Էրիկ XI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Էրիկ XI
Eric XI of Sweden.png
Ծնվել է՝ 1216[1]
Մահացել է՝ փետրվարի 2, 1250({{padleft:1250|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:2|2|0}})[1]
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Հայր Eric X of Sweden
Մայր Richeza of Denmark
Վարնհեմսկայում գտնվող Էրիկի գերեզմանոցը
Էրիկ Շեպելյավի կնիքը

Էրիկ Շեպելյավի (շվեդ.՝ Erik Eriksson, Erik XI, Erik läspe och halte; նաև Էրիկ Էրիկսոն) (1216-1250), 1222-1250 թթ. Շվեդիա թագավոր։

Նրա հայրը եղել է Էրիկ X-րդը։ Մայրը եղել է Էրիկան, նա եղել է Ռիհեզայի թագուհի։ 1216 թվականին, երբ քրոջ ամուսինը մահացել է, նրանք եկել են Վալդեմար II թագավորի մոտ։ Մեկնել են Դանիա, որտեղ էլ շուտով ծնվել է ապագա շվեդ թագավորը։

1222 թվականին Էրիկը ընտրվում է, որպես Շվեդիա թագավոր։ Որոշ ժամանակ անց նրա դեմ պայքարի դուրս գալիս Կնուտ II-ը, որը սերում էր Սուրբ Էրիկ IX-րդից։ 1229 թվականի նոյեմբերի 28-ին Օլյուստրումե մատույցներում, նա պարտության է մատնում Էրիկի զորքին[2] Սեդերմանլանդում, և թագավորը ստիպված էր փախչեր Դանիայից։ 1234 թվականին Կնուտի մահից հետո է միայն Էրիկին հաջողվում հետ վերադարձնել թագը։

1237 թվականին հռոմի պապ Գրիգորի IX-ը Էրիկին կանչում է, որպեսզի նա ավարտի խաչակրաց արշավանքը դեպի Տավաստլանդ։ Նա այդ արշավանքը գլխավորեց եղբոր՝ Բիրգեր թագավորի հրամանով։ 1240 թվականին, համաձայն ռուսական տեղեկությունների նրանք գրավում են Հին Լադոգան, սակայն նոր ընտրված արքայազ Ալեկսանդր Նեվսկին նրանց ջախջախում է Նեվիի մատույցներում։

1247 թվականին Կնուտ Երկար Հոլմգերի տղան դուրս է գալիս Էրիկի դեմ, բայց նա 1248 թվականին Ուպլանդի մատույցներում պարտվում է, և մահանում է։

Էրիկը ամունացած էր Ֆոլկունգովների տոհմի թագավոր Սունե Կատարինի աղկա հետ։ Թագավորը մահացել է 1250 թվականի փետրվարի 2-ին և թաղված է Վարնհեմսկիի եկեղեցու նկուղում։ Նրա մահով ավարտվում է Սուրբ Էրիկների տղամարդկանց տոհմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]