IELTS
IELTS (անգլ.՝ International English Language Testing System), անգլերեն լեզվի գիտելիքի ստուգման միջազգային համակարգ։ Հնարավորություն է տալիս գնահատել լեզվի իմացության մակարդակը և հմտություններն այն անձանց մոտ, որոնց համար անգլերենը հանդիսանում է օտար լեզու[1]: Լայն տարածում ունի Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողների մոտ, նաև տարածում ունի ներգաղթյալների մոտ։ Մրցակից թեստային համակարգ TOEFL-ը, ի տարբերություն IELTS-ի, լայնորեն տարածում ունի ԱՄՆ-ում և Կանադայում: 2012 թվականին IELTS-ի քննություն հանձնողների քանակը հատեց 2 միլիոնը, այն օր օրի ավելի լայն ճանաչում է ձեռք բերում ամբողջ աշխարհում[2]:
IELTS-ը պատկանում է հետևյալ կազմակերպություններին[3]՝
- Cambridge ESOL Examinations
- Բրիտանական խորհուրդ
- IDP: IELTS Australia
Կա IELTS-ի երեք տեսակ՝
- Academic IELTS (ակադեմիական տարբերակ)
- General Training IELTS (ընդհանուր տարբերակ)
- IELTS Life Skills[4]
Բովանդակություն
Թեստի կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Listening - 30 րոպե (ավելացրած 10 րոպե փոխանցման ժամանակ)
Reading - 60 րոպե
Writing - 60 րոպե
Speaking - 11-14 րոպե