Գաղտնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավազանագիր կամ հին Սպարտայի գաղտնագիր

Գաղտնագիրը կամ կրիպտոգրամման (հունարեն κρυπτός- գաղտնի և γράμμα- գիր բառերից) գրության ձև է, որը նպատակ ունի գրվածը հասկանալի դարձնել միայն որոշակի անձնավորությունների[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնագիրն օգտագործվել է հին և միջին դարերից՝ քաղաքական, ռազմական, առևտրական, արհեստակցական և այլ տեղեկություններ հաղորդելու համար[2][3]։ Առաջին գաղտնագրերից մեկը գավազանագիրն է (Հուն. σκυτάλη- գավազան), որն օգտագործել են հին Սպարտայում հիմնականում ռազմական գործողությունների ժամանակ։ Դա պարզագույն փոխարինագիր է։ Մագաղաթի ժապավենը փաթաթում էին որոշակի հաստության ձողի վրա և երկարությամբ գրում։ Հետո գրվածը կարդալու համար, հարկավոր էր ժապավենը փաթաթել նույն հաստության ձողի վրա[4][5]։

______________________________________
| | | | | | |
| | Ս | Ա | Հ | Ի | Ն | 
|__| Ս | Պ | Ա | Ր | Տ |__ 
| Ա | Յ | Ի | Գ | Ա | |
| Ղ | Տ | Ն | Ա | Գ | |
| Ի | Ր | Ն | Է | | |
_______________________________________

Այսպիսով, «սա հին Սպարտայի գաղտնագիրն է» բառերը ժապավենը բացելուց հետո կկարդացվեն «սսադիապյտրհաիննիրքաէնտագ»

Փոխարինագիր է օգտագործել նաև Հուլիոս Կեսարը։ Բնագրի յուրաքանչյուր տառ փոխարինվել է այբուբենում որոշակի թվով ետևում գտնվող տառով։ Հուլիոս Կեսարն օգտագործում էր երեք տառի տարբերությամբ գաղտնագիր։

Հին Հնդկական Կամասուտրա գրքում սիրահարներին խորհուրդ է տրվում գաղտնագիր օգտագործել։

Հին Հայաստանի գաղտնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական գաղտնագրերի մի մասը պարունակում է քաղաքական տեղեկություններ, ծածկագրեր, մյուսը՝ հիշատակարաններ, որտեղ գրիչները տեղեկություններ են հաղորդում իրենց մասին։ Դրանք բաժանվում են մի քանի խմբերի՝

  • Սյունակետագիր
  • Կետագիր
  • Օղակետագիր
  • Գավազանագիր
  • Փոխարինագիր
  • Եղբայրագիր
  • Աղավնագիր
  • Գումարագիր
  • Հայկակաբ
  • Թվանշագիր և այլն[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Danesi Marcel (September 22, 2010)։ «Cryptograms and the Allure of Secret Codes»։ Psychology Today։ Վերցված է June 11, 2017 
  2. 2,0 2,1 Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1976, հատոր 2, էջ 669
  3. Sutherland Denise w/Koltko-Rivera, Mark (2009)։ Cracking Codes and Cryptograms For Dummies։ John Wiley & Sons։ ISBN 978-1-1180-6847-2 
  4. Александр Семененко. Информационная безопасность: Учебное пособие. 4-е изд., стереотип.. — М.: МГИУ, 2010. — 277 p. — ISBN 978-5-2760-1876-8 с. 180
  5. Дориченко С. А., Ященко В. В. 25 этюдов о шифрах: Популярно о современной криптографии. — Теис, 1994. — ISBN 5-7218-0014-3 с. 15-19

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]