Կուրթ Շվիթերս
Կուրթ Շվիթերս (գերմ.՝ Kurt Schwitters, հունիսի 20, 1887[2][3][4][…], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5][6] - հունվարի 8, 1948[2][3][4][…], Քենդալ, Westmorland and Furness, Կումբրիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] և Ambleside, Lakes, Հարավային Լեյքլենդ, Կումբրիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]), գերմանացի նկարիչ և գրող։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909-1914 թվականներին Կուրթ Շվիթերսը սովորել է Դրեզդենի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժնում։ Մասնակցել է Բեռլինի ավանգարդիստական «Շտուրմ» ամսագրի խմբագրական աշխատանքներին։ Հարել է դադաիզմին, կոնստրուկտիվիզմին, սյուրեալիզմին, էքսպրեսիոնիզմին։ Հատկապես հայտնի է գտած իրերով կազմած անկանխատեսելի, հակատրամաբանական, վանող կոմպոզիցիաներով, որոնց նա կոչում էր «Մերց» ( (համառոտ «Kommerz und Privatbank»[9])։ 1923-1932 թվականներին այդ անունով ամսագիր է հրատարակել, որն ունեցել է 21 թողարկում։
Կուրթ Շվիթերսը ստեղծել է «Նվիրվում է Աննա Բլյումին» պոեմ-կոլաժը (1919), նաև «Ձայնային քնարերգություն («Պրասոնատա» (գերմ.՝ Ursonate) 1922-1932)։ Երկու ստեղծագործությունն էլ հեղինակի կատարմամբ ձայնագրվել են 1932 թվականին։ 1937 թվականին Կուրթ Շվիթերսը հեռացել է Գերմանիայից, որոշ ժամանակ ապրել է Օսլոյում, իսկ 1940 թվականից երբ Նորվեգիայում նացիստները եկել են իշխանության, տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։
Նա ցուցադրվել է Դրեզդենում նացիստների կազմակերպած «Դեգեներատիվ արվեստ» (1937) ցուցահանդեսում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Traumann Steinitz K. Kurt Schwitters; a portrait from life. With Collision, a science-fiction opera libretto in banalities. Berkeley: University of California Press, 1968
- Kurt Schwitters. München: Edition Text + Kritik, 1972
- Scheffer B. Anfänge experimenteller Literatur: d. literar. Werk von Kurt Schwitters. Bonn: Bouvier, 1978
- Kurt Schwitters in Nederland: Merz, De Stijl & Holland Dada. Zwolle: Waanders Uitgevers, 1997
- Merz: in the beginning was Merz: from Kurt Schwitters to the present day. Ostfildern: Hatje Cantz, 2000
- Burns Gamard E. Kurt Schwitters' Merzbau: the Cathedral of erotic misery. New York: Princeton Architectural Press, 2000.
- Kurt Schwitters: collages, dipinti e sculture 1914—1947. Milano: Mazzotta, 2001
- Martakies R. Kurt Schwitters: free spirit. Victoria: Trafford, 2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kurt Schwitters (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The Other Interface
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 7,0 7,1 http://www.schwitters-stiftung.de/bio-ks.html
- ↑ 8,0 8,1 Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ Friedhelm Lach (Hrsg.): Kurt Schwitters. Das literarische Werk, Band 5, Köln 1981, zitiert nach: Kurt Schwitters, 1887—1948, Frankfurt am Main/Berlin 1986, ISBN 3-549-06667-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրթ Շվիթերս» հոդվածին։ |
|
- Հունիսի 20 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Հունվարի 8 մահեր
- 1948 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի նկարիչներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի գրաֆիկական դիզայներներ
- Գերմանացի քանդակագործներ
- Գերմանացի լուսանկարիչներ
- Գերմանացի բանաստեղծներ