Sweden?, Eric Birgersson?, Benedict, Duke of Finland?, Ingeborg Birgersdotter of Bjelbo?, Catherine Birgersdotter of Bjelbo? և Kristina Birgersdotter?[2]

Բիրյեր Մագնուսսոն (շվեդ.՝ Birger jarl, Birger Magnusson, մոտ 1210, Bjälbo - հոկտեմբերի 21, 1266(1266-10-21)[1], Jälbolung, Շվեդիա), շվեդ պետական գործիչ։ 1248 թվականից Շվեդիայի յարլ Ֆոլկունգների տոհմից, արքա Էրիկ Էրիկսոնի փեսան, 1250 թվականից մինչև իր մահը` ռեգենտ։ Ստոկհոլմի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրյերի պատկերը, փորագրություն, 17-րդ դար
Բիրյերի գերեզմանը, նրա կինը Մեխտհիլդա Հոլշտենացին և որդին` Էրիկը

Ֆոլկունգների տոհմի ազդեցիկ ներկայացուցիչ Մագնուս Միննելշելդի որդին Ինգրիդ Իլվայից։ Ծնվել և մեծացել է Բոլբյուների տոհմային կալվածքում։ Բիրյերի մասին առաջին հիշատակումները ժամանակագրություններում թվագրվում են 1237 թվականին, երբ նա ամուսնացել է թագավոր Էրիկ Էրիկսոնի քրոջ՝ Ինգեբորգ Էրիքսդոտտերի հետ, ով Ալեքսանդր Նևսկու առնվազն չորրորդ կարգի զարմիկն էր[4]։ Չնայած նրան, որ տարեգրությունները (մասնավորապես՝ Էրիկի տարեգրությունը) ցույց են տալիս Բիրյերի խնամիության «մասնավոր» բնույթը, այն պետք է հիշել, որ այդ ժամանակվա Բիրյերի զարմիկը Ուլֆ Ֆեյսը երկրի բարձրագույն ղեկավար (յարլ) էր մոտ 15 տարի, իսկ ծանր հիվանդ, իրականում երկիրը ղեկավարելու անկարող արքան ժառանգներ չուներ։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1240 թվականի Նևայի ճակատամարտում Բիրյերի մասնակցության պնդումները հիմնված են միայն ռուսական աղբյուրների վրա՝ բնօրինակ հիմքերը բացակայում են։ 1248 թվականին՝ Ուլֆ Ֆասեի մահից հետո, Բիրյերը, պարտության մատնելով իր մրցակիցներին, դարձավ Շվեդիայի բարձրագույն ղեկավար և գլխավորելով բանակը` արշավանք սկսեց Ֆինլանդիայի դեմ, որը սակայն ընդհատվեց արքայի մահվան մասին լուրը ստանալուց հետո (1250)։ Շվեդական ազնվականության վերնախավը դեմ էր, որ Բիրյերը դառնա նոր թագավոր, բայց նա կարողացավ գահին դնել իր ավագ որդուն` Վալդեմարին, որն այդ ժամանակ տասնմեկ տարեկան էր, իսկ ինքը դարձավ նրա խնամակալը` ռեգենտը։ 1251 թվականին, սակայն, նրա դեմ խռովություն սկսվեց, որը ղեկավարում էին նրա ամենամոտ հարազատները։ Խռովությունը ճնշվեց, Ֆիլիպ Կնուտսոնը (Կնուտ թագավորի որդին) և Կնուտ Մագնուսսոնը (յարլ Կնուտ Բիրյերսոնի և արքա Կնուտ Էրիկսոնի թոռը) մահապատժի ենթարկվեցին, իսկ Ուլֆ Ֆեյսի որդին՝ Կարլը, վտարվեց երկրից։

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվեհարդար տեսնելով իր մրցակիցների հետ՝ Բիրյերը սկսեց վարել պետության սոցիալական կայունության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն։ Վալդեմարի որդուն նա ամուսնացրեց Դանիայի թագավորի դստեր հետ, իր դուստրերին ամուսնացրեց Նորվեգիայի և Հյուսիսային Գերմանիայի իշխանական տների ներկայացուցիչների հետ և առևտրային պայմանագրեր կնքեց Լյուբեկի, Համբուրգի և Անգլիայի հետ։ Ֆինլանդիայում նա հիմնադրեց Տավաստգուս ամրոցը, դրեց Ստոկհոլմի ամրոցի հիմքերը, որի շուրջն էլ զարգացավ Շվեդիայի ներկայիս մայրաքաղաքը։

Բիրյերը հայտնի է նաև որպես օրենսդիր, մասնավորապես, նա արգելում էր շիկացած երկաթով խոշտանգումները (որը վիկինգներից ի վեր սովորական պրակտիկա էր), ճանաչեց իր դուստրերի ժառանգության իրավունքը (որդու ժառանգության կեսից ոչ պակաս) և խրախուսում էր եկեղեցիների կառուցումը որպես մշակույթի և գրագիտության կենտրոններ։ Եկեղեցու աջակցությունը, հարևան երկրների հետ դինաստիական կապերը, թույլ տվեց, որ իր դինաստիան իշխի Շվեդիայում և Նորվեգիայում մինչև հաջորդ դարի կեսերը։

Մահ և լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրյեր Մագնուսոնը մահացել է 1266 թվականին Յալբոլունգում։ Նա թաղվել է Վերնհեմի (Vanrhem) վանքում։ Ստոկհոլմի քաղաքապետարանի կառուցումից հետո ենթադրվում էր, որ Բիրյերի աճյունի մնացորդները կտեղափոխվեին այնտեղ, բայց պարզվեց, որ դա առասպել է` Ստոկհոլմի գերեզմանը մնաց դատարկ։ Շիրմաքարի վրա պատկերված է ինքը, իր երկրորդ կինը՝ Մեխտհիլդա Հոլշտենացին և իր որդին՝ Էրիկը։ Նրանց գերեզմանները բացվել են 2002 թվականի մայիսին։ Մնացորդների ոսկրագիտական ուսումնասիրությունները և ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց տվեցին, որ իսկապես այդտեղ թաղված է յարլ Բիրյերը։ Շիրմաքարի վրայի պատկերը պրոֆեսոր Սվանբերգի կողմից նույնականացվեց որպես յարլ Բիրյերի պատկեր։ 1266 թվականին մահվան պահին նա 50-55 տարեկան էր։ Այսինքն, նա ծնվել է 1210 թվականից ոչ շուտ։ Լուրջ վնասվածքի հետքեր են հայտնաբերվել աջ կողմի ակնախոռոչի շրջանում[5], որն արտացոլում է տարեգրի խոսքերը՝ Ալեքսանդր Նևսկու և Բիրյերի միջև մարտադաշտում տեղի ունեցած ընդհարման մասին, որի ժամանակ «սուր նիզակով կնիք դրեց արքայի դեմքին»։ Բայց քանի որ յարլի ռազմական կարիերան բուռն էր, և ռուսների հետ մարտին նրա մասնակցության բուն փաստը չի հաստատվում այլ կերպ, քան ավելի ուշ ռուսական աղբյուրների կողմից, վերքը կարող է լինել ցանկացած ծագման։ Ամենակարևորը `Բիրյերը յարլ էր դարձել 1248 թվականին, իսկ Նևայի ճակատամարտը տեղի է ունեցել 1240 թվականին։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրեգերս (+1276), անօրինական որդի անհայտ մորից` Էրիկ X (V) Կնուտսոնի դուստր Ինգեբորգի հետ ամուսնությունից
  • Ռիկիսա Բիրգերսդոթթեր (1238–1288), ամուսնացած է եղել Նորվեգիայի թագավոր Հաակոն Հակոնսսոնի հետ, այնուհետև՝ Հենրի Վերլսկու հետ
  • Վալդեմար I Բիրյերսոն (1239-1302), Շվեդիայի թագավոր 1250-1276 թվականներին
  • Մագնուս Լադուլոս (1240–1290), Շվեդիայի թագավոր՝ 1276 թվականից
  • Քրիստինա
  • Կատարինա (1245–1289), ամուսնացած է Զիգֆրիդ Անհալտսկու հետ
  • Էրիկ (1250–1275), Սմոլանդի հերցոգ
  • Ինգեբորգ (1254-1302), ամուսնացած էր Յոհան Սաքսոնսկու հետ
  • Բենգտ (1254–1291), Լինչյոպինգի և Ֆինլանդիայի եպիսկոպոս, Մեհթհիլդա Դանիացու հետ (1261 թվականից) ամուսնությունից
  • Քրիստինա Բիրյերսդոտտեր

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմում կա հրապարակ, որտեղ տեղադրված է Բիրյեր Յարլի հուշարձանը։ Բիրյեր Յարլսգատանը (շվեդ.՝ Birger Jarlsgatan) համարվում է Ստոկհոլմի կենտրոնի ամենաերկար փողոցներից մեկը։

2008 թվականին նկարահանվել է «Ալեքսանդր։ Նևսկի ճակատամարտը» ռուսական ֆիլմը, որտեղ Բիրյեր Յարլի կերպարը մարմնավորել է դերասան Դմիտրի Բիկովսկի-Ռոմաշովը։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշվել է Բիրյերի Y-քրոմոսոմային հապլոխումբը I1-ը և միտոքոնդրիալ հապլոխումբը H-ը, նրա որդու` Էրիկի, Y-քրոմոսոմային հապլոխումբը I1 է և միտոքոնդրիալ հապլոխումբը Z1a: Նրա երկրորդ կնոջ` Մեհթիլդայի մոտ հստակեցված միտոքոնդրիալ հապլոխումբը համապատասխանում է U5b1-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Birger Magnusson (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. Родственные связи Александра Невского и его врага ярла Биргера
  5. Lindström, p 193—195. See also «Battle on the Neva», 16th century version of the battle, provided by the Slavic Interest Group of the Society for Creative Anachronism. In English.
  6. Malmström H. et al. Finding the founder of Stockholm: a kinship study based on Y-chromosomal, autosomal and mitochondrial DNA, Annals of Anatomy — Anatomischer Anzeiger, online 5 April 2011 ahead of print.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրյեր Յարլ» հոդվածին։