Կոնրադ Յուստինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնրադ Յուստինգեր
Ծնվել է14-րդ դար կամ 1370[1]
Վախճանվել է1438[2] կամ ապրիլ 1438[1]
Մասնագիտությունպատմաբան և գրող
ՔաղաքացիությունՇվեյցարիա

Կոնրադ Յուստինգեր (գերմ.՝ Konrad Justinger, 14-րդ դար կամ 1370[1] - 1438[2] կամ ապրիլ 1438[1][3][4][5]), շվեյցարացի մատենագիր, քաղաքային գրագիր, նոտար և Բեռն քաղաքի տարեգիր։ «Բեռնյան ժամանակագրության» (գերմ.՝ Bernese Chronicle) ենթադրյալ հեղինակ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտավորապես 1370 թվականին Ռոթվայլում (Բադեն-Վյուրթեմբերգ), բյուրգերի ընտանիքում։ Նրա նախնիները Ռոտվայլում հայտնի են եղել առնվազն 1300 թվականից[7]։ Ստրասբուրգում (Ստորին Հռենոս) աշակերտել է տեղացի մատենագիր Յակոբ Թվինգեր ֆոն Քյոնիգշոֆենի[8]՝ «Համաշխարհային տարեգրության» հեղինակի մոտ՝ վերաշարադրելով նրա ժամանակագրության դասագիրքը 1388 թվականին (լատին․՝ Computus novus chirometralis)։ Կրթության մասին այլ տվյալներ չկան, բայց նա, անկասկած, տիրապետել է լատիներենին։

1390 թվականին եղբոր՝ Վերների հետ, բնակություն է հաստատել Բեռնում, որտեղ եղբայրը 1384-1393 և 1411-1416 թվականներին զբաղեցրել է քաղաքային գրագրի պաշտոնը[9]։ Եղբոր նման հաստատվելով քաղաքապետարանում որպես գրագիր՝ 1391 թվականին ստացել է քաղաքացիական իրավունքներ[5], ապա դարձել քաղաքային նոտար և մագիստրատ։ 1400 թվականին տեղական փաստաթղթերում նա հիշատակվում է որպես քաղաքային մատենագիր, իսկ 1406-1407 թվականներին՝ որպես շինթույլտվություն տվող նոտար։

1426 թվականից հետո ամուսնացել է Աննա Վիրցի հետ, 1432 թվականին նրա հետ տեղափոխվել է նրա հայրենի քաղաք՝ Ցյուրիխ[5], որտեղ մահացել է 1438 թվականի ապրիլին[8]՝ հավանաբար սերունդ չթողնելով[9]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուստինգերի հիմնական պատմական պաշտոնական աշխատությունը համարվում է «Բեռնյան ժամանակագրությունը» (գերմ.՝ Cronicka der Stadt Bern կամ գերմ.՝ Bernese Chronicle), որը կազմվել է մոտ 1430 թվականին[5] միջին վերինգերմաներեն լեզվով՝ տեղական քաղաքային իշխանությունների, մասնավորապես՝ քաղաքապետ Ռուդոլֆ Հոֆմայստերի կարգադրությամբ[9], որն ընդգրկում է քաղաքի պատմությունը հիմնադրման պահից՝ 1191 թվականից մինչև 1421 թվականը[10]։ Դրա հիման վրա, ենթադրաբար, հենց Յուստինգերի կամ նրա անանուն իրավահաջորդի կողմից կազմվել է «Փոքր Բեռնյան ժամանակագրությունը» (գերմ.՝ Kleine Berner Chronik) կամ «Անանուն քաղաքային ժամանակագրությունը» (գերմ.՝ Anonyme Stadtchronik)[11]։

Յուստինգերի համար որպես հիմնական աղբյուր, բացի Քյոնիգսհոֆենի «Կայսրերի ժամանակագրությունից», հավանաբար ծառայել են համառոտ «Բեռնյան ժամանակագրությունը» (լատին․՝ Chronica de Berno)[5], որը 1309 թվականից իրականացվել էր տեղական տաճարում, քաղաքային արխիվի նյութերը, ինչպես նաև առանձին անձանց մասին գրառումները, ինչպիսիք են Լաուպենի պատմական ճակատամարտի մասին պատմությունը (լատին․՝ Narratio conflictus apud Laupen)[9]։ Հավանաբար նա օգտագործել է նաև Ստրասբուրգի, Բազելի, Ցյուրիխի և Կոնստանցի տեղական քաղաքային տարեգրությունները[12]։

Յուստինգերի տարեգրությունը պարունակում է բազմաթիվ ժամանակագրական սխալներ, սակայն առանձնանում է աշխույժ պատմվածքով և պարզ, բայց արտահայտիչ լեզվով[9]։ Առանձնահատուկ արժեք են ներկայացնում դրանում ընդգրկված ժողովրդական պատմական երգերը։ Այն դարձել է տեղական քաղաքային պատմագրության հիմքը և մասնավորապես, օգտագործվել է Դիբոլդ Շիլլինգ Ավագի, Բենեդիկտ Չախթլանի, Հենրիխ Դիտլինգերի[11] և 15-16-րդ դարերի այլ մատենագիրների և պատմաբանների կողմից։

Յուսթինգերի Բեռնյան ժամանակագրության բնօրինակ ձեռագիրը, որը հավանաբար նկարազարդված է եղել, կորել է, բացառությամբ Բեռնի քաղաքային գրադարանի ենթադրյալ հատվածի (MSS H.H. X.69)[13], իսկ նրա ստեղծագործությունը պահպանվել է միայն Ցյուրիխի կենտրոնական գրադարանի, Ենայի համալսարանի գրադարանի և այլ հավաքածուների XV-XVII դարերի երկրորդ կեսի հետագա ցուցակներում[14]։ Ավելի վաղ օրինակներում, որպես կանոն, այն հաջորդում է Քյոնիգսհոֆենի տարեգրությունից անմիջապես հետո և ավանդաբար համարվում է նրա տեղական հավելվածը[6]։

Յուստինգերի ժամանակագրության մեկնաբանված գիտական հրատարակությունը լույս է տեսել 1871 թվականին Բեռնում Գեորգ ֆոն Վիսի կողմից, որը խմբագրել է աստվածաբանության պրոֆեսոր Գոտլիբ Լյուդվիգ Շտուդերը[11]։ Նորագույն ակադեմիական հրատարակությունը պատրաստել է Ֆրայբուրգի համալսարանի պատմաբան Պասկալ Լադները։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Conrad Justingers Berner-Chronik, von Anfang der Stadt Bern bis in das Jahr 1421. Hrsg. von E. Stierlin und J. R. Wyss. — Bern, 1819. — xvi, 404 p.
  • Die Berner Chronik des Conrad Justinger. Hrsg. von Gottlieb Studer. — Bern: Verlag von K. J. Wyss, 1871. — vi, xxxvii, 499 p.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blösch Emil. Justinger, Konrad // Allgemeine Deutsche Biographie. — Band 14. — Leipzig: Duncker & Humblot, 1881. — S. 758–759.
  • Eduard von Rodt. Die Burg Nydegg und die Stadtgründung Berns: nach der Chronik von Konrad Justinger. — Bern, 1919.
  • Perrin A. Verzeichnis der handschriftlichen Kopien von Konrad Justingers Berner Chronik // Berner Zeitschrift für Geschichte und Heimatkunde. — Band 4. — Bern, 1950. — S. 204–229.
  • Strahm Hans. Der Chronist Conrad Justinger und seine Berner Chronik von 1420 // Schriften der Berner Burgerbibliothek. — Band 13. — Bern: Stämpfli, 1978.
  • Bohnenblust E. Die Geschichtsschreiber Berns: von Konrad Justinger bis Richard Feller // Bärner Brattig. — Band 4. — Bern, 2004. — S. 18–20.
  • Regula Schmid Keeling. Konrad Justinger // Historischen Lexikon der Schweiz. Akademie der Geistes- und Sozialwissenschaften. — Band 7. — Basel: Schwabe AG, 2008. — ISBN 978-3-7965-1907-9.
  • Jost Kathrin. Konrad Justinger. Chronist und Finanzmann in Berns großer Zeit // Vorträge und Forschungen: Konstanzer Arbeitskreis für mittelalterliche Geschichte. — Sonderband 56. — Ostfildern: Jan Thorbecke Verlag, 2011. — 488 s. — ISBN 978-3-7995-6766-4.
  • Jahn Bruno. Justinger, Konrad // Deutsches Literatur-Lexikon. Das Mittelalter. — Band 3: Reiseberichte und Geschichtsdichtung, hrsg. von Wolfgang Achnitz. — Berlin; Boston: de Gruyter, 2012. — Sp. 555–556. — ISBN 978-3-598-44141-7.
  • Kössinger Norbert. Königshofen-Justinger-Chronik // Encyclopedia of the Medieval Chronicle, ed. by Graeme Dunphy and Cristian Bratu. — Leiden; Boston: Brill, 2016.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118558951 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Record #15561345 // VIAF — 2012.
  4. CERL Thesaurus — Консорциум европейских научных библиотек.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Regula Schmid Keeling. Konrad Justinger // Historischen Lexikon der Schweiz. — Bd. 7. — Basel, 2008.
  6. 6,0 6,1 Kössinger Norbert. Königshofen-Justinger-Chronik // Encyclopedia of the Medieval Chronicle. — Leiden; Boston, 2016.
  7. Kathrin Jost. Konrad Justinger // Vorträge und Forschungen. — S. 56. — Ostfildern, 2011. — S. 45.
  8. 8,0 8,1 Justinger, Conrad // Repertorium Geschichtsquellen des deutschen Mittelalters. — Bayerische Staats Bibliothek, 2012.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Blösch E. Justinger, Konrad // Allgemeine Deutsche Biographie. — Bd. 14. — Leipzig, 1881. — S. 758.
  10. Александра Дмитриевна Люблинская Источниковедение истории средних веков. — Л.: ЛГУ, 1955. — С. 205.
  11. 11,0 11,1 11,2 Jahn B. Justinger, Konrad // Deutsches Literatur-Lexikon. Das Mittelalter. — Bd. 3. — Berlin; Boston, 2012. — Sp. 555.
  12. Urs M. Zahnd. Berner Chronik des Conrad Justinger // Digi Bern. Berner Kultur und Geschichte im Internet.
  13. Berner Stadtchronik // Repertorium Geschichtsquellen des deutschen Mittelalters.
  14. Studer G. Die Berner Chronik des Conrad Justinger (einleitung). — Bern, 1871. — S. vii–xiii.