Կրիպտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիպտոս
«Կրիտոսը» ԿՎՀ-ի գլխավոր գրասենյակի բակում, Լենգլի, Վիրգինիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ, շատրվան և ciphertext?
ՔանդակագործJim Sanborn?
Ստեղծում1990
Բացումնոյեմբերի 3, 1990
Երկիր ԱՄՆ
ՔաղաքՋորջ Բուշի անվան Հետախուզական կենտրոն
ԲնակավայրԼենգլի
Նյութպղինձ, գրանիտ, Քարացած փայտ և Քվարց
ՊատվիրատուԿենտրոնական հետախուզական վարչություն
Հիմնական թեմագաղտնագրություն
Ներկա վիճակկանգուն
կայք
 Kryptos Վիքիպահեստում

Կրիպտոս (անգլ.՝ Kryptos), ամերիկացի քանդակագործ Ջեյմս Սանբորնի ԿՀՎ-ի գլխավոր գրասենյակի (Լենգլի, Վիրջինիա) դիմաց տեղադրված քանդակն է։ Քանդակի բացումից՝ 1990 թվականի նոյեմբերի 3-ից սկսած առ այսօր (ավելի քան 25 տարի), արձանի վրա տեղադրված գաղտնագիր տեքստի բացահայտման շուրջ քննարկումներ են գնում։ Գաղտնագիրը կարդալու վրա աշխատել են Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներ և բազմաթիվ անհատներ, բայց կարողացել են կարդալ միայն երեք հատված։ Չորրորդ, այպես կոչված, Կ4 հատվածը համարվում է աշխարհի ամենահայտնի չվերծանված տեքստերից մեկը[1]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի տեղադրման աշխատանքները սկսել են 1989 թվականին և տևել են մինչև 1990 թվականի նոյեմբերը։ Քանի որ Սանբորնը գաղտնագրության բավարար գիտելիքներ չի ունեցել, նա դիմել է Էդ Շեյդթուին, որը վերջերս էր թողել Լենգլիի գաղտնագրության կենտրոնի ղեկավարի պաշտոնը[2]։ Քանդակի ավարտին չսպասելով` որոշ մարդիկ փորձել են մուտք գործել քանդակագործի արվեստանոց և լուսանկարել Կրիպտոսը։

Հուշարձանը կազմված է քարացած փայտից, սպիտակ կվարցից, երկաթբետոնից և պղնձից։ Կրիպտոսի հիմնական մասը ԿՀՎ նոր շտաբակայանի հյուսիսարևմտյան մասում է՝ սրճարանի բակում։ Անվանումը գալիս է հին հունարեն «գաղտնի» բառից։ Հուշարձանի առավել հայտնի մասը մեծ ուղղահայաց, գլանաձև ձեռագիր հիշեցնող, լատիներեն S տառի նման պրոֆիլով պղնձե թիթեղն է, որի վրա գտնվում է գաղտնագիրը։ Ներքևում ցրված են գրանիտի բավականին մեծ կտորներ, որոնցով շատրվան է ձևավորվում։ Գաղտնագիրը լատինական տառերից և մի քանի հարցական նշաններից է։ Գրությունը չորս մասից է։ Նշանների թիվը 865-ն է։ Պղնձե թիթեղի հաստությունը 1,3 սմ է։

Հուշարձանի արժեքը 250000 ԱՄՆ դոլլար է[2]։

Վերծանման փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը բացումից անմիջապես հետո համընդանուր ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Ոչ միայն գաղտնագրի հայտնի մասնագետները, այլև շատ սիրող վերծանողներ սկսեցին վերծանել տեքստը։ Առաջին յոթ տարիների ընթացքում հաջողություններ չեղան, որը շատ զարմացրեց հուշարձանի հեղինակին։ Վերծանման հաջողությունը պատկանում է ԿՀՎ աշխատակից Դեվիդ Սթեյնին (անգլ.՝ David D. Stein), որը վերծանության վրա ծախսել էր իր անձնական ժամանակից 400 ժամ։ 1998 թվականի փետրվարին նա իր բացահայտումը ներկայացրել է ԿՀՎ աշխատակիցներին, բայց արդյունքները մամուլում չեն հրապարակվել[3]։ Մեկուկես տարի անց Լոս Անջելեսից հայտնի վերծանող Ջեյմս Գոլոգլին աշխատելով տնային համակարգիչով և օգտագործելով իր գրած ծրագիրը կարողացել է վերծանել առաջին երեք հատվածները։ Երբ արդյունքները հայտնվել են լրատվամիջոցներում, ԿՀՎ-ն գաղտնազերծել է Սթեյնի վերլուծությունը։

Գաղտնագրի կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնագրի տեքստ

EMUFPHZLRFAXYUSDJKZLDKRNSHGNFIVJ
YQTQUXQBQVYUVLLTREVJYQTMKYRDMFD
VFPJUDEEHZWETZYVGWHKKQETGFQJNCE
GGWHKK?DQMCPFQZDQMMIAGPFXHQRLG
TIMVMZJANQLVKQEDAGDVFRPJUNGEUNA
QZGZLECGYUXUEENJTBJLBQCRTBJDFHRR
YIZETKZEMVDUFKSJHKFWHKUWQLSZFTI
HHDDDUVH?DWKBFUFPWNTDFIYCUQZERE
EVLDKFEZMOQQJLTTUGSYQPFEUNLAVIDX
FLGGTEZ?FKZBSFDQVGOGIPUFXHHDRKF
FHQNTGPUAECNUVPDJMQCLQUMUNEDFQ
ELZZVRRGKFFVOEEXBDMVPNFQXEZLGRE
DNQFMPNZGLFLPMRJQYALMGNUVPDXVKP
DQUMEBEDMHDAFMJGZNUPLGEWJLLAETG

Բանալի

ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZABCD
AKRYPTOSABCDEFGHIJLMNQUVWXZKRYP
BRYPTOSABCDEFGHIJLMNQUVWXZKRYPT
CYPTOSABCDEFGHIJLMNQUVWXZKRYPTO
DPTOSABCDEFGHIJLMNQUVWXZKRYPTOS
ETOSABCDEFGHIJLMNQUVWXZKRYPTOSA
FOSABCDEFGHIJLMNQUVWXZKRYPTOSAB
GSABCDEFGHIJLMNQUVWXZKRYPTOSABC
HABCDEFGHIJLMNQUVWXZKRYPTOSABCD
IBCDEFGHIJLMNQUVWXZKRYPTOSABCDE
JCDEFGHIJLMNQUVWXZKRYPTOSABCDEF
KDEFGHIJLMNQUVWXZKRYPTOSABCDEFG
LEFGHIJLMNQUVWXZKRYPTOSABCDEFGH
MFGHIJLMNQUVWXZKRYPTOSABCDEFGHI
ENDYAHROHNLSRHEOCPTEOIBIDYSHNAIA
CHTNREYULDSLLSLLNOHSNOSMRWXMNE
TPRNGATIHNRARPESLNNELEBLPIIACAE
WMTWNDITEENRAHCTENEUDRETNHAEOE
TFOLSEDTIWENHAEIOYTEYQHEENCTAYCR
EIFTBRSPAMHHEWENATAMATEGYEERLB
TEEFOASFIOTUETUAEOTOARMAEERTNRTI
BSEDDNIAAHTTMSTEWPIEROAGRIEWFEB
AECTDDHILCEIHSITEGOEAOSDDRYDLORIT
RKLMLEHAGTDHARDPNEOHMGFMFEUHE
ECDMRIPFEIMEHNLSSTTRTVDOHW?OBKR
UOXOGHULBSOLIFBBWFLRVQQPRNGKSSO
TWTQSJQSSEKZZWATJKLUDIAWINFBNYP
VTTMZFPKWGDKZXTJCDIGKUHUAUEKCAR
NGHIJLMNQUVWXZKRYPTOSABCDEFGHIJL
OHIJLMNQUVWXZKRYPTOSABCDEFGHIJL
PIJLMNQUVWXZKRYPTOSABCDEFGHIJLM
QJLMNQUVWXZKRYPTOSABCDEFGHIJLMN
RLMNQUVWXZKRYPTOSABCDEFGHIJLMNQ
SMNQUVWXZKRYPTOSABCDEFGHIJLMNQU
TNQUVWXZKRYPTOSABCDEFGHIJLMNQUV
UQUVWXZKRYPTOSABCDEFGHIJLMNQUVW
VUVWXZKRYPTOSABCDEFGHIJLMNQUVWX
WVWXZKRYPTOSABCDEFGHIJLMNQUVWXZ
XWXZKRYPTOSABCDEFGHIJLMNQUVWXZK
YXZKRYPTOSABCDEFGHIJLMNQUVWXZKR
ZZKRYPTOSABCDEFGHIJLMNQUVWXZKRY
ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZABCD

Առաջին՝ Կ1 հատվածում օգտագործված է Վիժեների ծածկագիրը։ Բանալի բառերը հնարավոր եղավ որոշել փոխարինումով, դրանք KRYPTOS և PALIMPSEST բառերն էին, սխալ բանալի բառը այս դեպքում IQLUSION-ն էր։ .

Կ2-ի վերծանումը իրագործվում է աջից տառի միջոցով։ Այստեղ հեղինակը խորամանկության է դիմել։ Սանբորնը նախադասությունների արանքում օգտագործել է Х նշանը, որը դժվարացնում է վերծանումը։ Բանալի բառերը այստեղ KRYPTOS-ն ու ABSCISSA-ն էին, սխալ բանալի բառը UNDERGRUUND-ն էր։

Կ3 հատվածի վերծանման համար օգտագործվել մեկ այլ՝ վերադասավորման մեթոդը։ Բոլոր նշանները փոխադարձ կապի մեջ են, և կարող են վերծանվել միայն կոմպլեքսային մատրիցայի , և նրանց դիրքերը նկարագրող մաթեմատիկական մեթոդների բացահայտումից հետո։ Այստեղ էլի սխալ բանալի բառ կա, որը DESPARATLY-ն է, իսկ վերջին նախադասությունը՝ Can you see anything? փակված է իմաստային Х и Q փակագիծ նշաններով։

Սանբորնը Կ4 հատվածը առավել դժվար վերծանելի էր սարքել։ Կ3-ի մի ամբողջ նախադասություն ասում է, որ Կ4-ի տեքստը ստանդարտ անգլերեն չէ և պահանջում է ավելի խոր կրիպտոանալիզ։ Հնարավոր է բանալի բառերը օգնեն հատվածի վերծանմանը, բայց դրա համար կարող են նաև օգտագործվել քանդակի այլ հուշումները՝ Մորզեի այբուբենը քարերից մեկի վրա, կողմնացույցը կամ փոքր շատրվանը։

Ծածկագիրը այնպես է կառուցված, որ առաջին երեք հատվածների վերծանումը չի նպաստում կամ արագացնում չորրորդի վերծանումը։

Կ1-ը հեղինակի տեքստն է՝

Between subtle shading and the absence of light lies the nuance of iqlusion

Տվյալ դեպքում iqlusion բառը հատուկ սխալ է, իսկ հատվածը վերծանվում է հետևյալ կերպ՝

Խավարման և լույսի բացակայության մեջ պատրանքի նրբություն կա։

Կ2-ը հեռագրի տեքստ է, որտեղ և աշխարհագրական կոորդինատներ կան, և մագնիսական դաշտի տվյալներ։ Կոորդինատները տանում են հուշարձանից մի քանի հարյուր քայլ հեռու, բայց որոնումները այնտեղ ծածկագրի հետ կապված ոչինչ չեն գտել։ Վերծանված տեքստը հետևյալն է՝

It was totally invisible. How’s that possible? They used the Earth’s magnetic field. X The information was gathered and transmitted undergruund to an unknown location. X does langley know about this? They should.It’s buried out there somewhere. X who knows the exact location? Only W.W this was his last message. The X thirty-eight degrees fifty-seven minutes six point five seconds north seventy-seven degrees eight minutes forty-four seconds West id by rows.

Թարգմանությունը մոտավորապես հետևյալն է՝

Նա ամբողջովին անտեսանելի էր։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Օգտագործվել Երկրի մագնիսական դաշտը։ Տեղեկությունը ստացվել և հաղորդվել է գետնի տակ [կամ ստորերկրյա հանգույցներով] անհայտ վայր։ Արդյոք դրա մասին գիտե՞ն Լենգլիում։ Նա ինչ-որ տեղ թաղված է։ Ո՞վ գիտի ճիշտ տեղը։ Միայն WW-ն։ Ահա նրա վերջին հաղորդագրությունը։ Երեսունութ աստիճան հիսունյոթ րոպե վեց ամբողջ հինգ տասներորդական վայրկյան հյուսիսային լայնության, յոթանասունյոթ աստիճան ութ րոպե քառասունչորս վայրկյան արևմտյան երկարության, ID շարքերի մոտ։

Ավելի ուշ վերծանման արդյունքում վարկած է հայտնվել, որ Կ2-ը ավարտվում է, ոչ թե «id by rows», այլ «id layer two» (երկրորդ մակարդակ) բառերով։ Սանբորնը այստեղ հուշում է, որ վերծանման համար հարկավոր է մեկ այլ մակարդակի վերծանման գիտելիքներ։

Կ3-ը վերաֆրազավորում է 1922 թվականին Թութանհամոնի դամբարանը բացած մարդաբան Հովարդ Քարտերի օրագրի տեքստը, որը ավարտվում էր «Can you see anything?» նախադասությամբ[4]։

Կ4-ի վերջին 97 նշանները առայժմ չեն վերծանված[5][6]։ բայց Սանբորնը հուշել է Նյու Յորք Թայմս թերթին․որ Կ4-ի 64-69 նշանները (NYPVTT) վերծանումից հետո BERLIN[7] են դառնում։ 2014 թվականի նոյեմբերին Սանբորնը տվել է երկրորդ հուշումը՝ Կ4-ի 70-74 նշանները (MZFPK) վերծանվում են CLOCK[8]։ Ստացված բառակապակցությունը՝ BERLIN CLOCK կարող է հիշատակել Բեռլինի ժամացույցներ «բազմության թեորիա»-ն։ Հուշումը զուգադիպությամբ տրված է Բեռլինի պատի անկման 25-ամյակին[9]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միչիգանից մի գործարար վաճառել է իր ծրագրային ապահովման բիզնեսը միայն նրա համար, որ ժամանակ տրամադրի Կրիպտոսի վերծանմանը[10]։
  • Yahoo խմբից 1300 մարդ օգտագործելով բազմաթիվ տարբերակներ՝ սկսած կոմպլեքսային մաթեմատիկայից և վերջացրած աստղաբանություն, փորձել են համատեղ ուժերով վերծանել ծածկագիրը[1]։
  • Կրիպտոսի երկրպագու Ռենդի Թոմփսոնը ստեղծել և պահում է այս թեմատիկայի ամենատեղեկատու և ակտիվ կայքը[11]։ Ինքը պնդում է, որ չորս տարի է ծախսել Կ4-ի ծածկագրի վերծանման վրա[10]։
  • 2005 թվականին Ջեյմս Սանբորնը հերքել է Դեն Բրաունի «թեորիան», թե Կ3-ի WW տառերը շրջված ММ տառերն են, և նշանակում են «Մարիա Մագդաղենացի».[12]
  • Ըստ Սանբորնի՝ միակ մարդը ում հետ նա կիսվել է Կ4-ի տեքստով՝ ԿՀՎ նախկին տնօրեն Ուիլիամ Ուեբսթերն է (անգլ.՝ William Webster)։ Սրա օգտին են խոսում նաև Կ3-ի վերծանված «Who knows the exact location only WW» բառերը։ 2005 թվականին Բրաունի հետ կապված պատմությունից հետո Սանբորնը հաստատել է, որ այդ տառերը վերաբերում են Ուեբսթերին, այլ ոչ Մարիա Մագդաղենացուն։ 1999 թվականին Ուեբսթերը New York Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ որոշումը հավասարաչափ ակնհայտ է և փիլիսոփայական[13]։
  • Սանբորնն ասել է, որ ինքը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է, և անգամ իր մահից հետո չի լինի ոչ մեկը, որ լիովին իմանա վերծանման գաղտնիքը։ Սանբորնը պնդում է, որ ինքն անգամ բացահայտման լրիվ գաղտնիքը չգիտի[10], բայց եթե Կրիպտոսի գաղտնիքը բացվի, ապա քանդակի արժեքն ու նշանակությունը խիստ կնվազեն։ Ըստ Սանդերսի՝ այդպես է լինում ցանկացած ստեղծագործության հետ, որը կորցնում է իր առեղծվածությունն ու գաղտնիքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jonathan Binstock and Jim Sanborn Atomic Time: Pure Science and Seduction. — 2003. — ISBN 0-88675-072-5.
  • Elonka Dunin, Dunin, Elonka The Mammoth Book of Secret Codes and Cryptograms. — Constable & Robinson, 2006. — С. 500. — ISBN 0-7867-1726-2.
  • Dunin, Elonka Kryptos: The Unsolved Enigma // Secrets of the Lost Symbol: The Unauthorized Guide to the Mysteries Behind The Da Vinci Code Sequel. — Harper Collins, 2009. — С. 319—326. — ISBN 9780061964954.
  • Dunin, Elonka Art, Encryption, and the Preservation of Secrets: An interview with Jim Sanborn // Secrets of the Lost Symbol: The Unauthorized Guide to the Mysteries Behind The Da Vinci Code Sequel. — Harper Collins, 2009. — С. 294—300. — ISBN 9780061964954.
  • Decoding Kryptos // Illustrated Guide to the Lost Symbolавтор=Taylor, Greg. — Simon & Schuster, 2009. — ISBN 9781416523666.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Kryptos Group announces a corrected answer to Kryptos Part 2». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 Zetter, Kim (2005 թ․ հունվարի 20). «Questions for Kryptos' Creator». Wired. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «Kryptos: The Sanborn Sculpture at CIA Headquarters». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Tutankhamun: Anatomy of an Excavation». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Kryptos Yahoo! Group». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Typo Confounds Kryptos Sleuths
  7. Tilted Strata
  8. Zetter, Kim (2014 թ․ նոյեմբերի 20). «Finally, a New Clue to Solve the CIA's Mysterious Kryptos Sculpture». Wired.
  9. Новая подсказка разгадки тайны Криптоса (ռուս.)
  10. 10,0 10,1 10,2 Mission Impossible: The Code Even the CIA Can’t Crack
  11. «Ռենդի Թոմփսոնի ստեղծած Կրիպտոսի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. Mission Impossible: The Code Even the CIA Can’t Crack
  13. Questions for Kryptos' Creator

.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]