Կրթությունը Ֆինլանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Aland post 1989 School.jpg

Կրթությունը Ֆինլանդիայում (ֆին.՝ Koulutus Suomessa), Ֆինլանդիայի տարածքում գտնվող կրթական հաստատությունների ցանց։

Վիճակագրական կենտրոնի տվյալներով 2011 թվականի վերջում Ֆինլանդիայում գործում էր 3934 կրթական հաստատություն, 1,94 միլիոն ընդհանուր սովորողների թվով[1]:

29 համալսարաններից 10-ը բազմաֆակուլտետ են, 10-ը մասնագիտացված բարձրագույն կրթական հաստատություններ, այդ թվում երեք քաղաքագիտական համալսարան, երեք բարձրագույն տնտեսագիտական համալսարան (օրինակ Հելնսինկայի էկոնոմիկայի դպրոցը) և չորս կերպարվեստի բարձրագույն հաստատություններ։ Ֆինլանդիայի 29 կրթական մասնագիտական համալսարաններում 2000 թվականին սովորում էր 114 հազար ուսանող։ 2011 թվականին համալսարանաան դիմորդների թիվը Ֆինլանդիայում կազմել է 66400 հնարավոր 170000 տեղերի համար[2]:

1996-2011 թվականների ընթացքում երկրում հանրակրթական դպրոցների թիվը 3400-ից դարձել է 2837 (միջնակարգ դպրոցների թիվը կազմում էր 2719, իսկ վերջիններում սովորող աշակերտներրի թիվը 522400, մասնագիտացված միջին դպրոցների թիվը 118)։ 95 միջին դպրոց և մասնագիտացված հանրթակրթական դպրոց փավել են կամ միացվել այլ կրթական հաստատությունների։ Հանարթաան դպորցներում ամենաշատ փոփոխությունները տեղի են ունեցել Հյուսիսային Օստրոբոտնիայի նահանգում։

Ըստ ԱԿ-ի տվյալների[3]  PISA-ի հետազոտությունների[4]  Ֆինլանդիայում կրթվածության ցուցանիշը ամենաբարձրերից է աշխարհում։ 2012 թվականին Ֆինլանդիան շարունակում է լինել առաջատարը կրթական համակարգերի վարկանիշավորման աղյուսակներում իսկ IEA միջազգային կազմակերպության տվյալներով Ֆինլանդիայի դպրոցականները դպրոցաան հմտություններով զբաղեցնում են առաջատար դիրքեր այլ երկրների դպրոցականների համեմատ[5]:

Ֆինլանդիայում յուրաքանչյուր երեխա ունի նախնական տարրական կրթություն ստանալու իրավունք, որը առհասարակ սկսվում է հիմնական կրթությունից մեկ տարի առաջ, այսինքն այն ուսումնական տարվա ընթացքում, երբ երեխան դառնում է 6 տարեկան։ Նախնական տարրական կրթություն կարելի է ստանալ դպրոցում կամ մանկապարտեզում, ընտանեկան մանկապարտեզում կամ այլ համապատասխան վայրում[6]:

Տարրական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտադիր կրթությունն սկսվում է այն տարի, երբ երեխան դառնում է 7 տարեկան և շարունակվում է մինչև 16-17 տարեկանը։ Պետությունն ապահովում է անվճար հիմնական կրթություն, որն ներառում է ուսուցում, դասագրքեր, տետրեր, հիմնական գրենական պիտույքներ, սնունդը դպրոցում ևս անվճար է։ Ուսումնական տարին սկսվում է օգոստոսին։

3-րդ դասարանում սկսվում է անգլերենի ուսուցանումը, իսկ 4-րդ դասարանում երեխան կամավոր կերպով ընտրում է երկրորդ օտար լեզուն (ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն)։ 7-րդ դասարանում սկսվում է շվեդերենի պարտադիր ուսուցանումը։

2012 թվականին  որոշում է ընդունվում ուսումնական օրվա երկարացման և դասվանդման կանոնակարգի վերակառուցման մասին[7][8]։ Կախված ֆիննական հանրակրթական դպրոցների շերտավորման միտումների հետ, Ֆինլանդիայի կրթության նախարար Յուկա Գուստաֆսոնը հայտնեց իր անհանգստույթունը դպրոցական կրթության ընդհանուր անկման մասին[9]: Չնայած դրան 2013 թվականին Հարվարդի համալսարանի դասախոս Թոնի Վեգները գանահատել է ֆիննական կրթական համակարգը ասելով «երեխաները ավարտում են վարժարանները նորարությանը պատրաստ»[10]:

Oulun Suomalaisen Yhteiskoulun lukio

Հիմնական կրթություն ստանալուց հետ սովորողները կանգնում են ընտրության առաջ

  • ստանալ մասնագիտական կրթություն, որից հետո աշխատել մասնագիտությամբ: Ուսուցումը կատարվում է պրոֆեսիոնալ-տեխնիկական դպրոցներում (ֆին.՝ ammatillinen oppilaitos)․ մասնավորապես՝ մասնագիտական ուսումնարաններում  (ֆին.՝ ammattiopisto), նաև պայմանագրով կարելի է ընտրել ուսուցում արտադրության մեջ  (ֆին.՝ oppisopimuskoulutus).
  • շարունակել ուսումը վարժարանում, որտեղ աշակերտները լրջորեն նախապատրաստվում են կրթական բարձրագույն հաստատություններ ընդունվելուն։ Աշակերտները, ովքեր գնում են վարժարան, պետք է ցուցաբերեն բավական բարձր պատրաստվածություն։ Ֆինլանդիայում վարժարանների շրջանավարտներն են համարվում դիմորդները․ դիմում են բարձրագույն հաստատություններ հենց վարժարանում ուսանելու տարիներին։

2015 թվականի հետազոտությունները նկատում են  քաղաքական և կրոնական հիմքով պայմանավորված անհանդուրժողականության և ատելության ծայրահեղական տրամադրություններ ֆիննական վարժարաններում և ուսումնարաններում։

Հիմնական շենքը պոլիտեխնիկական համալսարանի Аалто, շրջան Отаниеми քաղաքի Эспоо.

Այսօր Ֆինլանդիայում գործող բարձրագույն և մասնագիտական կրթության համակարգը իրապես սկսվել է ձևավորվել նախորդ դարի 60-ական թվականներին։

Ֆիննական առաջին բարձրագույն կրթական հաստատությունը՝ Աբոյի Արքայաան ակադեմիան (Տուրկույում) հիմնադրվել է 1640 թվականին, երբ Ֆինլանդիան Շվեդիայի թագավորության մասն էր կազմում։ 1828 թվականին  Տուրկույի մեծ հրդեհից հետո համալսարանը տեղափոխվեց Հելսինկի և անվանվեց ռուս թագավոր Ալեքսանդր I-ի պատվին: Միայն 20-րդ դարասկզբին բացվեցին ևս երկու նոր բարձրագույն կրթական հաստատություններ՝ Տեխնոլոգիական համալսարանը և Էկոնոմիայի ու կառավարման համալսարանը։ 1918 թվականին Տուրկուում բացվում է շվեդական (Աբոյի ակադեմիա)և ֆիննական (Տուրկուի համալսարան )համալսարաններ[11]:

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմա Ֆինլանդիայում գործում են բարձրագույն կրթության երկու զուգահեռ համակարգեր՝ համալսարանները և ճարտարագիտական ինստիտուները։ Վերջինները տալիս են գործնական գիտելիքներ և հմտություններ տարբեր ոլորտներում աշխատելու համար։ Ճարտարագիտական մասնագիտություններից ամենահայտնիներն են տեխնոլոգիան և տրանսպորտը, բիզնեսը և կառավարումը, առողջապահությունը և հասարակական ոլորտը, մշակույթը, զբոսաշրջությունը, սպասարկման ոլորտը, կրթությունը և բնական ռեսուրսները։ Յուվյասուլայի համալսարանի հետազոտողների կարծիքով երկրում բարձրագույն կրթական հաստատությունների տեղակայումը մեծ ազդեցութուն է ունենում ֆինն երիտասարդների մասնագիտության ընտրության հարցում։

Ֆինլանդիայի հիմնական համալսարանները 10 էին, և ևս տասը մասնագիտացված ինստիտուտներ (տեխնոլոգիա, բիզնես, էկոնոմիկա, արվեստ), համալսարանների թվին է դասվում նաև ռազմական ակադեմիան։ 2010 թվականին մնաց 15 բարձրագույն ուսումնական հաստատություն (5,5 միլիոն բնակչության համար)։ Բոլոր համալսարանները պետական են։ Ամենահայտնի և տարածված ուղղություններն են տեխնոլոգիան, հումանիտար և բնական գիտությունները։

Բացի բակալավրի, մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճանից ֆիննական համալսարանները շնորհում են նաև մագիստրոսից բարձր և դոկտորից ցածր լիցենցիատի աստիճան։ Այն կարելի է ստանալ մագիստրատուրայից երկու տարի հետո (դոկտորական աստիճանի համար պահանջվում է ևս մի տարի)։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական բարձրագույն կրթական հաստատություններում դասավանդում հիմնականում շվեդերեն և ֆիններեն է։ Սակայն անգլալեզու միջազգային ծրագրերը տարեցտարի շատանում են և արդեն  Ֆինլանդիայում անգլերենով կարելի է սովորել տարբեր մասնագիտություններ․ էկոնոմիկա, կառավարում, մանկավարժություն, սոցիալական գիտություններ, առևտուր, բիզնես, մարքեթինգ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանում, առողջապահություն և սոցիալակ ծառայություն, զբոսաշրջություն, ճարտարապետություն, արվեստ, դիզայն, երաժշտություն և այլն։ Այն խմբերում, որտեղ դասավանդումը կատարվում է անգելերնով սովորում են ուսանողներ տարբեր երկրներից և դասավանդում են մասնագետներ ամբողջ աշխարհից, ինչը ապահավում է ծրագրի միջազգանորեն ընդունումն ու ճանաչումը։ Անգլալեզու դասվանադման ծրագրով բարձրագույն կրթական հաստատություններ ընդունվելոը համար դիմորդը պետք է լավ տիրապետի անգլերեն լեզվին և ներկայացնի TOEFL կամ IELTS լեզվային քննությունների հանձման արդյունքները։

Կրթությունը անվճար է․ ուսանողը վճարում է ուսումնական նյութերի համար և ուսանողական ակումբներին անդամակցության ամենամյա գումար (միջինում 45-90 եվրո)։ Ուսանողի նվազագույն բյուջեն, ներառյալ սնունդը և կեցավայրը կազմում է 500-900 եվրո։ Ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել բանկային հաշիվ նվազագույնը 6720 եվրո գումարով[12]։

Ընդհանուր կանոններ, որոնք կարգավորում է դիմորդների ընդունելության գործընթացը, չկան, ամեն ինչ թողնված է համալսարանների հայեցակարգին։ Միջազգային դիմորդներից պահանջվում է հիմնական կրթության հավաստագիր (ի դեպ, անհրաժեշտ է ունենալ բարձր գանահատական), ֆիններենի, անգլերենի և շվեդերենի լավ իմացություն (միջազգային ծրագրերին դիմելու դեպքում), ֆինանսական միջոցները հաստատող փաստաթուղթ և ընդունելության քննությունների հաջող հանձնում։ Ֆիննական համալսարանների վերջին առանձնահատկությունն այն է, որ քննությունները անցկացվում են գրեթե բոլոր ֆակուլտետներում (օրինակ, Հելսինկիի համալսարանում բացառություն են միայն աստվածաբանության և գյուղատնտեսության ֆակուլտետները)։ Քննություններին մասնակցելու իրավունք ստանում են միայն այն դիմորդները, ովքեր ներայացրել են անհրաժեշտ փաստաթղերը։ Որոշ ֆակուլտետներ սահմանում են քվոտաներ միջազգային դիմորդների համար։

2012 թվականին ֆիննական որոշ կրթական հաստատություններ հրաժարվեցին անցկացնել ընդունելության քննություններ զարգացող մի շարք երկրների (Նեպալ, Պակիստան, Բանգլադեշ, Նիգերիա և Քենիա) դիմորդների համար՝ պատճառաբանելով, որ վերջիններս չունեն Ֆինլանդիայում ապրելու բավարար միջոցներ[13]:

Սովորելու ընթացքում ուսանողները կարող են վարձել բնակարանները ազատ շուկայում կամ ուսանողական հանրակացարանում  HOAS-ում[14]։

Ամեն տարի ֆիննական համալսարաններում գրվում են մոտավորապես 1800 դոկտորական ատենախոսություններ[15]:

Միջազգային համագործակցությունը կրթության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991  թվականին Ֆինլանդիայում, մշակույթի և կրթության նախարարությունը հիմնում է «Միջազգային շարժի կնետրոն» կազմակերպությունը, որը զբաղվում է կրթության, մշակույթի և աշխատանքային կյանքի բնագավառներում միջազգային հարաբերությունների ստեղծմամբ։ Ֆիննական կրթական համակարգի փորձը կիրառում է Թուրքմենստանը[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Количество школ значительно сократилось // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 февраля 2012.(Ստուգված է 16 Փետրվարի 2012)
  2. Началась подача заявлений в ВУЗы страны // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 6 марта 2012.(Ստուգված է 6 Մարտի 2012)
  3. Human development indices
  4. Рабочая группа предлагает выделить специальные финансы на обучение русскому языку как иностранному // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 февраля 2012.(Ստուգված է 24 Փետրվարի 2012)
  5. Финские школьники занимают по школьным навыкам передовые места среди стран мира - а по мотивации последние // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 11 декабря 2012.(Ստուգված է 13 Դեկտեմբերի 2012)
  6. Краткий исторический обзор предварительного начального образования в Финляндии
  7. Учебные дни в общеобразовательных школах удлинятся // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 июня 2012.(Ստուգված է 4 Հուլիսի 2012)
  8. Будущие учителя готовы отказаться от преподавания религии в финских школах // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 25 июня 2012.(Ստուգված է 4 Հուլիսի 2012)
  9. Будущее общеобразовательной школы разделяет мнения партий // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 14 сентября 2012.(Ստուգված է 14 Սեպտեմբերի 2012)
  10. В New York Times хвалят финскую систему образования // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 31 марта 2013.(Ստուգված է 2 Ապրիլի 2013)
  11. Реформа высшего образования в Финляндии может стать примером для Литвы
  12. «Разрешение на пребывание и работу»։ Посольство Финляндии в России։ Վերցված է 2013-10-31 
  13. Институты прикладных наук закрывают двери перед бедными иностранцами // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 марта 2012.(Ստուգված է 27 Մարտի 2012)
  14. Поиск жилья на осень – в самом разгаре // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 4 августа 2013.(Ստուգված է 4 Օգոստոսի 2013)
  15. Ситуация с безработицей среди докторов наук ухудшается. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 11 января 2016.(Ստուգված է 14 Հունվարի 2016)
  16. Для изучения передового опыта
  17. О переходе на 12-летку

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]