Կույսարմատ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կույսարմատ սովորական
Կույսարմատ սովորական
Կույսարմատ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Dioscoreales
Ընտանիք Դիոսկորեազգիներ (Dioscoreaceae)
Ցեղ Կնքաբույս (Dioscorea)
Տեսակ Կույսարմատ սովորական (D. communis)
Միջազգային անվանում
Dioscorea communis

Կույսարմատ սովորական (լատ.՝ Dioscorea communis), դիոսկորեազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ու բարակ փաթաթվող ցողունով մինչև 20 սմ երկարությամբ հաստ պալարավոր արմատով բազմամյա երկտուն խոտաբույս է։ Խոշոր հերթադիր տերևները սրտաձև և երկար կոթուններով են։ Անութային ողկույզներում հավաքված են միասեռ դեղնականաչավուն ծաղիկները։ Պտուղները մի քանի գնդաձև սերմերով կարմիր մսալի գնդաձև հատապտուղներ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է թփուտներում, նախալեռնային, ստորին և միջին լեռնային գոտիներում և անտառներում։ Հանդիպում է Սյունիքի, Տավուշի մարզերում։ Գեղազարդային թունավոր բույս է[1]։ Աճում է նաև Հարավային և Հյուսիսային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևմտյան Ասիայում, Ռուսաստանում, Ղրիմի և Կովկասի լեռների ստորին անտառային գոտիներում[2]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով հաճախ օգտագործվում են սապոնիններ, գլիկոզիդներ (բրիոնին), դաբաղանյութեր, պեկտիններ, ճարպային յուղ, օրգանական թթուներ (մրջնաթթու, թրթնջուկաթթու), լորձանյութեր, կարոտինոիդներ կուտակող կոճղարմատները։ Արմատների եփուկն օգնում է հազի դեպքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689 
  2. Губанов И. А. и др. Дикорастущие полезные растения СССР / отв. ред. Т. А. Работнов. — М.: Мысль, 1976. — С. 71—72. — 360 с. — (Справочники-определители географа и путешественника).