Կուսարմատ սովորական
| Կույսարմատ սովորական | |
Կույսարմատ սովորական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Dioscoreales |
| Ընտանիք | Դիոսկորեազգիներ (Dioscoreaceae) |
| Ցեղ | Կնքաբույս (Dioscorea) |
| Տեսակ | Կույսարմատ սովորական (D. communis) |
| Միջազգային անվանում | |
| Dioscorea communis | |
Կուսարմատ սովորական (լատիներեն՝ Dioscorea communis), դիոսկորեազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ու բարակ փաթաթվող ցողունով մինչև 20 սմ երկարությամբ հաստ պալարավոր արմատով բազմամյա երկտուն խոտաբույս է։ Խոշոր հերթադիր տերևները սրտաձև և երկար կոթուններով են։ Անութային ողկույզներում հավաքված են միասեռ դեղնականաչավուն ծաղիկները։ Պտուղները մի քանի գնդաձև սերմերով կարմիր մսալի գնդաձև հատապտուղներ են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է թփուտներում, նախալեռնային, ստորին և միջին լեռնային գոտիներում և անտառներում։ Հանդիպում է Սյունիքի, Տավուշի մարզերում։ Գեղազարդային թունավոր բույս է[1]։ Աճում է նաև Հարավային և Հյուսիսային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևմտյան Ասիայում, Ռուսաստանում, Ղրիմի և Կովկասի լեռների ստորին անտառային գոտիներում[2]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով հաճախ օգտագործվում են սապոնիններ, գլիկոզիդներ (բրիոնին), դաբաղանյութեր, պեկտիններ, ճարպային յուղ, օրգանական թթուներ (մրջնաթթու, թրթնջուկաթթու), լորձանյութեր, կարոտինոիդներ կուտակող կոճղարմատները։ Արմատների եփուկն օգնում է հազի դեպքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
- ↑ Губанов И. А. и др. Дикорастущие полезные растения СССР / отв. ред. Т. А. Работнов. — М.: Мысль, 1976. — С. 71—72. — 360 с. — (Справочники-определители географа и путешественника).
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսարմատ սովորական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսարմատ սովորական» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||