Ինգեբորգա Էրիկսդաթթեր
Ինգեբորգա Էրիկսդաթթեր | |
Մասնագիտություն՝ | Կոնսորտ թագուհի |
---|---|
Ծննդյան օր | 1244[1] |
Ծննդավայր | Դանիա |
Վախճանի օր | 1287[1] |
Վախճանի վայր | Բերգեն, Նորվեգիա |
Դինաստիա | House of Estridsen? |
Քաղաքացիություն | Նորվեգիա և ![]() |
Հայր | Eric IV of Denmark? |
Մայր | Jutta of Saxony? |
Ամուսին | Magnus VI of Norway? |
Զավակներ | Eric II of Norway?, Haakon V of Norway?, Olav Magnusson?[1] և Magnus Magnusson?[1] |
Ինգեբորգա Էրիկսդաթթեր (դան․՝ Ingeborg Ingebjørg Eriksdatter, մոտավորապես 1244թ. - մարտի 26, 1287թ. Բերգեն), դանիացի արքայադուստր Էստրիդսենների տոհմից, հետագայում՝ Նորվեգիայի թագուհի:
Ինգեբորգան ծնվել է թագավորական ընտանիքում: Նրա հայրը եղել է դանիական միապետ Էրիկ IV-ը, մայրը՝ Էրիկի կին Յուտան (մոտավորապես 1223-1267թթ.): Երբ Ինգեբորգան վեց տարեկան էր, նրա հայրը սպանվում է: Մայրը, ով հայտնի գերմանական տոհմից էր, այդ իրադարձությունից հետո վերադառնում է հայրենիք՝ Սաքսոնիա: Գերմանիայում Ինգեբորգան իր երեք քույրերի հետ միասին ստանում է կրթություն: Բացի այդ, նա նաև այցելում էր իր քեռու՝ Դանիայի թագավոր Քրիստոֆերի պալատ և երբեմն բնակվում էր վանքում: Բոլոր չորս քույրերը հորական կողմից պետք է զգալի ժառանգություն ստանային: Բացի այդ, նրանց թագավորական ծագումը հարևան Շվեդիայում ու Նորվեգիայում առաջացրել էր որոշակի պլաններ՝ առաջին հերթին պայմանավորված քաղաքական նախադրյալներով:
1260 թվականին շվեդական Բիրգերսոն թագավորը ամուսնանում է Ինգեբորգայի քրոջ՝ Սոֆիայի հետ: Այդ ժամանակ նորվեգական գահաժառանգ Մագնուսի մոտ Ինգեբորգա Էրիկսդաթթերի հետ ամուսնական նախագիծ է ի հայտ գալիս: Ի սկզբանե նորվեգական պատվիրակությունը իր խնամախոսների միջոցով դիմում է Ինգեբորգայի պապիկին՝ Սաքսեն Վիթբերգի դուքս Ալբրեխտ I-ին, սակայն վերջինը պատվիրակությանն ուղարկում է իր դանիական ազգականների մոտ: 1261 թվականին Յուտլանդիայի Հորտնես քաղաք է ժամանում նորվեգական նոր դիվանագիտական առաքելություն Օսլոյի արքեպիսկոպոս Հոկոնի գլխավորթւոյամբ: Այդ ժամանակ Հորտնեսի վանքում էր գտնվում Ինգեբորգան: Արքեպիսկոպոս Հոկոնը նրան համոզում է ուղևորվել Նորվեգիա՝ չսպասելով դանիական թագավորի թույլտվությանը:
1261 թվականի հուլիսի 28-ին Ինգեբորգան ժամանում է Տյոնսբերգ, և արդեն նույն թվականի սեպտեմբերի 14-ին Բերգենում մեծ տոնակատարությամբ նշվում են նրա և Մագնուսի ամուսնական արարողությունը: Միջոցառումն իրականացվում էր երեք ընդարձակ սրահներում, որտեղ ներկա էին գտնվում շուրջ 1600 հյուրեր: Երեք օր անց երիտասարդ զույգը Բերգենի տաճարում արքեպիսկոպոս Էյնար Հունարսոնի կողմից թագադրվում են:
Ինգեբորգայի և Մագնուսի ամուսնությունից ծնվում են չորս երեխաներ, որոնցից միայն երկուսը՝ ապագա թագավորներ Էրիկը և Հոկոնը ապրեցին մինչև չափահաս տարիք: Մագնուս թագավորը բազմիցս փորձել է ստանալ իր կնոջը պատկանող դանիական կալվածքները, սակայն ապարդյուն, քանի որ քույրերի քեռու որդին՝ դանիական թագավոր Էրիկ V-ը, հրաժարվել է վճարել նրա հորական ժառանգությունը: 1284 թվականին Ինգեբորգան և Սոֆիա Շվեդացին հաղթեցին Նյուբորգում անցկացված դատական գործընթացը, սակայն Դանիան հրաժարվեց կատարել դատարանի վճիռը:
Ամուսնու մահից հետո Ինգեբորգան թագավորական խորհրդի հետ միասին կառավարեց երկիրը հետագա յոթ տարիներին՝ մինչև նրա թագուհու մահը: 1287 թվականին Ինգեբորգան մահանում է: Նրա մահվան պատճառը այդպես էլ մնաց չբացահայտված: Ինգեբորգայի դանիական ժառանգները կարողացան վերցնել միայն նրա որդուն՝ Նորվեգիայի թագավոր Էրիկին:
Ինգեբորգա Էրիկսդաթթերը հանդիսանում է առաջին կինը, ով թագադրվել է Նորվեգիայում, ինչպես նաև առաջին թագուհին, ով ստացել է սեփական տարածք Օսթֆոլում:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nils Petter Thuesen: Artikel «Ingeborg Eriksdatter» in Norsk biografisk leksikon.(նորվ.)
- Halvdan Koht Norske dronningar (1926)(նորվ.)